Սպառողական վարկ
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

Սպառողական վարկ

Քո յուրաքանչյուր նպատակ իրականություն է դառնում

Չնախատեսված անձնական և ընտանեկան ծախսերի դեպքում սպառողական վարկավորումը քեզ անհրաժեշտ լուծումն է: Այս վարկատեսակը քեզ հարմար է, եթե ստացած գումարը նախատեսում ես ծախսել կանխիկ տարբերակով` ամսական կատարելով ֆիքսված մարումներ: 

  • Առանց կանխիկացման վճարի
  • Գումար՝ եկամուտի մինչև 8-ապատիկի չափով
  • Առանց հավելյալ վճարների՝ օնլայն դիմելու դեպքում

300 հազար - 10 մլն ՀՀ դրամ

Վարկի գումար

60 ամիս2

Մարման ժամկետ

13.79-23.72%

Փաստացի տոկոսադրույք

1 Առավելագույնը 10 մլն ՀՀ դրամ:
Գույքով չապահովված սպառողական վարկերի դեպքում:

Հայտի պատասխան 5 րոպեում

Օնլայն վարկային հայտ ներկայացնելու դեպքում հայտի պատասխանը կստանաս անմիջապես՝ մինչև 5 րոպեի ընթացքում:

Վարկի տրամադրում՝ առանց Բանկ այցելելու

Եթե ունես Ամերիաբանկի ակտիվ քարտ, կարող ես վարկը ստանալ Ամերիաբանկի հաշվին՝ առանց Բանկ այցելելու1:


1 Բանկի պայմաններին և սահմանված կարգին բավարարելու դեպքում:

Մինչև 10.5% հետվճար (քեշբեք)

Հետ ստացի՛ր ծախսած գումարի մինչև 10.5%-ը՝ մեզ հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գնումներ և վճարումներ կատարելիս:

Իմանալ ավելին

Ապահով և անվտանգ

Մեր քարտերով առցանց գործարքների անվտանգությունն ապահովվում է «3D Secure» տեխնոլոգիայով, և մենք միշտ քո կողքին ենք`  միջոցներիդ և տվյալներիդ պատշաճ անվտանգություն երաշխավորելու հարցում:

Քարտերի վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում դիմի՛ր Բանկ՝ 24/7 ռեժիմով:

Հաշվի կառավարում՝ առանց Բանկ այցելելու

Կարող ես կառավարել հաշիվներդ Օնլայն/Մոբայլ բանկինգի, ինչպես նաև հեռախոսային բանկինգի միջոցով. կատարի՛ր փոխանցումներ, վճարումներ, մարի՛ր վարկերդ, ստուգի՛ր հաշիվդ և շատ ավելին:

Իմանալ ավելին

PIN կոդի ինքնուրույն սահմանում

Հեշտությամբ մտապահելու համար ինքնուրույն սահմանի՛ր վճարային քարտիդ PIN կոդը բանկոմատի միջոցով: Հավելյալ անվտանգության ապահովման համար կարող ես նաև փոխել այն, եթե այն հասանելի է դարձել երրորդ անձանց կամ նման կասկած ունես:

«Visa PaySticker»՝ անհպում վճարման պիտակ

Անհպում վճարումների այս տարբերակն առօրյա վճարումները դարձնում է ավելի հարմար և պարզ: Պիտակը կարող ես փակցնել հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին և կատարել վճարումներ արագ և հարմարավետ, իսկ մինչև 20,000 ՀՀ դրամ2 վճարումները՝ ակնթարթայի և առանց PIN կոդի մուտքագրման:

Իմանալ ավելին 

USSD ծառայություն

Օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում բլոկավորել քարտը, ստանալ տեղեկություններ հաշվի մնացորդի, հասանելի ծառայությունների, վերջին գործարքների վերաբերյալ կարելի է նաև USSD-հրահանգների միջոցով:

Իմանալ ավելին

1 Բանկի պայմաններին և սահմանված կարգին բավարարելու դեպքում:
2 Վերոնշյալ սահմանաչափից ցածր գործարքների/վճարումների համար PIN կոդի մուտքագրում չի պահանջվում։ Visa PaySticker-ի վրա սահմանված է օրական 5 անգամ առանց PIN կոդի մուտքագրման գործարքների/վճարումների կատարման հնարավորություն:

Պատրա՞ստ ես դիմել վարկի համար

Ինչպե՞ս են կատարվում մարումները:

