You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ameriabank Visa
#բանկմարդկանցմասին

Ամերիաբանկը VISA ընկերության հետ

ներկայանում է հերթական առաջարկով




Դիմել օնլայն

Դեբետային քարտեր

Քո առօրյա վճարումների և գնումների հարմար և ապահով ընկերը

Բոլոր այն ընկերությունները/կազմակերպությունները, որոնք ունեն 150 հազար ՀՀ դրամ կամ ավելի միջին զուտ աշխատավարձ ստացող 10 և ավելի աշխատակից, , կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտերով:

Մոբայլ բանկինգ/Ինտերնետ-բանկ

անվճար Մոբայլ բանկինգ/Ինտերնետ-բանկ ծառայության ակտիվացում և սպասարկում,

Քարտային ապահովագրություն

անվճար քարտային ապահովագրություն, օվերդրաֆտ կամ վարկային գիծ ստանալու պարագայում

2 անվճար Visa Platinum

2 անվճար Visa Platinum դասի քարտ ընկերության հիմնադիրներին/տնօրենին

Հետվճար (քեշբեք)

հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,

Օնլայն վարկ

օնլայն վարկ հաշված րոպեների ընթացքում /Բանկի պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից հաստատվելու դեպքում/,

Անվճար կանխիկացում

անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,

Լայն սպասարկման ցանց

բանկոմատներ ցանցային խոշոր սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,

Երկարացված գրաֆիկով աշխատող մասնաճյուղեր

երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,


24/7

24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների  վերաբերյալ, 

SMS

անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ,

Անվճար բլոկավորում, ապաբլոկավորում

քարտի անվճար բլոկավորման և ապաբլոկավորման հնարավորություն:

Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակում VISA Classic միջազգային դասի վճարային քարտերը բացվելու են ԱՆՎՃԱՐ*

Առաջարկից օգտվելու հայտերն ընդունվում են հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ:

Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է թվային արդիական լուծումներով բանկային ծառայություններ:

Հայաստանի 1,000-ից ավելի ընկերությունների 100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել մոտակա մասնաճյուղ, ինչպես նաև Ամերիաբանկի պաշտոնական կայք` www.ameriabank.am  կամ VISA ընկերության պաշտոնական կայք`  cis.visa.com: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 



* Եթե քարտապանն իր աշխատավարձն այլևս չի ստանում Բանկի միջոցով, կամ վերջինս որևէ հիմքով աշխատանքից ազատվել է, ապա Բանկն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել աշխատավարձային նախագծերի ներքո տրամադրված քարտի և մյուս բանկային ծառայությունների հատուկ սակագները և պայմանները և այդ պահից սկսած կիրառել Բանկում գործող քարտի և մյուս ծառայությունների սակագները և պայմանները կամ տվյալ քարտի, ծառայության կամ քարտապանի համար Բանկի հայեցողությամբ կիրառելի այլ արտոնյալ կամ հատուկ սակագներ: Աշխատանքից ազատված և այլևս Ամերիաբանկի միջոցով աշխատավարձ չստացող աշխատակիցների ցանկը տրամադրվում է գործընկեր կազմակերպության կողմից:


Պատրա՞ստ ես քարտ պատվիրել

HTML

My text sample. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum.

Եթե հետաքրքրված ես առաջարկով, լրացրո'ւ հայտը

Խնդրում ենք մուտգաքրել Ձեր անունը, ազգանունը
Խնդրում ենք մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն name@example.com ֆորմատով
Պարտադիր լրացման դաշտ
Գրիր քո հաղորդագրությունն այստեղ
Թարմացված է առ Երեքշաբթի 12 մայիսի 05:47