Ameriastream
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ameriastream. դրամային ամենաարագ փոխանցումը

Մենք կրճատում ենք հեռավորությունը

Ծառայությունը ժամանակավորապես չի գործում:

Ameriastream-ի շնորհիվ դու կարող ես քո հեռախոսի միջոցով գումար փոխանցել աշխարհի ցանկացած անկյունից: Իսկ քո մտերիմները փոխանցված գումարը կկանխիկացնեն բանկոմատի միջոցով՝ պարզապես մուտքագրելով ութանիշ գաղտնաբառը/ունիկալ կոդը:

Ameriastream ծառայության հասանելիությամբ բանկոմատների ցանկին կարող ես ծանոթանալ այստեղ։

1 Գումարը բանկոմատից կանխիկացնելու համար ստացողը պետք է բանկոմատում մուտքագրի գումարի չափը, իր հեռախոսահամարը և ստացված գաղտնաբառը: Այնուհետև նա իր հեռախոսահամարին կստանա մեկանգամյա օգտագործման կոդ, ինչը ևս անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատում:

Կարո՞ղ եմ փոխանցում կատարել արտերկրից:

Ameriastream ծառայության միջոցով հնարավոր է փոխանցում կատարել աշխարհի ցանկացած կետից`   «փոխանցողի բջջային համար» դաշտում նշելով առկա երկրներում գրանցված բջջային հեռախոսահամար:  

Կարո՞ղ եմ փոխանցում կատարել Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգով:

Իհարկե, այո': Մանրամասներին կարող ես ծանոթանալ կից ուղեցույցով:

Ինչքա՞ն գումար եմ վճարելու ծառայության համար:

Փոխանցող կողմից ծառայության դիմաց կգանձվի միջնորդավճար՝ փոխանցված գումարի 2%-ի չափով: 

Իսկ Ինտերնետ բանկինգով փոխանցում անելիս միջնորդավճարը կլինի`

  • 1%`  դեբետային քարտերից և հաշվարկային հաշվից փոխանցելու դեպքում 
  • 2%`  կրեդիտային քարտերից փոխանցելու դեպքում


Որքա՞ն գումար կարող եմ փոխանցել

Մեկ գործարքի միջոցով կարելի է կատարել 1,000-ից մինչ 200,000 ՀՀ դրամի փոխանցում: Փոխանցում ստացողը կարող է 24 ժամվա ընթացքում կանխիկացնել մինչև 200,000 դրամ:

Կարո՞ղ եմ արտարժույթով փոխանցում կատարել:

Փոխանցում անելիս գումարն անհրաժեշտ է նշել ՀՀ դրամով, սակայն փոխանցումը կկատարվի քո կողմից նշված ցանկացած արժույթով քարտից: Ընդ որում, այլ արժույթով քարտի կիրառման պարագայում քարտը թողարկող բանկի կողմից և/կամ MasterCard WorldWide, VISA INTERNATIONAL միջազգային վճարային համակարգերի և/կամ ArCA (Armenian Card) կանոններով կարող են կատարվել արժույթների փոխարժեքով պայմանավորված և փոխանակումից (փոխարկումից) բխող այլ վճարների գանձումներ, և այդ առիթով պատվիրատուն չի կարող որևէ պահանջ ներկայացնել կատարողին: 

Ինչքա՞ն ժամանակում պետք է ստանալ գումարը:

Փոխանցման գաղտնաբառը վավեր է 48 ժամվա ընթացքում:

Իսկ եթե ստացողը 48 ժամվա ընթացքում չկանխիկացնի՞ գումարը։

Գումարը չստանալու դեպքում փոխանցումից հետո`  48 ժամը լրանալուն պես, այն վերադարձվելու է փոխանցողի քարտային հաշվին 1-ից 6 բանկային օրերի ընթացքում`  կախված քարտատեսակից և թողարկող բանկից: 

Ո՞ր բանկոմատներից կարող եմ ստանալ Ameriastream փոխանցումը։

Ameriastream ծառայության հասանելիությամբ բանկոմատների ցանկին կարող ես ծանոթանալ այստեղ։

Հաշիվների մասին ամբողջական տեղեկություններին ծանոթացի՛ր այստեղ։ 

Փոխանցման իրականացում

Ameriastream-ի միջոցով փոխանցում կատարելու համար պետք է մուտքագրել.

  • գումարը ստացողի և փոխանցողի բջջային հեռախոսահամարները,
  • գումարի չափը`  ՀՀ դրամով,
  • վճարային քարտի տվյալները,
  • 3Dsecure մեկանգամյա գաղտնաբառը, որը կստացվի SMS հաղորդագրության միջոցով:

Գումարի ստացում բանկոմատի միջոցով

Փոխանցված գումարը ստանալու համար փոխանցման պահից սկսած`  48 ժամվա ընթացքում, պետք է Բանկի բանկոմատների, էկրանի վրա ընտրել «Առանց քարտի գործառնություններ», ապա Ameriastream տարբերակը, որից հետո մուտքագրել.

  • փոխանցված գումարը,
  • ստացողի բջջային հեռախոսահամարը,
  • փոխանցողից ստացված 8-անիշ գաղտնաբառը,
  • բջջային հեռախոսահամարին ստացված մեկանգամյա օգտագործման քառանիշ կոդը (OTP):

Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, դու կստանաս փոխանցված գումարն ամբողջությամբ:

Ի դեպ, գումարի մասնակի կանխիկացում հնարավոր չէ, և գումարի չափը ոչ ամբողջական նշելու դեպքում կանխիկացման գործարքը մերժվելու է: 

Պայմաններ և սակագներ

Թարմացված է 02.12.2021, 09:55