Վարկը մարելու համար կարող ես ընտրել քեզ հարմար երեք տարբերակներից մեկը` 

  • անուիտետային/հավասարաչափ մարումներով եղանակ,
  • դիֆերենցված/ ոչ հավասարաչափ մարումներով եղանակ,
  • խառը եղանակ:

Վարկերի մարումների մասին մանրամասն տեղեկություն կարող ես ստանալ այստեղ

Ի՞նչ այլ վճարներ են առկա:

Առանց գրավի և երաշխավորության վարկերի օնլայն դիմելու դեպքում պարտադիր վճարման ենթակա այլ վճարներ առկա չեն:
Այլ դեպքում գործում է տրամադրման վճար՝

  • անգրավ վարկերի դեպքում՝ վարկի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը՝ 20,000 դրամ (1 մլն ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում՝ 5,000 դրամ)
  • գրավով վարկերի դեպքում՝ վարկի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը՝ 50,000 դրամ, բացառությամբ դրամական միջոցների, Ամերիաբանկի պարտատոմսերի և առարկայազուրկ մետաղական հաշվի գրավով վարկերի
  • սքորինգ համակարգով դիմելու դեպքում՝ վարկի գումարի 1%-ի չափով, առավելագույնը՝ 10,000 ՀՀ դրամ, ինչը կիրառվում  է վարկի հայտը Բանկի գրասենյակներում ներկայացնելու դեպքում:

Ապահովությամբ սպառողական վարկերի դեպքում առկա են անշարժ և շարժական գույքի գրավադրման վճարներ, որի դեպքում ապահովագրությունը և գնահատումը կատարում է համապատասխան մասնագիտացած կազմակերպությունը՝ գանձելով միջնորդավճար կամ տոկոսագումար՝ համաձայն տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագների և դրույքների:

Ի՞նչ է օնլայն վարկը:

Այս ծառայության շրջանակում դու կարող ես օնլայն տարբերակով դիմել 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամից մինչև 10 (տասը) միլիոն ՀՀ դրամ կամ դրան համարժեք վարկ ստանալու համար (սպառողական վարկ, վարկային գիծ կամ օվերդրաֆտ): Վարկերը տրամադրվում են՝ առանց որևէ հավելյալ վճարի, գրավի և երաշխավորության: Ամերիաբանկում ակտիվ քարտ ունենալու դեպքում դու հնարավորություն ունես ստանալու վարկը՝ առանց Բանկ այցելելու: Հակառակ դեպքում վարկի ձևակերպման գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է վարկային հայտը ներկայացնելուց հետո՝ 7 օրացույցային օրվա ընթացքում մոտենալ Ամերիաբանկի՝ քեզ հարմար մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, որով ներկայացվել է վարկային հայտը, և հանրային ծառայության համարանիշը/սոցիալական քարտ:

Ինչպե՞ս են որոշվում տրամադրվող գումարի չափը և տոկոսադրույքը:

Վարկի տրամադրման, ինչպես նաև տոկոսադրույքի և գումարի չափի վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հիմք ընդունելով քո վարկունակության ցուցանիշները:

Որքա՞ն են կազմում ամսական մարումները:

Ամսական վճարումների չափը կախված է ընտրված վարկատեսակից, հաստատված գումարից և տոկոսադրույքից, ինչպես նաև տրամադրման ժամկետից: Նշենք, որ վարկի տրամադրման, ինչպես նաև տոկոսադրույքի և գումարի չափի վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հիմք ընդունելով քո վարկունակության ցուցանիշները։

Կարո՞ղ եմ դիմել վարկ ստանալու համար, եթե այլ բանկերում ունեմ գործող վարկեր:

Այլ բանկում գործող վարկ ունենալը տվյալ վարկին դիմելու համար խոչընդոտ չէ. վարկի տրամադրման, ինչպես նաև տոկոսադրույքի և գումարի չափի վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հիմք ընդունելով քո վարկունակության ցուցանիշները:

Հնարավո՞ր է արդյոք ստանալ վարկ՝ առանց Բանկ այցելելու:

Այո՜, եթե Ամերիաբանկում ունես ակտիվ քարտ: Այդ պարագայում վարկը հաստատվելու դեպքում կարող ես ստանալ գումարը քո հաշվին՝ առանց Բանկ այցելելու:

Եթե քարտապան չես, ապա վարկի ձևակերպման գործընթացն ավարտելու համար պետք է վարկային հայտը ներկայացնելուց հետո՝ 7 օրացույցային օրվա ընթացքում մոտենալ Ամերիաբանկի մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, որով ներկայացվել է վարկային հայտը, և հանրային ծառայության համարանիշը/սոցիալական քարտ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկի դիմելու համար:

