Visa PaySticker | Քարտեր | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Visa PaySticker

Քարտային պիտակով անհպում վճարումներ. եթե գնահատում ես ակնթարթը

«Visa PaySticker»-ը գնումներն ու վճարումները հարմարավետ ու արագ կատարելու հնարավորություն է։ Պիտակն ամրացրո՛ւ սմարթֆոնիդ, դրամապանակիդ կամ անձնական որևէ այլ իրի, որը միշտ քեզ հետ է:

«Visa PaySticker»-ը հիմնական վճարային քարտին կից գործող «Visa» վճարային համակարգի «Visa» տեսակի քարտային պիտակ է։ Այն հնարավորություն է տալիս «Visa Pay Wave» տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարելու վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment):

Պիտակը կարող ես օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Ի դեպ, մեր երկրում առևտրային կետերի մեծ մասում այս ծառայությունը հասանելի է։

Դու կարող ես.

  • միաժամանակ ունենալ քարտային մի քանի անհպում պիտակ՝ կցված հիմնական վճարային քարտին, 
  • կատարել գործարքներ՝ անկախ ինտերնետ հասանելիությունից,
  • ստանալ հետվճար,
  • կատարել անվտանգ ու ապահով գնումներ և վճարումներ:


Սպասարկման վճար

3,000 ՀՀ դրամ տարեկան

Սահամանաչափ

20,000 ՀՀ դրամ՝ առանց PIN-ի օգտագործման1


Վերաթողարկում

1500 ՀՀ դրամ՝ ստիկերի կորստի, վնասման, հափշտակման, PIN-ի կորստի կամ այլ անձանց հայտնի դառնալու դեպքում

1Վերոնշյալ սահմանաչափից ցածր գործարքների/վճարումների համար PIN կոդի մուտքագրում չի պահանջվում։ Visa PaySticker-ի վրա սահմանված է օրական 5 անգամ առանց PIN կոդի մուտքագրման գործարքների/վճարումների կատարման հնարավորություն:

Ի՞նչ է «Visa PaySticker» պիտակը։

«Visa PaySticker»-ը «Visa» վճարային համակարգի «Electron» տեսակի անհպում կրիչով, միակողմանի կպչուն քարտային պիտակ է: Այն քեզ հնարավորություն է տալիս կատարելու անհպում գործարքներ քարտային հաշվին առկա միջոցներով: Այն կցվում է հիմնական վճարային քարտին: Այն կարող ես կցել թե՛ «Visa», թե՛ «Mastercard», թե՛ «ArCa» քարտերին1։ Տրվում է քարտապանի (հիմնական քարտապան) դիմումի համաձայն հիմնական քարտապանի կամ երրորդ անձի (հավելյալ քարտապան) անունով:


1 Բացառություն են կազմում Ամերիաբանկի նվեր քարտերը, «ArCa» մաքսային և «Business» քարտերը։

Ինչպե՞ս կարող եմ օգտագործել պիտակը:

Պիտակն oգտագործելու համար անհրաժեշտ է առանձնացնել մեջտեղի հատվածը և փակցնել դրամապանակին, սմարթֆոնին, պայուսակին կամ այլ իրի, որը մշտապես քեզ հետ է: Այն չի կարող ամրացվել այնպիսի առարկայի արտաքին մակերեսին, որն ունի հատուկ պաշտպանական մետաղական (ռադիոէկրանացված) մաս:


Ի դեպ, սմարթֆոնի կամ հեռախոսի պատյանի (բացառությամբ՝ մետաղական պատյանների) տակ տեղադրվելու դեպքում ևս պիտակն աշխատում է:

Ո՞րտեղ կարող եմ օգտագործել պիտակը:

Պիտակը վճարային միջոց է, որը կարող ես օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում գործող վաճառքի և սպասարկման այն կետերում, որտեղ սպասարկվում են անհպում քարտեր:


Հայաստանում առևտրային կետերի ավելի քան 80%-ը սպասարկում է պիտակը: Շուտով այն հնարավոր կլինի օգտագործել նաև Ամերիաբանկի բանկոմատներում: 

Արդյոք անհրաժե՞շտ է սմարթֆոնում ունենալ ինտերնետ հասանելիություն պիտակն օգտագործելու համար:

