Հիփոթեքային վարկ առաջնային շուկայից | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
Loan amount icon
3 - 150 մլն ՀՀ դրամ

Վարկի գումար

Loan term icon
60 – 240 ամիս

Մարման ժամկետ

percentage-icon
13.26-14.6%

Փաստացի տոկոսադրույք

check-mark icon
սկսած 10 %-ից

Նվազագույն կանխավճար

Հիփոթեքային վարկ առաջնային շուկայից

Մտածո՞ւմ ես նոր բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու մասին: Օգտվի'ր մեր` առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման առաջարկից` ձեռք բերելով քո նոր գույքը մեզ հետ համագործակցող կառուցապատողներից: Ընտրությունը կարող ես հեշտությամբ կատարել մեր կողմից մշակված հարթակի միջոցով. պարզապես գտի'ր քո նոր տունը, հաշվարկի'ր ամսական վճարի չափը և ներկայացրո'ւ նախնական հայտն օնլայն.

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ


առանց գույքի գնահատման

կանխավճար`   սկսած 10%-ից

առանց վարկի սպասարկման վճարների

գույքի ապահովագրությունը Բանկի կողմից

անշարժ գույքի ձեռքբերում բնակության կամ վարձակալության տրամադրելու նպատակով

անշարժ գույքի ձեռքբերում ք.Երևանում և մարզերում

Գտի՛ր քո նոր տունը

Ընտրիˊր քո նոր բնակարանը` ըստ տարածքի, ամսական վճարման չափի
և այլ չափանիշների, ու ներկայացրոˊւ վարկային հայտն օնլայն:
Ի դեպ, կարող ես վարկի համար դիմել նաև համավարկառուի հետ:

Ani Khachikyan smiling

Առաջնային շուկայից ձեռք բերվող Բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման վարկ   

 

Նպատակ

Նպատակ

Բնակելի նշանակության գույքի (ինչպես նաև ավտոկայականատեղի) ձեռքբերում` բնակության, վարձակալության կամ ներդրում կատարելու նպատակով, նաև այլ բանկում/վարկային կազմակերպությունում գործող բնակության, վարձակալության կամ ներդրում կատարելու նպատակով         

 
 
 

Հաճախորդի անձնական տվյալներ

Հաճախորդի (համավարկառուի/երաշխավորի)  տարիք

18-65 տարեկան, պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը, գերազանցելու դեպքում վարկը տրամադրվում է համավարկառուի/երաշխավորի առկայությամբ, այս դեպքում որպես ընդունելի տարիք նույնպես ընդունվում է 18-65 տարեկանը, պայմանով, որ  պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի/երաշխավորի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը:
  Եթե վարկի պայմաններով սահմանված է պարտադիր համավարկառուի կամ երաշխավորության պահանջ (բացառությամբ OTI ցուցանիշի հաշվարկում ներառված եկամուտների առնվազն 70% տիրապետող անձանց համավարկառության կամ երաշխավորությունների), ապա ֆիզիկական անձ երաշխավորի կամ համավարկառուի համար որպես ընդունելի տարիք նույնպես սահմանվում է 18-65 տարեկան, պայմանով, որ պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի/երաշխավորի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը:

 

Ռեզիդենտություն

ՀՀ դրամով` ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք
Արտարժույթով` Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք

 

Վարկի պայմաններ

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

 

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ


3,000,000 ՀՀ դրամ-150,000,000 ՀՀ դրամ


 5,000 ԱՄՆ դոլար-300,000 ԱՄՆ դոլար


5,000 Եվրո-300,000 Եվրո

 

Ժամկետ (ամիս)

60

 

Տարեկան անվանական տոկոսադրույք ներառյալ գույքի ապահովագրությունը**

Հաստատուն տոկոսադրույքով

Հաստատուն տոկոսադրույքով

Հաստատուն տոկոսադրույքով

 

13.5%

11.0%

8.5%

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք (ներառյալ գույքի ապահովագրությունը)***

Հաստատուն տոկոսադրույքով

Հաստատուն տոկոսադրույքով

Հաստատուն տոկոսադրույքով

 

14.39-15.76%

11.6-13.56%

8.86-10.71%

 

Ժամկետ (ամիս)

 61-240

 

Տարեկան անվանական տոկոսադրույք ներառյալ գույքի ապահովագրությունը**

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով****
(տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով****
(տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով****
(տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

 

Հաստատուն բաղադրիչ`   5.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Հաստատուն բաղադրիչ` 8.5%+ փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Հաստատուն բաղադրիչ`  7.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

 

Տարեկան փաստացի*** տոկոսադրույք ներառյալ գույքի ապահովագրությունը

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով****
(տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով****
(տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով****
(տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

 

14.37-15.74%

10.47-12.39%

8.3-10.12%

 

Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%

 

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ապահովվածության (վարկ/գրավ)  ցուցանիշի շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է  +0.25%:

 

