Ավտովարկեր՝ Երկրորդային Շուկայից | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
loan amount icon
3 մլն - 50 մլն ՀՀ դրամ

Վարկի գումար

loan term icon
60 ամիս

Մարման ժամկետ

percentage-icon
19.88-21.38%

Փաստացի տոկոսադրույք

check-mark icon
սկսած 20 %-ից

Նվազագույն կանխավճար

Ավտովարկ երկրորդային շուկայից

Եթե որոշել ես մեքենա ձեռք բերել երկրորդային շուկայից, մենք կօգնենք քեզ ֆինանսավորման հարցերում: Այս վարկատեսակի միջոցով կարող ես մեքենա ձեռք բերել երկրորդային շուկայից, ինչպես նաև մեզ մոտ տեղափոխել այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում ունեցած երկրորդային շուկայից տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով վարկերը:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԿԱՍԿՈ ապահովագրություն բանկի կողմից

Առանց վարկի սպասարկման վճարների

Ուզո՞ւմ ես գնել մեքենա առաջնային շուկայից

Գտի՛ր քո նոր ավտոմեքենան օնլայն մեկ միասնական հարթակից

A guy with phone applying for online car loan

Երկրորդային շուկայից տրանսպորտային միջոցի ձեռքբերման սպառողական վարկ

Նպատակ

Երկրորդային շուկայից տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով վարկ, նաև այլ բանկում/վարկային կազմակերպությունում գործող տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով վարկի տեղափոխում

Հաճախորդի (համավարկառուի/երաշխավորի)  տարիք

18-65 տարեկան, պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը, գերազանցելու դեպքում վարկը տրամադրվում է համավարկառուի/երաշխավորի առկայությամբ, այս դեպքում որպես ընդունելի տարիք նույնպես ընդունվում է 18-65 տարեկանը, պայմանով, որ  պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի/երաշխավորի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը

  Եթե վարկի պայմաններով սահմանված է պարտադիր համավարկառուի կամ երաշխավորության պահանջ (բացառությամբ OTI ցուցանիշի հաշվարկում ներառված եկամուտների առնվազն 70% տիրապետող անձանց համավարկառության կամ երաշխավորությունների), ապա ֆիզիկական անձ երաշխավորի կամ համավարկառուի համար որպես ընդունելի տարիք նույնպես սահմանվում է 18-65 տարեկան, պայմանով, որ պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի/երաշխավորի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը

Ռեզիդենտություն

ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Արժույթ

ՀՀ դրամ

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

3 մլն - 50 մլն ՀՀ դրամ

Ժամկետ (ամիս)

60 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

Հաստատուն
18%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

19.88-21.38%

Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

Հաճախորդի ցանկությամբ գույքի  Ապահովագրությունը իր կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը սահմանվում է
Տրանսպորտային միջոցի դեպքում - 2%,
անշարժ գույքի  դեպքում -0.05%`
հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գրավատեսակի տեսակարար կշիռը                                                                                               

Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ապահովվածության (վարկ/գրավ)  ցուցանիշի շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է  +0.25%:

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից (հայտարարագրված եկամտի գծով սահմանված չափանիշների, OTI և OSM ցուցանիշներից  որևէ մեկի կամ դրանց ցանկացած համադրության) շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:

Վարկի գումարը 15մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման վճարի  տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +2% (կիրառելի չէ դրամական միջոցով/պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում):

Այլ շեղումների դեպքում տոկոսադրույքը կարող է սահմանվել +0.25%:

Վարկի տրամադրման միանվագ վճար

 Վարկի գումարի 0.5%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ

Վարկառուի կողմից վարկի գումարի կանխիկացում

Անվճար

Նվազագույն կանխավճար

Ձեռք բերվող տրանսպորտային միջոցի ձեռքբերման արժեքի առնվազն 20%-ի չափով:

Մարման եղանակ1

Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)

Դիֆերենցված (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է` հաշվարկվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)

