Ավտովարկեր՝ Առանց Բանկ Այցելելու | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
loan amount icon
3 - 20 մլն ՀՀ դրամ

Վարկի գումար

loan term icon
84 ամիս

Մարման ժամկետ

percentage-icon
17.1-17.13%

Փաստացի տոկոսադրույք

heck-mark icon
սկսած 10 %-ից

Նվազագույն կանխավճար

Ավտովարկ՝ առանց բանկ այցելելու

Ընտրի՛ր քո ավտոմեքենան Automarket.ameriabank.am-ից, իմացի՛ր՝ որքան գումարի վարկ կարող ես ստանալ, լրացրու՛ վարկային հայտն անմիջապես ավտոսրահում և ստացի՛ր պատասխանը 5 րոպեում: Այս վարկատեսակի միջոցով կարող ես առանց բանկ այցելելու մեքենա ձեռք բերել առաջնային շուկայից:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Վարկավորում առանց բանկ այցելելու

Կանխավճար սկսած 10%-ից

ԿԱՍԿՈ ապահովագրություն բանկի կողմից

Առանց վարկի տրամադրման և սպասարկման վճարների

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկավորման համար։

Վարկավորման համար դու պետք է ներկայացնես անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ նույնականացման քարտ/ և սոցիալական քարտ:

Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ Ամերիաբանկի հետ համագործակցող ավտոսրահների ցանկին։

Բանկի հետ համագործակցող սրահներին և նրանց առաջարկներին կարող ես ծանոթանալ այսհղումով:

Ես կարո՞ղ եմ վարկի նախնական հաստատման դիմել առանց մեքենան ընտրելու։

Այո՛։ Կարող ես ներկայացնել վարկի նախնական հաստատման հայտ՝ պարզապես նշելով քեզ անհրաժեշտ գումարի չափը։

Որքա՞ն է տևում վարկի վերաբերյալ որոշման կայացումը։

Վարկի վերաբերյալ որոշման մասին դու կտեղեկանաս առավելագույնը 5 րոպեի ընթացքում:

Ե՞րբ կարող եմ վերցնել մեքենան։

Վարկային պայմանագիրը ստորագրելուց և կանխավճարի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո կարող ես վերցնել քո նոր ավտոմեքենան:

Առանց Բանկ այցելության` առաջնային շուկայից տրանսպորտային միջոցի ձեռքբերման սպառողական վարկ1

Նպատակ

Առաջնային շուկայից (ավտոսրահից) նոր տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով վարկ` առանց Բանկ այցելելու

Հաճախորդի (համավարկառուի/երաշխավորի)  տարիք

18-65 տարեկան, պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը

Ռեզիդենտություն

ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Արժույթ

ՀՀ դրամ

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

3 մլն - 20 մլն ՀՀ դրամ

Ժամկետ (ամիս)

84 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք ներառյալ գույքի ապահովագրությունը

Ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով
(տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Հաստատուն բաղադրիչ`7.4%
+ փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Տարեկան փաստացի տոկոսադրույք ներառյալ գույքի ապահովագրությունը

17.1-17.13%

Վարկի տրամադրման միանվագ վճար

Չի սահմանվում

Նվազագույն կանխավճար

Ձեռք բերվող տրանսպորտային միջոցի արժեքի առնվազն 10%-ի չափով

Մարման եղանակ

Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)

Գրավադրվող գույքի նկարագրություն

Գրավի առարկա է հանդիսանում ձեռքբերվող տրանսպորտային միջոցը

Վարկ/գրավ հարաբերակցություն

Ձեռքբերվող տրանսպորտային միջոցի առուվաճառքի արժեքի 90% չափով

Գրավադրվող տրանսպորտային միջոցի տվյալներ

Ավտոսրահից ձեռք բերվող (չհաշվառված) տրանսպորտային միջոց

Գրավադրվող գույքի գնահատում

Ավտոսրահից ձեռքբերվող Տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում:
Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերության կողմից Բանկին պատկանող Էլեկտրոնային համակարգում նշված արժեքը/առուվաճառքի արժեքը:

Գրավադրվող Գույքի ապահովագրություն

Գրավադրվող տրանսպորտային միջոցների ապահովագրությունն իրականացվում է ամբողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից վարկի մնացորդի չափով:

Վարկի ձևակերպման վայր

Ավտոսրահ

Պահանջվող փաստաթղթեր

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր

Անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր

 Ամուսնության վկայական (առկայության դեպքում) և ամուսնու անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ

Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցման վկայական (Բանկին փոխանցվում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից)

• Ձեռքբերվող գույքի համար  վճարված կանխավճարի՝ անկանխիկ եղանակով վճարված լինելու փաստը հավաստող  պատշաճ փաստաթուղթ (օր․ ՝ բնօրինակ անդորրագիր, իսկ էլ․ եղանակով վճարված լինելու պարագայում` էլ․ վճարումը հաստատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ), որը Հաճախորդից չի պահանջվում, եթե վճարումը կատարվել է Բանկում գործող հաշիվ/ներ/ով և Բանկի մասնագետը ծրագրային արտահանել է տվյալ վճարման փաստաթուղթը։