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ապահովվածության (վարկ/գրավ)  ցուցանիշը 5%-ով նվազելու դեպքում տոկոսադրույքը սահմանվում է -0.25%, իսկ 10%-ով նվազելու դեպքում`տոկոսադրույքը սահմանվում է -0.5% :

 

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից (հայտարարագրված եկամտի գծով սահմանված չափանիշների, OTI և OSM ցուցանիշներից  որևէ մեկի կամ դրանց ցանկացած համադրության) շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:

 

Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման վճարի տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +0.5% (կիրառելի չէ դրամական միջոցով/պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում):

 

Անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացվելու դեպքում տոկոսադրույքը սահմանվում է -0.05%:

 

Այլ շեղումների դեպքում տոկոսադրույքը կարող է սահմանվել +0.25%:

 

Վարկի տրամադրման միանվագ վճար

Չի կիրառվում

 

Վարկառուի կամ գույքը վաճառողի կողմից վարկի գումարի կանխիկացում

ՀՀ դրամ - Անվճար                                                                                                                                                                                       Արտարժույթ - 0.5%: 

 

Նվազագույն կանխավճար

Ձեռք բերվող գույքի ձեռք բերման արժեքի ազնվազն 10%-ի չափով:

 

Վարկի մարման
եղանակներ

Մարման եղանակ

Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)

 

Դիֆերենցված (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է` հաշվարկվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)

 

Խառը (հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դինամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 5%-ին, տոկոսագումարը վճարվում է ամսական պարբերականությամբ)

 

Ապահովվածություն

Գրավադրվող գույքի նկարագրություն


1. Գրավի առարկա է հանդիսանում ձեռքբերվող անշարժ գույքը, ինչպես նաև որպես լրացուցիչ գրավ կարող է հանդիսանալ այլ` Բանկի համար ընդունելի անշարժ գույք և  դրամական միջոց Ամերիաբանկում/Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:
2. Կառուցման ընթացքում գտնվող առանց սեփականության իրավունքի վկայականի գրանցման գույքը ձեռքբերելու դեպքում գրավ է ձևակերպվում ՀՀ-ում գտնվող Բանկի համար ընդունելի այլ անշարժ գույք:
3. Արտերկրում գույք ձեռք բերելու դեպքում գրավ է ձևակերպվում ՀՀ-ում գտնվող Բանկի համար ընդունելի այլ անշարժ գույք:

 

Վարկ/գրավ հարաբերակցություն

Վարկը տրամադրվում է.
 1. ՀՀ դրամով վարկի դեպքում` անշարժ գույքի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի կամ կառուցապատողի***** կողմից հաճախորդին տրված տեղեկանքում նշված արժեքի  մինչև 90%**, եթե այլ արժեք սահմանված չէ Բանկի կողմից,
2. Արտարժույթով վարկի դեպքում` անշարժ գույքի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի կամ կառուցապատողի***** կողմից հաճախորդին տրված տեղեկանքում նշված  արժեքի  մինչև 70%**, եթե այլ արժեք սահմանված չէ Բանկի կողմից, 
3. Դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերի արժեքի առավելագույնը 100%-ի չափով: 

 

Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը

Երևան, ՀՀ  մարզկենտրոններ, քաղաքներ, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ, ինչպես նաև Ջրվեժ, Առինջ, Ձորաղբյուր, Քասախ,  Ծաղկաձոր, Մասիս, Եղվարդ

 

Գրավադրվող գույքի գնահատում


1. Առաջնային շուկայից անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերման դեպքում գնահատում չի իրականացվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում Կառուցապատողի կողմից տրված տեղեկանքում նշված գինը , եթե այլ արժեք սահմանված չէ Բանկի կողմից:
2. Առաջնային շուկայից անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքում գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից:

 

Լրացուցիչ ապահովում

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

 

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքը ենթակա է պարտադիր ապահովագրության միայն այն դեպքում, եթե գույքի շուկայական արժեքը գերազանցում է 100 մլն ՀՀ դրամը կամ հանդիսանում է բնակարան Երևանում:
Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրությունը իրականացվում է յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում,  -Բանկի կողմից` վարկի մնացորդի չափով,
-Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի չափով:

 

Պահանջվող փաստաթղթեր

Պահանջվող փաստաթղթեր

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

 

• Վարկի հայտ-դիմում

 

• Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)

 

 • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի/ գնման իրավունքի պատճեն

 

• Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

 

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

 

 • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր

 

 • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)

 

• Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը

 

• Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

 

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.