Ո՛չ: Վճարում կատարելու համար քեզ պետք կգա միայն պիտակը։ Սմարթֆոնի կամ այլ սարքի առկայությունը, դրանց լիցքավորված և/կամ ինտերնետին միացված լինելն անհրաժեշտ չէ:


Ավելին, ամեն անգամ գործարք կատարելիս Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ մուտք գործելու և գործարքի գումարը հավաքելու կամ հաստատելու կարիք ևս չկա:

Պիտակն օգտագործելու համար պե՞տք է արդյոք նախապես ներբեռնել որևէ հավելված:

Ո՛չ: Լինելով «Visa» համակարգի միջազգային քարտային պիտակ`  «Visa PaySticker»-ն աշխատում է առանց լրացուցիչ հավելվածի: 

Պիտակով վճարում կատարելու դեպքում կարո՞ղ եմ օգտվել հետվճարի հնարավորությունից:

Այո՛: Քարտերով անկանխիկ գործարքների հետվճարի հնարավորությունը տարածվում է նաև պիտակով կատարվող գործարքների վրա: Հետվճարը վերադարձվելու է քո հիմնական քարտային հաշվին այնպես, ինչպես քարտով գործարքների դեպքում:

Պիտակն ունի՞ PIN կոդ:

Այո՛: «Visa PaySticker» պիտակն օգտագործելիս 20,000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի դեպքում անհրաժեշտ է մուտքագրել պիտակի համար նախատեսված PIN կոդը:


«Visa PaySticker» պիտակով առանց PIN-ի մուտքագրման գործարքների օրական (24 ժամվա ընթացքում) առավելագույն թիվը չի կարող գերազանցել 5-ը (հինգը): 20,000 ՀՀ դրամը չգերազանցող 6-րդ (վեցերորդ) գործարքը ենթակա է մերժման: Իսկ 20,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների համար PIN կոդը մուտքագրելու դեպքում որևէ սահմանափակում չկա:

Հնարավո՞ր է արդյոք պիտակի միջոցով գործարք կատարել առանց իմ իմացության:

Առանց քո իմացության պիտակից անհպում եղանակով գումարներ ելքագրել հնարավոր է միայն POS տերմինալը պիտակին շատ մոտ պահելու դեպքում, ինչը գրեթե անհնար է աննկատ իրականացնել:

Հայաստանում ցանկացած POS տերմինալ կցվում է որևէ գրանցված տնտեսվարող սուբյեկտի հաշվեհամարի, ինչը նշանակում է, որ առանց քո իմացության պիտակից անհպում եղանակով գումար ելքագրելու (օրինակ`  պայուսակում կամ հագուստի գրպանում գտնվելիս) կամ այլ զեղծարարության դեպքում նշված տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի քրեական պատասխանատվության:


Եթե քո հաշվից առանց քո իմացության և ցանկության գումարներ են ելքագրվել կամ այլ զեղծարարության կասկած ունես, անմիջապես կա՛պ հաստատիր մեզ հետ:

Կարո՞ղ եմ փոխել 20,000 ՀՀ դրամի սահմանաչափը:

Առանց PIN-ի օգտագործման մեկ գործարքի 20,000 ՀՀ դրամ սահմանաչափը որոշված է «Visa» ընկերության կողմից և գործում է Հայաստանում կիրառվող բոլոր քարտերի համար: Այդ պատճառով սահմանաչափը փոխել հնարավոր չէ:


Որպես հիմնական քարտին կից քարտ՝ պիտակն ունի կից քարտերի համար գործող ընդհանուր ամսական կամ օրական սահմանաչափերի նշանակման հնարավորություն:

Կա՞ն արդյոք պիտակի օգտագործման սահմանափակումներ:

«Visa PaySticker»-ը նախատեսված չէ համացանցում գործարքներ իրականացնելու համար:

Ի՞նչ պետք է անեմ պիտակը կորցնելու դեպքում:

Պիտակը կորցնելու դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ և բլոկավորել պիտակը: Կարող ես նաև ինքդ բլոկավորել այն USSD ծառայության կամ Օնլայն բանկինգի միջոցով: 

Կարո՞ղ եմ օնլայն գնումներ կատարել «Visa PaySticker»-ով:

Ո՛չ, «Visa PaySticker»-ը նախատեսված չէ համացանցում գործարքներ իրականացնելու համար:

Թարմացված է 02.12.2021, 09:55