MyAmeria օնլայն/մոբայլ բանկինգ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Մենք անընդհատ բարելավում ենք մեր հաճախորդների փորձառությունը, որպեսզի բանկն ամենուր նրանց հետ լինի։ Այդ պատճառով մշակել ենք MyAmeria-ն, որը թույլ է տալիս բանկային հիմնական գործարքներն իրականացնել iOS, Android և Web հարթակներում` առանց բանկ այցելելու։

myameria online application for mobile phones
#MOBILE #IOS #ANDROID

MyAmeria հավելված

Կառավարիˊր քո դրամական միջոցները MyAmeria հավելվածով: MyAmeria մոբայլ բանկինգ հավելվածը հասանելի է iOS և Android սարքերով։ Պարզապես ներբեռնիˊր, գրանցվիˊր համակարգում և կատարիˊր քո բանկային գործարքներն այնտեղ, որտեղ քեզ հարմար է:

myameria for web desktop
#WEB #ONLINE #DESKTOP

MyAmeria web

Աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած ժամի մենք քեզ հետ ենք և հոգ ենք տանում, որ քո բանկային գործարքները, առցանց վճարումները և հեռավար գործարքները կատարվեն մի քանի ակնթարթում ընդամենը մեկ հպումով, լինեն պարզ ու ապահով։ Քեզ պարզապես պետք է ինտերնետի հասանելիություն։

MYAMERIA
myameria dashboard icon

Գլխավոր

  • Քարտ/հաշիվ

    Տեˊս հաշիվներիդ ու քարտերիդ ընթացիկ մնացորդները, հետևիˊր քո կատարած գործարքների պատմությանը, կառավարիˊր հաշիվներդ մեկ հպումով։

  • ԳումարՈՒմ

    Կատարի՛ր փոխանցումներ Ամերիաբանկի հաճախորդներին հեռախոսահամարով կամ էլ․ հասցեով և տե՛ս հաճախ օգտագործվող կոնտակտները հիմնական էջում։

  • Փոխարժեք

    Ծանոթացի՛ր արտարժույթի` հավելվածում գործող փոխարժեքին, ինչպես նաև օգտագործի՛ր փոխարժեքային հաշվիչը արժույթի փոխանակում կատարելու համար։

Simple Images

Դեռ չունե՞ս MyAmeria

Իմ Ամերիան բոլորի Ամերիան է

myameria

Բանկինգ՝ առանց
սահմանների

Արագ և ապահով

MyAmeria հավելված կարող ես մուտք գործել և գործարքներ կատարել մատնահետքի/FaceID-ի կամ PIN կոդի միջոցով: Հավելվածն ակտիվացնելիս ավտոմատ կցվում է թոքեն, որը ներդրված է հավելվածում և ապահովում է համակարգի անվտանգությունը:

Մուտք MyAmeria վեբ տարբերակ QR կոդի միջոցով

Կարող ես մուտք գործել MyAmeria վեբ տարբերակ՝ առանց գաղտնաբառ մուտքագրելու` պարզապես MyAmeria հավելվածի միջոցով սքանավորելով QR կոդը:

Հիմնական գործարքները ցանկացած վայրում

MyAmeria-ի միջոցով կարող ես առցանց կատարել բանկային առօրյա գործարքները։

Ինչպե՞ս օգտվել MyAmeria հավելվածից:

Բեռնել այն App Store-ից կամ Google Play Store-ից կամ մուտք գործել MyAmeria Web, գրանցվել համակարգում և/կամ մուտքագրել օգտագործողի անունն ու գաղտնաբառը, եթե արդեն հավելվածի օգտատեր ես։

Ինչպե՞ս գրանցվել MyAmeria հավելվածում, եթե նոր օգտատեր ես։

Հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ է ներբեռնել այն App Store-ից կամ

Google Play Store-ից և անցնել գրանցման փուլերը։ 

Ի՞նչ անել, եթե արդեն ունես Ամերիա Մոբայլ բանկինգի գործող հաշիվ:

Եթե ունես Ամերիա Մոբայլ բանկինգի գործող հաշիվ, պարզապես անհրաժեշտ է մուտք գործել MyAmeria հավելված Ամերիա Մոբայլ բանկինգի մուտքանվան և  գաղտնաբառի միջոցով և անցնել ակտիվացման գործընթացը:
Եթե ինչ-որ պատճառով մուտքը չի հաջողվում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ (+374 15) 56 11 11 հեռախոսահամարով կամ myameriasupport@ameriabank.am էլ․ հասցեով։

Ի՞նչ պետք է անել, եթե մոռացել ես մուտքանունը:

MyAmeria հավելվածի կամ Օնլայն բանկինգ համակարգի առաջին էջում սեղմիˊր «Մոռացել եմ մուտքանունը կամ գաղտնաբառը» կոճակը, որից հետո ընտրիˊր «Մուտքանունը» դաշտը։
Լրացրոˊւ նույնականացման քեզ հարմար մեթոդը, և քո մուտքանունը կերևա էկրանին։

Ի՞նչ պետք է անել, եթե մոռացել ես գաղտնաբառը:

MyAmeria հավելվածի կամ Օնլայն բանկինգ համակարգի առաջին էջում սեղմիˊր «Մոռացել եմ մուտքանունը կամ գաղտնաբառը» կոճակը, որից հետո ընտրիˊր «Գաղտնաբառը» դաշտը։
Համապատասխան դաշտում լրացրոˊւ MyAmeria հավելվածում սահմանված քո մուտքանունը, որից հետո նշիˊր նույնականացման քեզ հարմար մեթոդը։ Դրանից հետո քո հաշվին կցված հեռախոսահամարին կստանաս մեկանգամյա գաղտնաբառ, որով մուտք գործելուց հետո անհրաժեշտ կլինի սահմանել նոր գաղտնաբառ։

Ինչո՞ւ է անհրաժեշտ PIN կոդը։

MyAmeria-ում հաշվի ակտիվացման ժամանակ դու սահմանում ես PIN կոդ,  որն անհրաժեշտ է գործարքները հաստատելու համար, եթե հեռախոսի բիոմետրիկ նույնականացման կարգաբերումն անջատված է։ 

PIN կոդը պետք է կազմված լինի 6 թվանշանից և չպետք է պարունակի իրար հաջորդող թվեր կամ ունենա 4 կամ ավելի կրկնվող նիշ։

Ինչպե՞ս ապաակտիվացնել/ակտիվացնել մատնահետքի/FaceID-ի միջոցով մուտքի հնարավորությունը:

MyAmeria-ում մատնահետքով կամ FaceID-ով մուտք գործելու հնարավորությունը ապաակտիվացնելու/ակտիվացնելու համար անհրաժեշտ է փոփոխել այն հեռախոսի հիմնական կարգաբերումներից:

Իմանալ ավելին Օնլայն բանկինգ և Մոբայլ բանկինգ  նախորդ համակարգերի մասին:


 Սակագին

Ստանդարտ

1.     Հաշվի բացում ծառայությունների փաթեթով (փաթեթը1 ներառում է ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, MyAmeria համակարգ, մեկ վճարային քարտ2)

Փաթեթը գործում է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդների համար:

7,000 ՀՀ  դրամ

2.        Հեռավար եղանակով «Սմարթ» հաշվի բացում ծառայությունների փաթեթով (փաթեթը1 ներառում է ՀՀ դրամով հաշիվ, MyAmeria համակարգ, մեկ վճարային քարտ3)

Փաթեթը գործում է միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդների համար:

Անվճար

3.        Հաշվի բացում (այդ թվում հեռավար) «Ուսանողների համար» ծառայությունների փաթեթով (փաթեթը1 ներառում է ՀՀ դրամով բանկային հաշիվ, MyAmeria համակարգ, «Ուսանողական» տեսակի մեկ քարտ 4):

Անվճար

4.            Հաշվի բացում

 

4.1.      ՀՀ դրամով հաշիվներ

 

4.1.1.      ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդների համար5

 

4.1.1.1.    Երևան քաղաքում գտնվող  Բանկի մասնաճյուղերում,  Ինտերնետ/Մոբայլ-Բանկինգ համակարգով բացելու դեպքում   

3,000 ՀՀ դրամ

4.1.1.2.    Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղերում

Անվճար

4.1.1.3.    MyAmeria  համակարգով բացելու դեպքում

Անվճար

4.1.2.      ՀՀ քաղաքացի չհանդիսացող հաճախորդների համար6

25,000 ՀՀ դրամ

4.2.  Արտարժույթով, այդ թվում` առարկայազուրկ ոսկով (999.9) մետաղական հաշիվներ7

 

4.2.1.    Երևան քաղաքում գտնվող  Բանկի մասնաճյուղերում, Ինտերնետ/Մոբայլ-Բանկինգ համակարգով բացելու դեպքում    

3,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաշվի համար

4.2.2.      Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղերում

2,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաշվի համար

4.2.3.     MyAmeria համակարգով բացելու դեպքում

Անվճար

5.     Հաշվի նվազագույն մնացորդ8

Անվճար

6.     Հաշվի վարում9

6.1. Օրացուցային կիսամյակի ընթացքում հաճախորդի բանկային հաշիվներով ննվազագույնը 150,000 ՀՀ դրամին համարժեք շրջանառության առկայության կամ հաշիվների միջին օրական մնացորդը 50,000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում

