Օնլայն ԱՊՊԱ
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

Արագ և պարզ

Քեզանից կպահանջվի առավելագույնը 5 րոպե․ ընդամենը մուտքագրի՛ր ավտոմեքենայի համարանիշն ու անձը հաստատող փաստաթղթի համարը։

Շահավետ

Եթե գտնվում ես Բոնուս-Մալուս ցածր ռիսկային խմբում, ապա ԱՊՊԱ պայմանագիրն օնլայն կնքելու դեպքում դու կվճարես սահմանվածից 5%-ով ցածր ապահովագրավճար:

Հուսալի

ԱՊՊԱ պայմանագրի էլեկտրոնային օրինակը միշտ հասանելի կլինի քեզ, իսկ թղթային օրինակը կարող ես ստանալ ապահովագրական ընկերության գրասենյակից:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՊՊԱ պայմանագիրն օնլայն կնքելու համար:

Քեզ անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ և գործող բանկային քարտ՝ «ArCa», «Visa» կամ «Mastercard» քարտատեսակի։

Ո՞վ կարող է օնլայն ԱՊՊԱ պայմանագիր կնքել:

Ծառայությունը հասանելի է ավտոմեքենաների սեփականատերերին, վարձակալող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում) և ներմուծող անձանց (անկախ ավտոմեքենայի սեփականատեր լինելու հանգամանքից):

Կարո՞ղ եմ փոխարինել ԱՊՊԱ պայմանագրիս էլեկտրոնային վկայագիրը թղթային տարբերակով:

ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքումից հետո ապահովագրության վկայագրի էլեկտրոնային տարբերակն անմիջապես կստանաս քո կողմից նշված էլեկտրոնային հասցեին: Անհրաժեշտության դեպքում ԱՊՊԱ պայմանագրի թղթային վկայագրի օրինակը կարող ես ստանալ վկայագիրը սպասարկող ապահովագրական ընկերության ցանկացած գրասենյակից:

ԱՊՊԱ պայմանագրի էլեկտրոնային վկայագրի դեպքում կունենա՞մ արդյոք խնդիրներ Ճանապարհային ոստիկանության հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից համապատասխան ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը կամ բացակայությունը ստուգվում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգերի միջև ժամանակի իրական ռեժիմում իրականացվող հարցումների միջոցով՝ դու պարտադրված չես ավտոմեքենաներում պահել ԱՊՊԱ վկայագրի թղթային կամ տպված տարբերակը։ Ուստիև ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման դեպքում դու որևէ խնդիր չես ունենա ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ:

Ո՞ւմ դիմել ԱՊՊԱ պայմանագրի առցանց ձևակերպման ընթացքում խնդիրների առաջացման դեպքում:

Ամերիաբանկի ինտերնետային կայքում ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է դիմել Ամերիաբանկ +374 10/12 561111 հեռախոսահամարով:

Ի՞նչ կլինի, եթե ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման ընթացքում նշվեն սխալ կամ ոչ լիարժեք անձնական տվյալներ:

ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման ընթացքում հնարավոր սխալների բացառման նպատակով համակարգում առկա է քո կողմից մուտքագրված և բազայում սկզբնաղբյուր ծառայող տվյալների ստուգման մեխանիզմ: Ուստի ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման ընթացքում անհրաժեշտ է լինել ուշադիր և նշել հավաստի և ամբողջական տվյալներ՝ ԱՊՊԱ վկայագրի էլեկտրոնային տարբերակի ստացման և ԱՊՊԱ պայմանագրի հետագա սպասարկման հարցում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով: Այդուհանդերձ, եթե ԱՊՊԱ պայմանագիրը կնքվել է սխալ տվյալներով, ապա անհրաժեշտ է դիմել Ամերիաբանկ +374 10/12 561111 հեռախոսահամարով:

Ի՞նչ ժամկետով կարող եմ կնքել առցանց ԱՊՊԱ պայմանագիր:

ԱՊՊԱ պայմանագիրն առցանց եղանակով կարող է կնքվել նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով: Ընդ որում, առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի երկարաձգումների քանակը սահմանափակված չէ:

Թարմացված է առ 30․03․2022, 10։16