Վարկի օնլայն դիմելու համար անհրաժեշտ են անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ/սոցիալական քարտ:

Վարկի համար դիմելիս գրավի կամ երաշխավորության անհրաժեշտություն կա՞:

Օնլայն կարող ես դիմել առանց գրավի և երաշխավորության վարկեր ստանալու համար: Ապահովությամբ վարկ ստանալու համար վարկային հայտն անհրաժեշտ է ներկայացնել մասնաճյուղում:

Պարտադի՞ր է լինել Ամերիաբանկի հաճախորդ՝ օնլայն վարկի դիմելու համար:

Ո՛չ, օնլայն տարբերակով վարկի դիմելու համար պարտադիր չէ լինել Ամերիաբանկի հաճախորդ, պարզապես վարկը հաստատվելուց հետո անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ վարկի տրամադրման գործընթացն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում ավարտելու համար:

Ինչպե՞ս կարող եմ դիմել օնլայն վարկի համար:

Վարկային հայտն օնլայն լրացնելու համար անհրաժեշտ է հետևել այս հղմանը՝ https://onlineloans-am.ameriabank.am/, գրանցվել որպես օգտատեր և լրացնել հայտի դաշտերը՝ քո անձնական տվյալները, վարկատեսակը, անհրաժեշտ գումարի արժույթն ու չափը: Հայտի լրացման ընթացքին ծանոթանալու համար կարող եք նաև դիտել այս հոլովակը` https://www.youtube.com/watch?v=cwEiC_GkVxM։

Վարկերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա կարող ես ստանալ այստեղ:

Ինչպես դիմել

Գույքով չապահովված սպառողական վարկ

Վարկի տեսակը

Գույքով չապահովված սպառողական վարկ

Վարկառուի նկարագրություն

ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ 18-65 տարեկան ֆիզիկական անձինք

Վարկի նպատակը

Ֆիզիկական անձանց անձնական/ընտանեկան սպառողական ծախսերի ֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկ

Արժույթ

ՀՀ դրամ

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի գումար

300,000 ՀՀ դրամ - 10 մլն ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

60 ամիս

Մարման եղանակ

Անուիտետային (Հավասարաչափ),

Դիֆերենցված (Ոչ հավասարաչափ),

Խառը

Տարեկան տոկոսադրույք

20%

  • Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:
  • Այլ շեղումների դեպքում կարող է կիրառվել ավելի բարձր տոկոսադրույք +0.25%:

Փաստացի տոկոսադրույք

22.2-23.09%

Սքորինգ համակարգով կամ տնտեսության որոշ ոլորտների աշխատակիցների համար սահմանված հատուկ վարկավորման պայմաններով հայտը դիտարկելու դեպքում կարող են կիրառվել այլ պայմաններ, ներառյալ անվանական տոկոսադրույք, որը կարող է սահմանվել 13% - 21%, փաստացի տոկոսադրույքը՝ 13.79-23.72%, ինչպես նաև տրամադրման վճար՝ վարկի գումարի 1%-ի չափով, առավելագույնը 10,000 ՀՀ դրամ, ինչը կիրառվում է վարկի հայտը Բանկի գրասենյակներում ներկայացնելու դեպքում:

Վարկի տրամադրման վճար*

  • Մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում 5,000 ՀՀ դրամ
  • 1 մլն ՀՀ դրամ և ավել վարկերի դեպքում՝ վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 20,000 ՀՀ դրամ

* կիրառելի չէ օնլայն դիմումների դեպքում

Մարումների հաճախականությունը

Ամսական

Երաշխավորություն

Երաշխավոր(ներ)ի փաստաթղթավորված եկամուտը պետք է կազմի վարկառուի եկամտի առնվազն 50%-ը, ինչպես նաև վարկային պատմությունը պետք է բավարարի Բանկի կողմից սահմանված պահանջներին

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Տույժ՝ ժամկետանց Վարկի և տոկոսագումարի 0.13%-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար:

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:

Վարկի ձևակերպման վայր

Բանկ


Փաստացի տոկոսադրույքի մեծությունը/արժեքը կարող է վերը նշվածից տարբերվել, եթե առկա են հետևյալ գործոնները կամ դրանցից որևէ մեկը. 