Անվճար

6.2     Օրացուցային կիսամյակի ընթացքում հաճախորդի բանկային հաշիվներով 150,000 ՀՀ դրամից փոքր շրջանառության կամ հաշիվների միջին օրական մնացորդը 50,000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում 

1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի համար 

7.   Հաշվի հեռավար սպասարկում8

 

7.1. Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ  համակարգով`

 

7.1.1   Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ  համակարգի ակտիվացում

 

7.1.1.1  Մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքի տրամադրում/փոխարինում նույն տեսակի սարքով

Միանվագ 5,000 ՀՀ դրամ`

7.1.1.2  Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի տրամադրում/ փոխարինում նույն տեսակի սարքով

Միանվագ 1,000 ՀՀ դրամ

7.2. MyAmeria համակարգով բացելու դեպքում

Միանվագ 1,000 ՀՀ դրամ

7.3. Ինտերնետ/Մոբայլ-Բանկինգ համակարգի, MyAmeria  համակարգի գաղտնաբառի վերականգնում Բանկի մասնաճյուղերում

1,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

7.4.    Հեռախոս – բանկ ծառայության տրամադրում

Միանվագ 5,000 ՀՀ դրամ

 

1 Փաթեթի մեկ կամ մի քանի ծառայությունից հրաժարվելու դեպքում փաթեթի արժեքը չի փոխվում, իսկ հրաժարված ծառայությունների հետագայում մատուցման համար գործում են տվյալ ծառայությունների համար սահմանված միջնորդավճարները: Փաթեթից կարող են օգտվել այն հաճախորդները, ովքեր չունեն փաթեթում ներառված որևէ ծառայություն (չի տարածվում «Սմարթ» և «Ուսանողների համար» փաթեթների վրա):

2Առաջարկվում է VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ: Տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո վերաթողարկման դեպքում  գանձվելու է միջնորդավճար` համաձայն բանկում այդ պահին գործող քարտերի սպասարկման սակագների և պայմանների:

3 Առաջարկվող քարտատեսակներից VISA Classic, MasterCard Standard կամ ArCa Carrefour Smile վճարային քարտ ընտրելու դեպքում այն տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի, իսկ Visa Classic Moons քարտի համար գործում է տարեկան սպասարկման վճար` համաձայն Ամերիաբանկ ՓԲԸ Քարտերի սակագների:

4 «Ուսանողական» քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի:

5 Բանկային ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է բացել ՀՀ դրամով բանկային հաշիվ: Վճարային քարտ բացելից, խնայողական հաշիվ բացելիս, ժամկետային ավանդ ներդնելիս, պարտատոմս ձեռքբերելիս, վարկային պրոդուկտ ստանալիս, պահատուփ բացելիս,  բրոքերային հաշիվ բացելիս, աշխատավարձային նախագծերի ներքո քարտ պատվիրելիս տվյալ ծառայության համար անհրաժեշտ հաշվի բացման միջնորդավճար չի գանձում

6 Միջնորդավճարը գանձվում է միայն առաջին դրամային հաշվի բացման համար:

7 Վճարային քարտ բացելիս, խնայողական հաշիվ բացելիս ,ժամկետային ավանդ ներդնելիս, պարտատոմս ձեռքբերելիս, վարկային պրոդուկտ ստանալիս, պահատուփ բացելիս,  բրոքերային հաշիվ բացելիս տվյալ ծառայության համար անհրաժեշտ հաշվի բացման միջնորդավճար չի գանձվում

8 Բանկը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանում է արտարժույթի առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք գործում են Բանկի աշխատանքային ժամերին: Հեռակառավարման համակարգերով հաճախորդների սպասարկման ընթացքում աշխատանքային ժամերից դուրս (մինչև ժամը 09:30 և ժամը 17:00-ից հետո), նաև ոչ աշխատանքային օրերին (այդ թվում նաև շաբաթ օրերին) ստացված արտարժույթի փոխանակման հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:

9 Հաճախորդի որևէ բանկային հաշվի շրջանառությունը (այդ թվում քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդը ունի միայն գործող քարտ, որին կցված է քարտային հաշիվ, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտի դեպքում, քարտային հաշվից միջնորդավճարը գանձվում է սակագնին համապատասխան: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:

Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:

Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և մնացորդի զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվը փակվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում, բացառությամբ այն

հաշիվների, որոնք անհրաժեշտ են Բանկի կողմից հաճախորդին մատուցվող այլ ծառայության սպասարկման համար: Հաշվի վարման միջնորդավճար չի գանձվում, եթե հաճախորդն ունի միայն բրոքերային և/կամ բանկային հաշիվ, որը բացվել և սպասարկվում է պահատուփի ծառայության տրամադրման համար:

Թարմացված է առ 26.01.2023 10:22