Այլ փաստաթղթեր անհրաժեշտության դեպքում

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի լրիվ կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում վարկի վաղաժամկետ մարման գումար չի վճարվում:

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի և Տոկոսադումարի  0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար։

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

Պայմանագրերից ծագող իրավունքների (ավտոմեքենայի ձեռքբերման և գրավադրման) պետական իրավասու մարմնում գրանցման վճարներ

Ավտոսրահի և Բանկի միջև համագործակցության դրույթներ

Ավտոսրահի հետ համագործակցության շրջանակներում կարող են սահմանվել այլ պայմաններ, ներառյալ՝  տարեկան տոկոսադրույք, կանխավճարի նվազագույն չափ, վարկ/գրավ հարաբերակցություն և այլն:

*Սույն պայմանները նախկինում ունեցել են հետևյալ անվանումն ու կոդը` "Ֆիզիկական անձանց վարկավորման պայմաններ" (11RBD PL 72-03-01): Բանկի մի շարք փաստաթղթեր կարող են պարունակել հղում սույն պայմաններին` նշված նախկին անվանմամբ և կոդով:

1Բանկի և Ավտոսրահի միջև համագործակցության պայմանագրի առկայությունը պարտադիր է:

ՀՀ օրենսդրության համաձայն Հաճախորդի կողմից միակողմանի նախաձեռնությամբ իր հաղորդակցման միջոցը փոփոխելու վերաբերյալ գրավոր դիմում Բանկ ներկայացնելու դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխված հաղորդակցման միջոցը կիրառել նաև հաճախորդի գրավոր դիմումը ստանալուց մինչև 30-օրյա ժամկետը լրանալն իրականացվող հաղորդակցման նկատմամբ: Ընդ որում, հաղորդակցման միջոցի տարեկան մեկ անգամից ավելի փոփոխությունները կատարվում են Բանկի համաձայնությամբ` Բանկի ներքին իրավական ակտերով և սակագներով սահմանված պայմանների պահպանմամբ:

Վարկի սպասարկման, այդ թվում՝ վարկի պայմանների և գրավի առարկայի փոփոխման սակագները ներկայացված են ստորև.

Նպատակ

(ՀՀ դրամ)

Վարկի պայմանների փոփոխություն

15,000

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխություն)

10,000

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխության համար)

5,000

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում

5,000 (ներառյալ ԱԱՀ)

Վարկի մարման օրվա փոփոխություն

5,000

Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե 1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա սակագինը չի գանձվում:


Հաճախորդը վճարում է նաև այլ ծառայությունների համար`

  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5,000 ՀՀ դրամ:

Գրավադրվող գույքի գնահատում

Ավտոսրահից ձեռքբերվող Տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում:
Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերությունների կողմից հաճախորդին տրված տեղեկանքում նշված արժեքը:


Գրավադրվող գույքի ապահովագրություն

Գրավադրվող գույքի ապահովագրությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, Բանկի կողմից՝ վարկի մնացորդի չափով, հաճախորդի կողմից՝ առնվազն վարկի մնացորդի չափով:

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

  • Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը), ՀԾՀ

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր. 
  • Ամուսնության վկայական (առկայության դեպքում) և ամուսնու անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ
  • Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցման վկայական (Բանկին փոխանցվում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից)
  • Այլ փաստաթղթեր`  Բանկի մասնագետի պահանջով

Վարկային հաշիվների քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքները տրամադրվում են փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով «Ինտերնետ-Բանկ» համակարգի միջոցով, կամ առձեռն՝ բանկի ցանկացած մասնաճյուղից:

Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրմա միջնորդավճար

Սակագին

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

անվճար

1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի տրամադրում կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում7

5,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար

Թղթային ձևով պահվող կամ 1 տարուց ավել վաղեմություն ունեցող էլեկտրոնային եղանակով պահվող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում

5,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Տեղեկանքների տրամադրում

3 ամիս և ավել հաշվետեր հաճախորդներին 

3,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ

Մինչև 3 ամսվա հաճախորդներին

5,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ


Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ:


Ուշադրություն.

ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:


Ուշադրություն.

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1-ԻՑ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝

  • տույժ/տուգանքներ,
  • տոկոսագումարներ,
  • մայր գումար:


Ուշադրություն.

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:


Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ:


Ուշադրություն.

Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և վարկի մարման եղանակի հիման վրա:

Նախկին պայմաններ

Ավտովարկի օնլայն հայտ

calculator icon

Իմացի՛ր, թե որքան ավտովարկ կարող ես ստանալ

Ավտովարկ առաջնային շուկայից

primary-car-icon

Այս վարկատեսակի միջոցով կարող ես մեքենա ձեռք բերել առաջնային շուկայից, ինչպես նաև մեզ մոտ տեղաոխել այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում ունեցած առաջնային շուկայից տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով վարկերը:

Ավտովարկ երկրորդային շուկայից

secondary-car-icon

Այս վարկատեսակի միջոցով կարող ես մեքենա ձեռք բերել երկրորդային շուկայից, ինչպես նաև մեզ մոտ տեղափոխել այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում ունեցած երկրորդային շուկայից տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով վարկերը:

Թարմացված է առ  24.02.2023 09:36