-Վարկի մարումների դիֆերենցված կամ խառը եղանակն ընտրելու դեպքում

-Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից շեղման դեպքում

-Այլ շեղումների դեպքում


Գույքով (այդ թվում՝ առարկայազուրկ ոսկով, դրամական միջոցներով) ապահովված սպառողական վարկ

Վարկի տեսակը

Գույքով (այդ թվում՝ առարկայազուրկ ոսկով, դրամական միջոցներով) ապահովված սպառողական վարկ

Վարկառուի նկարագրություն

ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ 18-65 տարեկան ֆիզիկական անձինք

Վարկի նպատակը

Ֆիզիկական անձանց անձնական/ընտանեկան սպառողական ծախսերի ֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկ

Արժույթ

ՀՀ դրամ

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի գումար

3 մլն* - 50 մլն ՀՀ դրամ

*ավանդի, ոսկու և առարկայազուրկ մետաղական հաշվի գրավով վարկերի համար կիրառվում է 300,000 ՀՀ դրամ նվազագույն շեմ

Վարկի ժամկետ

120 ամիս

Մարման եղանակ

Անուիտետային (Հավասարաչափ),

Դիֆերենցված (Ոչ հավասարաչափ) (+0.5%),

Խառը (+0.5%),

Տարեկան տոկոսադրույք [1]

36 ամիս

15 %

Հաստատուն տոկոսադրույք

37-60 ամիս

16%

  • Հաստատուն տոկոսադրույք
  • Ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 13-րդ ամսվանից)

61-120 ամիս (Միայն անշարժ գույքի գրավով ապահովված)

Հաստատուն բաղադրիչ՝ 8.0% + Փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ուշադրություն.

Ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ: Ընդ որում, այն առավելագույն շեմերը, որոնցից ավելի կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել, կախված ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի փոփոխությունից, սահմանվում են ±4%:

Փաստացի տոկոսադրույք

16.6-20.7%:

Վարկի տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.5%՝ նվազագույնը 50.000 ՀՀ դրամ՝ բացառությամբ դրամական միջողների, Ամերիաբանկի պարտատոմսերի և առարկայազուրկ մետաղական հաշվի գրավով վարկերի

Մարումների հաճախականությունը

Ամսական

Երաշխավորություն

Երաշխավոր(ներ)ի փաստաթղթավորված եկամուտը պետք է կազմի վարկառուի եկամտի առնվազն 50%-ը, ինչպես նաև վարկային պատմությունը պետք է բավարարի Բանկի կողմից սահմանված պահանջներին

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը: Տույժ՝ ժամկետանց Վարկի և տոկոսագումարի 0.13%-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար:

Վարկի ձևակերպման վայր

Բանկ

Գրավադրվող գույքի նկարագրություն [2]

Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք, տրանսպորտային միջոց, հիմնական միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն սահմանաչափ (անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի և հիմնական միջոցի դեպքում որպես արժեք հիմք է ընդունվում լիկվիդային արժեքը)

Վարկի ապահովություն հանդիսացող գրավի առարկաների արժեքը ներառվում է վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում հետևյալ առավելագույն սահմանաչափերով ըստ յուրաքանչյուր գրավատեսակի. 

1. անշարժ գույք. Երևանում գտնվող գույքի համար՝ 70%, Երևանից դուրս գտնվող գույքի համար՝ 60% 

2. տրանսպորտային միջոց՝ 60% 

3. հիմնական միջոց՝ 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը 

4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում՝ 80% 

5. դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից. -նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր՝ 90% -այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր՝ 70%

Գույքի գնահատում

Գրավադրվող գույքի գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից

Լրացուցիչ ապահովում

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Գույքի ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային և հիմնական միջոցների ապահովագրությունն իրականացվում է ամբողջ ժամկետի ընթացքում.

1. Հաճախորդի կողմից՝ առնվազն վարկի մնացորդի չափով

2. Բանկի կողմից՝ վարկի մնացորդի չափով:

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար:

Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի/տրանսպորտային միջոցի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար:

Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ Տեղեկանքի վճար:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի գումարը 15 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում, վարկի ժամկետի առաջին 3 տարվա ընթացքում Վարկի լրիվ կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում վճարվում է ժամկետից շուտ վճարած գումարի 5%- ը (կիրառելի չէ դրամական միջոցի/պատրատոմսերի գրավով ապահովված վարկերի դեպքում):


 

[1] Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

  • Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով` 

- Ավտոտրասպորտային միջոց 2.5% 

- Հիմնական միջոց 0.5% 

  • Անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:
  • Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ապահովվածության (վարկ/գրավ) ցուցանիշի շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է  +0.25%:
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:
  • Այլ շեղումների դեպքում կարող է կիրառվել ավելի բարձր տոկոսադրույք +0.5%:
  • Դրամական միջոցներով կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում տոկոսադրույքը սահմանվում է. 

