Օնլայն Բանկինգ | Ինտերնետ Բանկինգ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

MyAmeria Web

Մենք քեզ հետ ենք, ուր էլ դու լինես

Աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած ժամի մենք քեզ հետ ենք և հոգ ենք տանում, որ քո բանկային գործարքները, առցանց վճարումները և հեռավար գործարքները կատարվեն մի քանի ակնթարթում ընդամենը մեկ հպումով, լինեն պարզ ու ապահով։ Կառավարի՛ր քո հաշիվները, կատարի՛ր անվտանգ փոխանցումներ և վճարումներ՝ առանց Բանկ գալու։

  • Քո բոլոր հաշիվները մեկ վայրում
  • Գործարքների անվտանգություն
  • Կոմունալ վճարումներ
  • Ծառայությունների օնլայն հայտեր

Ապահով և անվտանգ

Տվյալների և տեղեկությունների գաղտնագրում, տվյալների պաշտպանություն երկակի նույնականացման միջոցով. մենք հոգ ենք տանում, որ քո գործարքները լինեն ապահով և անվտանգ։  

Քո Բանկը քո ափի մեջ

Համակարգչին հասանելիություն չունենալը նույնպես խնդիր չէ։ Բանկային գործարքները հասանելի են նաև MyAmeria հավելվածի միջոցով:

Պատրա՞ստ ես ակտիվացնել համակարգը


Գրանցվիր հիմա

Ի՞նչ գործարքներ կարող եմ կատարել MyAmeria Web համակարգում:

MyAmeria Web-ը թույլ է տալիս զգալիորեն խնայել ժամանակը և կատարել հիմնական բանկային գործարքները՝ առանց Բանկ գալու: Օրինակ՝ կարող ես դիտել քո հաշիվների ընթացիկ մնացորդներն ու շրջանառությունը, վարկերի ու ավանդների մնացորդները, ծանոթանալ արտարժույթի փոխարժեքին: MyAmeria Web-ի միջոցով կարելի է շատ արագ և հեշտ կատարել կոմունալ վճարումներ, փոխանցումներ սեփական, ինչպես նաև այլ անձանց հաշիվներին: 

Ի՞նչ պետք է անեմ, եթե մոռացել եմ մուտքանունը:

MyAmeria հավելվածի կամ օնլայն բանկինգ համակարգի առաջին էջում սեղմիˊր «Մոռացել եմ մուտքանունը կամ գաղտնաբառը» կոճակը, որից հետո ընտրիր «Մուտքանունը» դաշտը։ 

Լրացրոˊւ քեզ հարմար նույնականացման մեթոդը, և քո մուտքանունը կերևա էկրանիդ։ 


Ի՞նչ պետք է անեմ, եթե մոռացել եմ գաղտնաբառը:

MyAmeria հավելվածի կամ օնլայն բանկինգ համակարգի առաջին էջում սեղմիˊր «Մոռացել եմ մուտքանունը կամ գաղտնաբառը» կոճակը, որից հետո ընտրիˊր «Գաղտնաբառը» դաշտը։

Համապատասխան դաշտում լրացրոˊւ MyAmeria հավելվածում սահմանված քո մուտքանունը, որից հետ նշիˊր քեզ հարմար նույնականացման մեթոդը։ Դրանից հետո քո հաշվին կցված հեռախոսահամարին կստանաս մեկանգամյա գաղտնաբառ, որով մուտք գործելուց հետո անհրաժեշտ կլինի սահմանել նոր գաղտնաբառ։


Հաշիվների մասին ամբողջական տեղեկություններին ծանոթացի՛ր այստեղ։ 


 Սակագին

Ստանդարտ

1.     Հաշվի բացում ծառայությունների փաթեթով (փաթեթը1 ներառում է ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, MyAmeria համակարգ, մեկ վճարային քարտ2)

Փաթեթը գործում է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդների համար:

7,000 ՀՀ  դրամ

2.        Հեռավար եղանակով «Սմարթ» հաշվի բացում ծառայությունների փաթեթով (փաթեթը1 ներառում է ՀՀ դրամով հաշիվ, MyAmeria համակարգ, մեկ վճարային քարտ3)

Փաթեթը գործում է միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդների համար:

Անվճար

3.        Հաշվի բացում (այդ թվում հեռավար) «Ուսանողների համար» ծառայությունների փաթեթով (փաթեթը1 ներառում է ՀՀ դրամով բանկային հաշիվ, MyAmeria համակարգ, «Ուսանողական» տեսակի մեկ քարտ 4):

Անվճար

4.            Հաշվի բացում5

 

4.1.      ՀՀ դրամով հաշիվներ

 

4.1.1.      ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդների համար

 