Խառը (հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դիմամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 20%-ին, տոկոսագումարը վճարվում է ամսական պարբերականությամբ)

Գրավադրվող գույքի նկարագրություն

Գրավի առարկա է հանդիսանում ձեռքբերվող տրանսպորտային միջոցը, ինչպես նաև Բանկի համար ընդունելի անշարժ գույք, տրանսպորտային միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Վարկը տրամադրվում է գրավադրվող տրանսպորտային միջոցի շուկայական արժեքի առավելագույնը 70%-ի չափով:
Վարկի ապահովություն հանդիսացող այլ գրավի առարկաների արժեքը ներառվում է վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում հետևյալ առավելագույն սահմանաչափերով ըստ յուրաքանչյուր գրավատեսակի.
1. անշարժ գույք. Երևանում գտնվող գույքի համար` 60%, Երևանից դուրս գտնվող գույքի համար` 50%
2. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80%
3. դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից.
-նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90%
-այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%

Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը

Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 7 տարի

Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը

Երևան, ՀՀ  մարզկենտրոններ, քաղաքներ, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ, ինչպես նաև Ջրվեժ, Առինջ, Ձորաղբյուր, Քասախ,  Ծաղկաձոր, Մասիս, Եղվարդ

Գույքի գնահատում

Տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից

Լրացուցիչ ապահովում

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Գրավադրվող գույքի ապահովագրություն1

Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի ապահովագրությունն իրականացվում է վարկի ամբողջ ժամկետի ընթացքում.
1. Հաճախորդի կողմից`  առնվազն վարկի մնացորդի չափով
2. Բանկի կողմից` վարկի մնացորդի չափով
Բանկի կողմից ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները.
• Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր:
• Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ
 • Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ/

Պահանջվող փաստաթղթեր

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

• Վարկի հայտ-դիմում

• Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)

 • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի պատճեն

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

 • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր

 • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)

• Գրավադրվող տրանսպորտային միջոցի հաշվառման/գրանցման վկայագիր և սեփականության վկայական (բնօրինակները)

• Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը

•Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի/ տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.

•  Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում է ըստ պահանջի

• Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերը (բնօրինակները)

• Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության,  (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը

• Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)

•Տեղեկանք Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ

•Հիմնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ

• Անշարժ գույքի/Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր

• Ձեռքբերվող գույքի համար  վճարված կանխավճարի՝ անկանխիկ եղանակով վճարված լինելու փաստը հավաստող  պատշաճ փաստաթուղթ (օր․ ՝ բնօրինակ անդորրագիր, իսկ էլ․ եղանակով վճարված լինելու պարագայում` էլ․ վճարումը հաստատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ), որը Հաճախորդից չի պահանջվում, եթե վճարումը կատարվել է Բանկում գործող հաշիվ/ներ/ով և Բանկի մասնագետը ծրագրային արտահանել է տվյալ վճարման փաստաթուղթը։

• Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

Վարկի վաղաժամկետ մարման վճար

վարկի ժամկետի առաջին 3 տարվա ընթացքում Վարկի լրիվ կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում վճարվում է   ժամկետից շուտ վճարած գումարի 5%-ը, որը կիրառելի է 15մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում (կիրառելի չէ դրամական միջոցով/պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում):

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի և Տոկոսադումարի  0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար։

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ


• ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար,
• Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի/տրանսպորտային միջոցի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար
• Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ Տեղեկանքի վճար

*Սույն պայմանները նախկինում ունեցել են հետևյալ անվանումն ու կոդը` "Ֆիզիկական անձանց վարկավորման պայմաններ" (11RBD PL 72-03-01): Բանկի մի շարք փաստաթղթեր կարող են պարունակել հղում սույն պայմաններին` նշված նախկին անվանմամբ և կոդով:

Փաստացի տոկոսադրույքի մեծությունը/արժեքը կարող է վերը նշվածից տարբերվել, եթե առկա են հետևյալ գործոնները կամ դրանցից որևէ մեկը.
-Հաճախորդի ցանկությամբ գույքի ապահովագրությունն Բանկի կողմից իրականացվելու դեպքում
-Վարկի մարումների դիֆերենցված կամ խառը եղանակն ընտրելու դեպքում
-Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից շեղման դեպքում
-Լրացուցիչ գույք գրավադրելու դեպքում
-Այլ շեղումների դեպքում

   
       

Վարկի սպասարկման, այդ թվում՝ վարկի պայմանների և գրավի առարկայի փոփոխման սակագները ներկայացված են ստորև.