- վարկի և գրավի նույն արժույթով լինելու դեպքում` գործող ավանդի/պարտատոմսի տոկոսադրույք + 4%, բայց ոչ ավելի քան վերոնշյալ տոկոսադրույքները,

- վարկի և գրավի տարբեր արժույթով լինելու դեպքում` վերոնշյալ տոկոսադրույքները:

  • Վարկի գումարը 15 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման տուգանքի տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +2% (կիրառելի չէ դրամական միջոցի/պատրատոմսերի գրավով ապահովված վարկերի դեպքում)

[2] Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը ` ՀՀ և ԼՂՀ մայրաքաղաքներ և մարզկենտրոններ, ինչպես նաև Աբովյան, Էջմիածին, Ջրվեժ, Առինջ, Ձորաղբյուր, Ծաղկաձոր, Դիլիջան, Քաջարան և Ջերմուկ քաղաքներ:

Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի` բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի:

Գրավադրվող անշարժ կամ շարժական գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից` հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13.000 -30.000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:

Բացի այդ հաճախորդը վճարում է նաև այլ ծառայությունների համար`

  • նոտարական վճար – միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,
  • նոտարական վճար – միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
  • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26,000 ՀՀ դրամ,
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) միանվագ 5,000 ՀՀ դրամ:


Գրավադրվող գույքի ապահովագրություն

Գրավադրվող գույքի ապահովագրությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, Բանկի կողմից` վարկի մնացորդի չափով, Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի չափով: Բանկի կողմից ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները`

  • ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր,
  • ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ,
  • տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:

Անշարժ գույքի համար ապահովագրավճարը կազմում է վարկի գումարի 0,15-0.2 տոկոսը, սարքավորումների համար ապահովագրավճարը կազմում է վարկի գումարի 0.2-0.35 տոկոսը, շրջանառու միջոցների համար ապահովագրավճարը կազմում է վարկի գումարի 0.3-0.5 տոկոսը, ավտոմեքենաների համար ապահովագրավճարը սկսվում է վարկի գումարի 2,5 տոկոսից: Վերոնշյալ սակագները կարող են փոփոխվել կախված շուկայի իրավիճակից:

Փաստացի տոկոսադրույքի մեծությունը/արժեքը կարող է վերը նշվածից տարբերվել, եթե առկա են հետևյալ գործոնները կամ դրանցից որևէ մեկը.

-Հաճախորդի ցանկությամբ գույքի ապահովագրությունն Բանկի կողմից իրականացվելու դեպքում

-Վարկի մարումների դիֆերենցված կամ խառը եղանակն ընտրելու դեպքում

-Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից շեղման դեպքում

-Լրացուցիչ գույք գրավադրելու դեպքում

-Այլ շեղումների դեպքում


Գույքով չապահովված սպառողական վարկ

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

Վարկային հայտն օնլայն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ/սոցիալական քարտ:

 Գույքով ապահովված սպառողական վարկ

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի պատճեն

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր

  • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող տրանսպորտային միջոցի հաշվառման/գրանցման վկայագիր և սեփականության վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը
  • Գրավադրվող հողատարածքի գեոդեզիական չափագրումը**
  • Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի/ տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում են ըստ պահանջի
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերը (բնօրինակները)
  • Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
  • Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Տեղեկանք Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ
  • Հիմնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Անշարժ գույքի/Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն: Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է քեզնից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ:

Նախկին պայմաններ

Վարկային գիծ`  վճարային քարտերով ապահովությամբ

Նպատակ

ՀՀ դրամ

Վարկի պայմանների փոփոխություն

15,000

Վարկի մարման օրվա փոփոխություն

5,000

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն  (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխություն)  

10,000

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն   (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխության համար) 

5,000

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում 

5,000 (ներառյալ ԱԱՀ)


Վարկային գիծ`  վճարային քարտերով ապահովությամբ

Նպատակ

Սակագին

Վարկի պայմանների փոփոխություն

15,000 ՀՀ դրամ

Վարկի մարման օրվա փոփոխություն

5,000 ՀՀ դրամ


Երկու վարկատեսակի դեպքում էլ սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե 1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա  սակագինը չի գանձվում:

Обновлено 20.10.2021 16։44