Պրեմիում դասի քարտերի արտոնություններ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Պրեմիում դասի քարտերի արտոնությունները

Զգաˊ քեզ ապահով ու հոգատար ձեռքերում աշխարհի որ անկյունում էլ լինես

Պրեմիում դասի քարտը քո այցեքարտն է ու բազմաթիվ հնարավորությունների քո բանալին: 

Քո պրեմիում քարտի շնորհիվ դա ստանում ես բազմաթիվ արտոնություններ, առավելություններ ու հատուկ առաջարկներ:

Արիˊ միասին բացահայտենք բոլոր առաջարկները: 

Զգաˊ քեզ ապահով ու հոգատար ձեռքերում, աշխարհի որ անկյունում էլ լինես:


Card image cap

Ի՞նչ է Lounge Key-ն

Lounge Key ծրագիրը օդանավակայանների բիզնես-սրահներից որոշակի արտոնություններով օգտվելու ծրագիր է, որն առաջարկում է աշխարհի տարբեր երկրներում գործող օդանավակայանների բիզնես-սրահներ մուտք գործելու հնարավորություն` անկախ ավիաընկերությունից կամ ավիատոմսի կարգից:

Ի՞նչ ծառայություններ են առաջարկվում Lounge Key բիզնես սրահներում.

  • Հարմարավետ սպասասրահներ
  • Լիցքավորման սարքեր (սրահներից շատերում)
  • Wi-Fi և հեռուստացույց (սրահներից շատերում)
  • Ըմպելիքներ և խորտիկներ (ալկոհոլի համար պետք է վճարել, սակայն զովացուցիչ ըմպելիքները հիմնականում անվճար են)
  • Ցնցուղ, մերսում, մատնահարդարում, սպա և նմանատիպ այլ ծառայություններ (հասանելի են որոշ բիզնես սրահներում և հիմնականում վճարովի են)
Card image cap

Ինչպե՞ս գտնել Lounge Key բիզնես սրահները

Օդանավակայաններում առկա են Lounge Key բիզնես սրահների ցուցանակներ: Բացի այդ, յուրաքանչյուր բիզնես սրահի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը հասանելի է Lounge Key ծրագրի կայքում և բջջային հավելվածում:

*Օդանավակայաններում տրամադրվող ծառայությունների ցանկը հասանելի է Lounge Key ծրագրի կայքում և բջջային հավելվածում:

Card image cap

Ի՞նչ է Priority Pass-ը

Priority Pass օդանավակայանների բիզնես սրահներից որոշակի արտոնություններով օգտվելու ծրագիր է, որն առաջարկում է հասանելիություն աշխարհի ավելի քան 1,300 օդանավակայանների բիզնես սրահներ մեկ այցելության համար ընդամենը 32 ԱՄՆ դոլար վճարով` անկախ ավիաընկերությունից կամ ավիատոմսի կարգից:

Card image cap

Ի՞նչ ծառայություններ են առաջարկվում Priority Pass համակարգի շրջանակում

Ամերիաբանկի միջոցով Priority Pass-ին անդամակցության առավելություններն են.

  • Հասանելիություն աշխարհի ավելի քան 1,300 օդանավակայանների VIP-սրահներ և խոհանոց
  • Չվերթից առաջ թեթև խորտիկներից և խմիչքից անվճար օգտվելու հնարավորություն
  • 800-ից ավել առաջարկից օգտվելու հնարավորություն` ներառյալ զեղչեր ուտեստների համար
Card image cap

Ինչպե՞ս գտնել Priority Pass համակարգին անդամակցող սրահները

Օդանավակայաններում առկա են Priority Pass բիզնես սրահների ցուցանակներ: Բացի այդ, յուրաքանչյուր բիզնես սրահի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը հասանելի է Priority Pass համակարգի կայքում և բջջային հավելվածում:

Lounge Key

  • Առանց հավալյալ քարտի անհրաժեշտության. պարզապես ներկայացրոˊւ քո Visa Platinum/Signature/Infinite դասի քարտը
  • 2-4 տարեկան երեխաների մուտքը բիզնես սրահներ մեծ մասամբ անվճար է
  • Անվճար մուտքի հնարավորություն, Visa Platinum քարտով՝ տարվա ընթացքում 2 անգամ, Visa Signature քարտով՝ տարվա ընթացքում 4 անգամ, Visa Infinite քարտով՝ տարվա ընթացքում 6 անգամ
  • Գործում է միայն VISA Platinum/Signature/Infinite քարտապանների համար. ծրագիրն ակտիվանում է քարտի ակտիվացման պահից
  • Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են հետևյալ հղումով.