Նպատակ

(ՀՀ դրամ)

Վարկի պայմանների փոփոխություն

15,000

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխություն)

10,000

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխության համար)

5,000

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում

5,000 (ներառյալ ԱԱՀ)

Վարկի մարման օրվա փոփոխություն

5,000

Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե 1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա սակագինը չի գանձվում:


Հաճախորդը վճարում է նաև այլ ծառայությունների համար`

  • նոտարական վճար – միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ՝ տրանսպորտային միջոցի դեպքում,
  • նոտարական վճար – միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ՝ անշարժ գույքի դեպքում,
  • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)՝ 10,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական՝ 26,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական՝ 3,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական՝ 21,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • առևտրային նշանակության անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական՝ 41,000 ՀՀ դրամ (եթե ձեռքբերվող և գրավադրվող մակերեսը գերազանցում է 200 քմ-ը) և 50,000 ՀՀ դրամ,
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5,000 ՀՀ դրամ:

Գրավադրվող գույքի գնահատում

Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից` հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13,000 -30,000 ՀՀ դրամ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով: Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունները ցանկը ներկայացված է ստորև հղմամբ:


Գրավադրվող գույքի ապահովագրություն

Գրավադրվող գույքի ապահովագրությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, Բանկի կողմից` վարկի մնացորդի չափով, Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի չափով:

Բանկի կողմից ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները` 

  • ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր, 
  • ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ,
  • տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
  •  Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի պատճեն

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր 
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը
  • Գրավադրվող հողատարածքի գեոդեզիական չափագրումը**
  • Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Կառուցապատման աշխատանքների նախահաշիվ

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր. 

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում են բանկի պահանջով
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակները)
  • Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը 
  • Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Հիմնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

Վարկային հաշիվների քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքները տրամադրվում են փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով «Ինտերնետ-Բանկ» համակարգի միջոցով, կամ առձեռն՝ բանկի ցանկացած մասնաճյուղից:

Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրմա միջնորդավճար

Սակագին

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

անվճար

1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի տրամադրում կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում7

5,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար

Թղթային ձևով պահվող կամ 1 տարուց ավել վաղեմություն ունեցող էլեկտրոնային եղանակով պահվող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում

5,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Տեղեկանքների տրամադրում

3 ամիս և ավել հաշվետեր հաճախորդներին 

3,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ

Մինչև 3 ամսվա հաճախորդներին

5,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ


Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ:


Ուշադրություն.

ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:


Ուշադրություն.

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1-ԻՑ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝

  • տույժ/տուգանքներ,
  • տոկոսագումարներ,
  • մայր գումար:


Ուշադրություն.

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:


Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ:


Ուշադրություն.

Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և վարկի մարման եղանակի հիման վրա:

Ավտովարկի օնլայն հայտ

calculator icon

Իմացի՛ր, թե որքան ավտովարկ կարող ես ստանալ

Ավտովարկ՝ առանց բանկ այցելելու

Car-icon

Այս վարկատեսակի միջոցով կարող ես առանց բանկ այցելելու մեքենա ձեռք բերել առաջնային շուկայից:

Ավտովարկ առաջնային շուկայից

primary-car-icon

Այս վարկատեսակի միջոցով կարող ես մեքենա ձեռք բերել առաջնային շուկայից, ինչպես նաև մեզ մոտ տեղաոխել այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում ունեցած առաջնային շուկայից տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով վարկերը:

Թարմացված է առ  24.02.2023 09:43