Ամերիաբանկի քարտ ստանալու համար դու կարող ես ներկայացնել օնլայն հայտ` լրացնելով անձնական տվյալներդ և կցելով անձը հաստատող փաստաթղթի և սոցքարտի պատճենները:
Քարտ ստանալու համար կարող ես դիմել նաև բանկի ցանկացած մասնաճյուղ` ներկայացնելով վերոնշյալ փաստաթղթերը:
Հայտը ներկայացնելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում քարտդ կարող ես ստանալ մեր գլխամասային գրասենյակում կամ երևանյան ցանկացած մասնաճյուղում այն նախապես նշելու դեպքում և 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում` մյուս բոլոր մասնաճյուղերում:
Քարտի հետ մեկտեղ փակ ծրարով տրամադրվում է նաև PIN կոդը: PIN կոդը կարող ես հետագայում ինքնուրույն փոխել՝ քարտը բանկոմատում տեղադրելով: