Տոկոսադրույքների հաշվարկման կայքը
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Տոկոսագումարների հաշվարկման կարգը

Ուշադրությու'ն. ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈւՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ:
Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և վարկի մարման եղանակի հիման վրա:


Վարկի մարման եղանակները հետևյալն են՝

  • Դիֆերենցված/ Մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկի մարման եղանակ , որի դեպքում հաճախորդը վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն տոկոսավճարները անհավասարաչափ են: Այս դեպքում վարկի սկզբում ընդհանուր վճարները գնալով նվազում են:
  • Անուիտետային/Հավասարաչափ վճարումներով վարկի մարման եղանակ , որի դեպքում վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ):
  • Խառը մարման եղանակ - հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դիմամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 5%-ին՝ բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի, ներդրումային վարկի դեպքում:

Մարման 2-րդ եղանակի դեպքում տոկոսավճարների ընդհանուր գումարը ավելի մեծ է քան 1-ին եղանակի դեպքում:
Սակայն 2 –րդ եղանակի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ծախսերը, քանի որ մարումները հավասարաչափ և կանխատեսելի են, իսկ առաջին ամիսների ընթացքում վճարումների մեծությունը ավելի փոքր է:


Վճարման դիֆերենցված եղանակի դեպքում վարկի ամսական վճարման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

R = m / n + m * r % / 365 * o, որտեղ՝
R – վարկի ամսական վճարումն է,
m – վարկի մայր գումարն է,
n – վարկի ժամկետն է` արտահայտված ամիսներով,
r – վարկի տարեկան տոկոսադրույքն է,
օ - ամսվա օրերի քանակն է:


Անուիտետային մարման եղանակի դեպքում ամսական վճարման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

R= P x r / (1–1/(1 +r)n), որտեղ`
R - Վարկի ամսական վճարումն է:
P - Վարկի գումարն է:
n - Վարկի ամբողջ ժամանակահատվածի համար վարկային վճարումների ընդհանուր թիվն է (ամիսների քանակը):
r – Վարկի ամսական տոկոսադրույքը, որը հավասար է Վարկի տրամադրման պահին Պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքի 1/12 մասին:
Ամսական վճարումների չափի հաշվարկը կատարվում է մեկ միավորային ճշգրտությամբ և կլորացվում է մաթեմատիկական կանոններով:


Ամսական վճարումների կազմում Վարկի պարտքի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հաշվարկմամբ.

Pt = R x ((1-1/(1+r)n ) / r բանաձևով, որտեղ՝
Pt - Վարկի փաստացի մնացորդն է t ժամանակահատվածի վերջում:
R - Վարկի ամսական վճարումն է:
t - Վճարումների քանակն է, որոնք պետք է կատարվեն մինչև Վարկի օգտագործման ժամկետի ավարտը (ամիսների քանակը):
r – Վարկի ամսական տոկոսադրույքն է, որը հավասար է Վարկի տրամադրման պահին Պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքի 1/12 մասին:


Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

որտեղ՝
i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).
A - կրեդիտի գումարը /կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը/
n – կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը
N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
Dn –կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերի թվով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Վարկատեսակ՝ Գույքով ապահովված սպառողական վարկ
Վարկի գումար՝ 15.000.000 ՀՀ դրամ
Հաստատուն տոկոսադրույք՝ 17%
Մարման ժամկետ՝ 60 ամիս
Մարման եղանակ՝ անուիտետային /վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ /
Վարկի տրամադրման միանվագ վճար՝ 75.000 ՀՀ դրամ
Ապահովագրության վճար՝ վարկի մնացորդի 0.16% չափով յուրաքանչյուր տարի
Անշարժ գույքի գնահատման վճար՝ 15.000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի վճար՝ 10.300 ՀՀ դրամ
Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար՝ 13.000 ՀՀ դրամ
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար՝ 26.000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման օր՝ 16/09/14թ.
Առաջին մարման օր՝ 11/10/14թ
Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 19.14 %


Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է այն որոշող պայմանների հիմքով, կրում է կողմնորոշող բնույթ և կարող է Պայմանագրի գործողության ընթացքում փոփոխվել` կապված Վարկառուի կողմից Վարկը Պայմանագրով սահմանված ժամկետներից շուտ մարելու, ինչպես նաև դրանց հաշվարկում ներառված տարրերի փոփոխությունից:


Տոկոսադրույքի հաշվարկման օրինակ
Վարկի սկզբնական գումար – 1,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք – 20%
Վարկի ժամկետ – 36 ամիս
Օրական տոկոսագումարը կկազմի՝ 1000000*20/100/365=548 ՀՀ դրամ
Ամսական մարումների մեծությունը անուիտետային մարման եղանակով կկազմի - 37,163.6 ՀՀ դրամ 

Թարմացված է առ 11.10.2021 14:05