4.1.1.1.    Երևան քաղաքում գտնվող  Բանկի մասնաճյուղերում,  Ինտերնետ/Մոբայլ-Բանկինգ համակարգով բացելու դեպքում   

3,000 ՀՀ դրամ

4.1.1.2.    Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղերում

Անվճար

4.1.1.3.    MyAmeria  համակարգով բացելու դեպքում

Անվճար

4.1.2.      ՀՀ քաղաքացի չհանդիսացող հաճախորդների համար6

25,000 ՀՀ դրամ

4.2.  Արտարժույթով, այդ թվում` առարկայազուրկ ոսկով (999.9) մետաղական հաշիվներ7

 

4.2.1.    Երևան քաղաքում գտնվող  Բանկի մասնաճյուղերում, Ինտերնետ/Մոբայլ-Բանկինգ համակարգով բացելու դեպքում    

3,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաշվի համար

4.2.2.      Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղերում

2,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաշվի համար

4.2.3.     MyAmeria համակարգով բացելու դեպքում

Անվճար

1.   Հաշվի հեռավար սպասարկում8

 

1.1. Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ  համակարգով`

 

3.1.1   Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ  համակարգի ակտիվացում

 

3.1.1.1  Մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքի տրամադրում/փոխարինում նույն տեսակի սարքով

Միանվագ 5,000 ՀՀ դրամ`

3.1.1.2  Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի տրամադրում/ փոխարինում նույն տեսակի սարքով

Միանվագ 1,000 ՀՀ դրամ

1.2. MyAmeria համակարգով բացելու դեպքում

Միանվագ 1,000 ՀՀ դրամ

1.3. Ինտերնետ/Մոբայլ-Բանկինգ համակարգի, MyAmeria  համակարգի գաղտնաբառի վերականգնում Բանկի մասնաճյուղերում

1,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

1.4.    Հեռախոս – բանկ ծառայության տրամադրում

Միանվագ 5,000 ՀՀ դրամ

 

1 Փաթեթի մեկ կամ մի քանի ծառայությունից հրաժարվելու դեպքում փաթեթի արժեքը չի փոխվում, իսկ հրաժարված ծառայությունների հետագայում մատուցման համար գործում են տվյալ ծառայությունների համար սահմանված միջնորդավճարները: Փաթեթից կարող են օգտվել այն հաճախորդները, ովքեր չունեն փաթեթում ներառված որևէ ծառայություն (չի տարածվում «Սմարթ» և «Ուսանողների համար» փաթեթների վրա):

2Առաջարկվում է VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ: Տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո վերաթողարկման դեպքում  գանձվելու է միջնորդավճար` համաձայն բանկում այդ պահին գործող քարտերի սպասարկման սակագների և պայմանների:

3 Առաջարկվող քարտատեսակներից VISA Classic, MasterCard Standard կամ ArCa Carrefour Smile վճարային քարտ ընտրելու դեպքում այն տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի, իսկ Visa Classic Moons քարտի համար գործում է տարեկան սպասարկման վճար` համաձայն Ամերիաբանկ ՓԲԸ Քարտերի սակագների:

4 «Ուսանողական» քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի:

5 Բանկային ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է բացել ՀՀ դրամով բանկային հաշիվ: Վճարային քարտ բացելից, խնայողական հաշիվ բացելիս, ժամկետային ավանդ ներդնելիս, պարտատոմս ձեռքբերելիս, վարկային պրոդուկտ ստանալիս, պահատուփ բացելիս,  բրոքերային հաշիվ բացելիս, աշխատավարձային նախագծերի ներքո քարտ պատվիրելիս տվյալ ծառայության համար անհրաժեշտ հաշվի բացման միջնորդավճար չի գանձում

6 Միջնորդավճարը գանձվում է միայն առաջին դրամային հաշվի բացման համար:

7 Վճարային քարտ բացելիս, խնայողական հաշիվ բացելիս ,ժամկետային ավանդ ներդնելիս, պարտատոմս ձեռքբերելիս, վարկային պրոդուկտ ստանալիս, պահատուփ բացելիս,  բրոքերային հաշիվ բացելիս տվյալ ծառայության համար անհրաժեշտ հաշվի բացման միջնորդավճար չի գանձվում

8 Բանկը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանում է արտարժույթի առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք գործում են Բանկի աշխատանքային ժամերին: Հեռակառավարման համակարգերով հաճախորդների սպասարկման ընթացքում աշխատանքային ժամերից դուրս (մինչև ժամը 09:30 և ժամը 17:00-ից հետո), նաև ոչ աշխատանքային օրերին (այդ թվում նաև շաբաթ օրերին) ստացված արտարժույթի փոխանակման հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:

Թարմացված է 27.12.2022, 09:55