 

•  Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում են ըստ բանկի պահանջի

 

• Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակները)

 

• Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության,  (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը

 

• Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)

 

• Տեղեկանք անշարժ գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ

 

• Անշարժ գույքի ապահովագրության պայմանագիր

 

• Ձեռքբերվող գույքի համար  վճարված կանխավճարի՝ անկանխիկ եղանակով վճարված լինելու փաստը հավաստող  պատշաճ փաստաթուղթ (օր․ ՝ բնօրինակ անդորրագիր, իսկ էլ․ եղանակով վճարված լինելու պարագայում` էլ․ վճարումը հաստատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ), որը Հաճախորդից չի պահանջվում, եթե վճարումը կատարվել է Բանկում գործող հաշիվ/ներ/ով և Բանկի մասնագետը ծրագրային արտահանել է տվյալ վճարման փաստաթուղթը։

 

• Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

 

Վարկի վաղաժամկետ մարման վճար

Վարկի վաղաժամկետ մարման վճար


Պայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում կարող է իրականացվել  այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցով հախատեսված վարկի մայր գումարի չափով: Պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը, նշված գումարից գերազանցելու դեպքում` 
• վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենուն պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
• վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում  պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
• վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում  պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

 

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի  և Տոկոսագումարի 0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

 

Այլ վճարներ

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ


• ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար,
• Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար

 

1Սույն պայմանները նախկինում ունեցել են հետևյալ անվանումն ու կոդը` "Ֆիզիկական անձանց վարկավորման պայմաններ" (11RBD PL 72-03-01): Բանկի մի շարք փաստաթղթեր կարող են պարունակել հղում սույն պայմաններին` նշված նախկին անվանմամբ և կոդով:

 

** Կախված հաճախորդի վարկունակությունից, վարկի ժամկետից և վարկ/գրավ հարաբերակցությունից կարող է կիրառվել ավելի բարձր կամ ցածր տոկոսադրույք: 

 

***Փաստացի տոկոսադրույքի մեծությունը/արժեքը կարող է վերը նշվածից տարբերվել, եթե առկա են հետևյալ գործոնները կամ դրանցից որևէ մեկը.
--Հաճախորդի ցանկությամբ գույքի ապահովագրությունն Բանկի կողմից իրականացվելու դեպքում
-Վարկի մարումների դիֆերենցված կամ խառը եղանակն ընտրելու դեպքում
-Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից շեղման դեպքում
-Լրացուցիչ գույք գրավադրելու դեպքում
-Այլ շեղումների դեպքում

 

****Ուշադրություն` Ճշգրտվող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ: Ընդ որում, այն առավելագույն շեմերը, որոնցից ավելի կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել, կախված Ճշգրտվող անվանական տոկոսադրույքի փոփոխությունից, սահմանվում է ± 4%:

 

***** Կառուցապատողների ցանկը սահմանվում է Բանկի կողմից, եթե կառուցապատողը ներառված չէ ցանկում, ապա վարկավորման պայմանների համար հիմք են հանդիսանում Երկրորդային շուկայից Բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման վարկատեսակի պայմանները:

 

Նպատակ

(ՀՀ դրամ)

Վարկի պայմանների փոփոխություն

15,000

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխություն)

10,000

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխության համար)

5,000

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում

5,000 (ներառյալ ԱԱՀ)

Վարկի մարման օրվա փոփոխություն

5,000

Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե 1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա սակագինը չի գանձվում:

Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից`  հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13,000 - 30,000 ՀՀ դրամ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով: Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունները ցանկը ներկայացված է ստորև հղմամբ:

Գրավադրվող գույքի ապահովագրությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, Բանկի կողմից`  վարկի մնացորդի չափով, Հաճախորդի կողմից`  առնվազն վարկի մնացորդի չափով:

Համագործակցող ապահովագրական ընկերությունների ցանկ և սակագներ

Հաճախորդը վճարում է նաև այլ ծառայությունների համար`

  • նոտարական վճար – միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ`  տրանսպորտային միջոցի դեպքում,
  • նոտարական վճար – միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ`  անշարժ գույքի դեպքում,
  • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)`  10,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական`  26,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական`  3,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական`  21,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • առևտրային նշանակության անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական`  41,000 ՀՀ դրամ (եթե ձեռքբերվող և գրավադրվող մակերեսը գերազանցում է 200քմ-ը) և 50,000 ՀՀ դրամ,
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5,000 ՀՀ դրամ:

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի/ գնման իրավունքի պատճեն
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում են ըստ բանկի պահանջի
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակները)
  • Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
  • Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Անշարժ գույքի ապահովագրության պայմանագիր
  • Տեղեկանք անշարժ գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

    Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն: Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է քեզնից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ:

Վարկի հաշվիչ

calculator icon

Ի՞նչ գումարի վարկ կարող ես ստանալ և որքա՞ն ես վճարելու ամսական Մոտավոր պատկերացում կազմի´ր, թե որքան կկազմի հիփոթեքային վարկի ամսական վճարը

Հիփոթեքային վարկ երկրորդային շուկայից

mortgage from secondary market

Եթե արդեն գտել ես քո նոր տունը երկրորդային շուկայից և ֆինանսավորման տարբերակներ ես փնտրում, մեր առաջարկը քեզ համար է:

Կառուցապատման վարկ

Construction-loan icon

Այս վարկատեսակից կարող ես օգտվել ոչ միայն բնակության նպատակով տուն կառուցելու, այլև վարձակալության տրամադրելու, ներդրում կատարելու կամ առևտրային գործունեություն ծավալելու համար:

Թարմացված է առ  14.07.2023 09:48