Priority Pass

  • Պահանջվում է առանձին Priority Pass քարտ

  • Ցանկացած տարիքի երեխաների մուտքը բիզնես սրահ վճարովի է
  • Priority Pass ընկերության կողմից օդանավակայանների բիզնես սրահներ մուտքի վճարը կազմում է 32 ԱՄՆ դոլար
  • Գործում է և´   VISA, և´   MasterCard քարտապանների համար: Մուտքի վճարը սահմանվում է Priority Pass ընկերության կողմից և կարող է փոփոխվել
  • Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են հետևյալ հղումով.

Lounge Key բիզնես սրահներ մուտք գործելու համար արդյոք անհրաժե՞շտ է որևէ հատուկ քարտ:

Ոˊչ: Մուտք գործելու համար բավական է ունենալ Visa Platinum/Visa Signature/Visa Infinite քարտ: Պարզապես սրահի աշխատակիցներին տեղեկացրոˊւ, որ հանդիսանում ես Lounge Key անդամ, ինչպես նաև ներկայացրոˊւ նստեցման կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը: Հաճախորդի քարտի, նստեցման կտրոնի և անձը հաստատող փաստաթղթի վրա գրված անունները պետք է համընկնեն: Եթե քարտն ակտիվ է, և կա անվճար մուտքի հնարավորություն, ապա դու կարող ես մուտք գործել բիզնես սրահ` առանց միջնորդավճարի (32 ԱՄՆ դոլար):

Կարո՞ղ է արդյոք Lounge Key բիզնես սրահներ մուտք գործել քարտապան չհանդիսացող անձը:

Մուտքը հնարավոր է միայն քարտապանին ուղեկցելիս, ընդ որում` քարտապանի ներկայությունը պարտադիր է:

Կարո՞ղ են արդյոք ուղեկցող անձինք անվճար մուտք գործել բիզնես սրահներ:

Ոˊչ, այս արտոնությունից կարող են օգտվել միայն քարտապանները:

Քանի՞ հյուր կարող է ուղեկցել քարտապանին:

Միջինում 4-6 հյուր: Հյուրերի քանակը սահմանվում է յուրաքանչյուր սրահի կանոններով: 

Հաճախորդը պե՞տք է վճարի, որպեսզի իր երեխան մուտք գործի Lounge Key բիզնես սրահներ:

2-4 տարեկան երեխաների մուտքը բիզնես սրահներ մեծ մասամբ անվճար է:

Որքա՞ն ժամանակ կարող ես անցկացնել Lounge Key բիզնես սրահում:

Այցելության տևողությունը սահմանվում է յուրաքանչյուր սրահի կանոններով: Հիմնականում`    առավելագույնը 3-4 ժամ:

Ինչպե՞ս ստուգել հասանելի անվճար մուտքերի քանակը:

Բիզնես սրահներ մուտքերի պատմությունը կարող ես դիտել Lounge Key կայքում կամ բջջային հավելվածում գրանցվելուց հետո:

Ո՞ր դեպքերում ուղևորությունները չեն ապահովագրվում:

Դու ճանապարհորդում ես, թեև դա հակացուցված է բժշկի կողմից:

Դուք ճանապարհորդում ես բուժում/բժշկական խորհրդատվություն ստանալու նպատակով:

Ուղևորության ամրագրման պահին քեզ հայտնի են որոշ հանգամանքներ, որոնք կարող են խափանել ուղևորությունը կամ կրճատել դրա տևողությունը:

Քո ուղևորության հիմնական նպատակը սպորտն է կամ սպորտային միջոցառումները:

Քարտապանի կինը/ամուսինը կամ երեխան ճանապարհորդում են առանց քարտապանի:


Թարմացված է առ 14.07.2022