Երբ կարիք ունես տեղեկություն ստանալու Բանկում գործող քարտերի մնացորդի կամ վերջին մի քանի գործարքների մասին, կամ էլ պետք է շտապ բլոկավորել քարտը, Ամերիաբանկի USSD (Unstructured Supplementary Service Data) բջջային ծառայությունը պարզ, արագ և հարմար տարբերակ է:
USSD ծառայությունից օգտվելու համար մեզ տրամադրված քո հեռախոսահամարից հավաքի՛ր *116# և հետևի՛ր հրահանգներին:
Ընտրելով քարտը՝ կարող ես ստանալ գանձումների մասին տեղեկությունները, կարող ես նաև ընտրել քեզ հարմար լեզուն մենյուի համար՝ հայերեն կամ անգլերեն:
Քո քարտերի հետ կապված գործողությունների համար ընտրի՛ր քեզ անհրաժեշտ քարտը, իսկ այնուհետև՝ նշված գործողություններից որևէ մեկը.
- մնացորդի հարցում,
- համառոտ քաղվածքի ստացում (վերջին 4-5 գործարքների վերաբերյալ1),
- քարտի արգելափակում (բլոկավորում):
Տարբերակներից որևէ մեկն ընտրելուց հետո քեզ կուղարկվի համապատասխան բովանդակությամբ SMS հաղորդագրություն:
Մեկ հեռախոսահամարի կարելի է կցել առավելագույնը 5 վճարային քարտ:
Հարցման արդյունքում հեռախոսի էկրանին արտաբերվող ցանկում արտացոլվում են նաև USSD ծառայությունը տրամադրող՝ Հայաստանում գործող և «ArCa» համակարգի անդամ այլ բանկերի կողմից թողարկված քարտերը, որոնք նույնպես գրանցված են տվյալ հեռախոսահամարի տակ:
Ծառայությունը հասանելի է «Բիլայն», «Վիվա-ՄՏՍ » և «Յուքոմ» բջջային կապի օպերատորների բաժանորդների համար:
Ամերիաբանկի քարտերի համար ծառայությունն անվճար է:
Ծառայությունը կիրառելի է 2016 թ. դեկտեմբերի 10-ից:
Քո բջջային հեռախոսաքարտը այլ անձանց հասանելի դառնալու արդյունքում տվյալ հեռախոսահամարի միջոցով այլ անձանց տեղեկությունների բացահայտման և/կամ այլ անձանց կողմից գործողությունների կատարման և դրանց հետևանքների/դրա հետևանքով առաջացած վնասի համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
1 Կատարված գործարքների թիվը կախված է հեռախոսի տեխնիկական հնարավորություններից: