Փարթներ փաթեթի սպասարկման գումարը օրացուցային կիսամյակի համար կազմում է 40,000 ՀՀ դրամ։
Որոշ ծառայությունների համար փաթեթի ներքո գործում են հատուկ սակագներ և պայմաններ:
1 Ժամկետային ավանդ ներդնելիս, պահատուփ բացելիս, բրոքերային հաշիվ բացելիս հաշվի բացման միջնորդավճար չի գանձում: Բանկային ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է բացել ՀՀ դրամով բանկային հաշիվ:
2 Հաճախորդի որևէ հաշվի շրջանառությունը (այդ թվում՝ քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդն ունի միայն գործող քարտին կից քարտային հաշիվ, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտին կից քարտային հաշվի դեպքում միջնորդավճարը գանձվում է: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և մնացորդի զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվը փակվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
3 Հաշվի վարման միջնորդավճար չի գանձվում բրոքերային հաշիվներ ունեցող հաճախորդների դեպքում:
Ամբողջական սակագները ներկայացված են այստեղ: