You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Հարց ու պատասխան

Ինչի՞ց սկսել:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բրոքերային հաշիվ բացելու համար

Կարո՞ղ եմ արժեթղթերս այլ բրոքեր/պահառուի փոխանցել

Կստանա՞մ դիվիդենտներ ունեցածս բաժնետոմսերից


Ինչի՞ց սկսել

Բրոքերային ծառայություններից օգտվելու համար բավարար է այցելել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2, «Կամար» բիզնես կենտրոն): Բրոքերային ծառայությունների մասնագետը Ձեզ հետ խորհրդատվություն կանցկացնի, այնուհետև` անհրաժեշտության դեպքում կանցնեք բրոքերային հաշվի բացմանը: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` բրոքերային հաշիվ կարող եք բացել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում կամ Ինտերնետ-բանկ համակարգով նամակ ուղարկելով: Այս պարագայում բրոքերը խորհրդատվությունը անցկացնում է հեռավար տարբերակով:


Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բրոքերային հաշիվ բացելու համար

Եթե հանդիսանում եք Ամերիաբանկի հաճախորդ, ապա բրոքերային հաշիվ բացելու համար բավարար է Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը: Եթե ցանկանում եք օգտվել Ամերիա Գլոբալ Թրեյդինգ առևտրային համակարգից, ապա պայմանագրերի կնքման փուլում անհրաժեշտ է նաև հասցեն հաստատող փաստաթուղթ: Մեր գործընկերների կողմից որպես հասցեն հաստատող փաստաթուղթ ընդունվում են Ձեր անունով սեփականության իրավունքի վկայականը, մեքենայի տեխ. անձնագիրը կամ կոմունալ վճարման կտրոնը: Եթե Ամերիաբանկի հաճախորդ չեք հանդիսանում, ապա անձնագրից բացի, անհրաժեշտ է նաև սոցիալական քարտ, կամ միայն նույնականացման քարտ:


Կարո՞ղ եմ արժեթղթերս այլ բրոքեր/պահառուի փոխանցել

Այո', կարող եք: Կախված է նրանից, թե ընդունող կողմը կարող է ընդունել փոխանցվող արժեթղթերը, թե՞ ոչ: Փոխանցման սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


Կստանա՞մ դիվիդենտներ ունեցածս բաժնետոմսերից

Եթե կազմակերպությունը վճարում է դիվիդենտներ, ապա այդ դիվիդենտները հաշվառվում են Ձեր բրոքերային հաշվին: Եթե չեք օգտվում Ամերիա Գլոբալ Թրեյդինգ առևտրային համակարգից, ապա դիվիդենտի վճարման յուրաքանչյուր դեպքի մասին Ձեր էլ. հասցեին ուղարկվում է տեղեկացում վճարված դիվիդենտի մասին:


Կա արդյո՞ք սպասարկման վճար

Որքա՞ն գումար է անհրաժեշտ սկսելու համար:

Ի՞նչ հարկեր պետք է վճարել ստացված եկամուտների դիմաց

Ի՞նչ տոկոսադրույք է կիրառվում մարժինալ գործարքների դեպքում

Կա արդյո՞ք սպասարկման վճար:

Բրոքերային ծառայություններից օգտվելիս Դուք կատարված գործարքների դիմաց միջնորդավճար եք վճարում, ուստի սպասարկման վարձ որպես այդպիսին չկա: Բրոքերային ծառայություններից օգտվելիս Դուք օգտվում եք նաև Պահառուական ծառայություններից, որոնց համար հետվճարային կարգով գանձվում է տարեկան 5000 ՀՀ դրամ: Բրոքերային ծառայությունների և Պահառուական ծառայությունների սակագներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել համապատասխան հղումներով:

Ամերիա Գլոբալ Թրեյդինգ առևտրային համակարգից օգտվելիս նոր դիրք բացելիս անհրաժեշտ է, որ հաշվի զուտ ակտիվների արժեքը (Net Liquidation Value) լինի առնվազն 2000 ԱՄՆ դոլար: Այն ներառում է կանխիկը, արժեթղթերը, օպցիոնները և ֆյուչերսների գծով շահույթը և վնասը:


Որքա՞ն գումար է անհրաժեշտ սկսելու համար:

Բրոքերային ծառայություններից օգտվելու համար նվազագույն դեպոզիտի չափ չի սահմանվում` բացառությամբ ֆորեքս գործարքներ իրականացնողների: Այդ դեպքում համաձայն ՀՀ ԿԲ կանոնակարգ 4/07-ի` սահմանված նվազագույն դեպոզիտի չափը ռեզիդենտ հաճախորդների համար 5 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարն է, ոչ ռեզիդենտ հաճախորդների համար` 2,5 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարը:

Ի՞նչ հարկեր պետք է վճարել ստացված եկամուտների դիմաց

Դիվիդենտների պարագայում դիվիդենտ վճարող կազմակերպությունը վճարում է դիվիդենտը արդեն հարկված` այն երկրի հարկային դրույքաչափով, որտեղ կազմակերպությունը գործունեություն է ծավալում: Քանի որ բրոքերային ծառայությունների շրջանակում Ամերիաբանկը չի հանդիսանում հարկային գործակալ և չի իրականացնում հարկային պահումներ, արժեթղթերի առուվաճառքից ձևավորված եկամտի հարկման վերաբերյալ խորհուրդ է տրվում դիմել հարկային խորհրդատուի:

Ի՞նչ տոկոսադրույք է կիրառվում մարժինալ գործարքների դեպքում

Կիրառվում է միջազգայնորեն ճանաչված տոկոսադրույքների ամրագրումների եւ արտարժութային ու դրամական շուկաների դինամիկ միջբանկային փոխարժեքների համադրությամբ հաշվարկված տոկոսադրույքը (BM)` տվյալ օրվա դրությամբ: Տոկոսադրույքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ինչպե՞ս համալրել բրոքերային հաշիվները

Ինչպե՞ս համալրել տերմինալային հաշիվները

Ե՞րբ է գումարը հասանելի լինում բրոքերային հաշիվներին

Ինչպե՞ս կարող եմ տալ պատվերները

Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ արդյոք կատարվել է պատվերս, թե ոչ



Ինչպե՞ս համալրել բրոքերային հաշիվները

Բրոքերային հաշվեհամարները կարող եք համալրել ա) առցանց` Ինտերնետ-բանկ համակարգով` փոխանցելով Ձեր ընթացիկ բանկային հաշվից բրոքերային հաշվեհամարին, բ) այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, գ) այլ բանկում Ձեր անունով ունեցած հաշվից փոխանցելով Ձեր բրոքերային հաշվին:


Ինչպե՞ս համալրել տերմինալային հաշիվները

Տերմինալային հաշվեհամարները կարող եք համալրել ա) առցանց՝ Ինտերնետ-բանկ համակարգով՝ փոխանցելով Ձեր ընթացիկ բանկային հաշվից տերմինալային հաշվեհամարին, բ) այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, գ) այլ բանկում Ձեր անունով ունեցած հաշվից փոխանցելով Ձեր տերմինալային հաշվին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տերմինալային հաշվին յուրաքանչյուր համալրումը անկախ մուտքագրվող գումարի մեծությունից կարժենա 6 ԱՄՆ դոլար, իսկ ելքագրումը յուրաքանչյուր ամիս առաջին անգամ անվճար, այնուհետ ամեն հաջորդող փոխանցման արժեքը`  10 ԱՄՆ դոլար, որը չի ներառում միջնորդ բանկերի միջազգային փոխանցումների սակագները:


Ե՞րբ է գումարը հասանելի լինում բրոքերային հաշիվներին:

Բրոքերային ծառայությունների պայմանագրերով նախատեսված է, որ բրոքերային հաշվի համալրումը կատարվում է Ամերիաբանկի կողմից հանձնարականը ստանալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն գործնականում, եթե հաշվի համալրումը կատարվել է աշխատանքային ժամերին (09:00-18:00-ն), ապա գումարը հաշվին հասանելի է լինում 1-2 ժամվա ընթացքում:


Ինչպե՞ս կարող եմ տալ պատվերները

Ձեր բրոքերային պատվերները կարող եք տալ հեռախոսազանգի, էլեկտրոնային փոստի, ինչպես նաև ֆաքսի միջոցով կամ առձեռն` աշխատանքային օրերին` մինչև ժամը 20:00: Եթե օգտվում եք Ամերիա Գլոբալ Թրեյդինգ առևտրային համակարգից, ապա պատվերները կարող եք իրականացնել ինքնուրույն` օրվա ցանկացած ժամին` մուտք գործելով համակարգ:


Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ արդյոք կատարվել է պատվերս, թե ոչ

Պատվերի տրման հաջորդ աշխատանքային օրը Ձեր նշած էլ. hասցեին Դուք ստանում եք գործարքի քաղվածք (Trade report)` կատարված պատվերների մասին: Եթե ձեր պատվերը կատարվել է աշխատանքային օրը` մինչև ժամը 20:00-ն, ապա դուք ստանում եք հեռախոսին sms հաղորդագրության տեսքով տեղեկացում և նամակ էլ. հասցեին: Եթե դուք տվել եք Day պատվեր և այն առևտրային նստաշրջանին չի բավարարվել, ապա հաջորդ օրը Դուք կտեղեկանաք պատվերի մերժման մասին` sms-ի և էլ. հասցեին նամակի ձևով: Եթե օգտվում եք առևտրային համակարգից, ապա մուտք գործելով ձեր հաշվի կառավարման անհատական էջ, կարող եք տեսնել ցանկացած ժամանակահատվածի քաղվածքները` այդ թվում կատարված գործարքները:


Ինչի՞ համար է անհրաժեշտ բրոքերային ծածկագրային քարտը

Ի՞նչ անել ծածկագրային քարտը կորցնելու դեպքում

Ի՞նչ անել Ամերիա Գլոբալ Թրեյդինգ համակարգի մուտքի տվյալները կորցնելու դեպքում

Ինչի՞ համար է անհրաժեշտ բրոքերային ծածկագրային քարտը

Բրոքերային ծածկագրային քարտը հաճախորդին նույնականացնելու համար է: Հաճախորդները հեռախոսի միջոցով պատվեր տալու, բրոքերային գործարքների և հաշիվների մասին տեղեկատվություն ստանալու համար նախևառաջ պետք է նույնականացվեն: Նույնականացումը կատարվում է ծածկագրային քարտի միջոցով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զերծ մնալ քարտը երրորդ անձանց հասանելի դարձնելուց:


Ի՞նչ անել ծածկագրային քարտը կորցնելու դեպքում

Ծածկագրային քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Բրոքերային բաժնի աշխատակցին: Այնուհետև` առաջին իսկ հնարավորության դեպքում բանկի ցանկացած մասնաճյուղում դիմում գրել նոր ծածկագրային քարտի թողարկման համար: Ծածկագրային քարտի վերաթողարկման համար անհրաժեշտ է վճարել 2000 ՀՀ դրամ:


Ի՞նչ անել Ամերիա Գլոբալ Թրեյդինգ համակարգի մուտքի տվյալները կորցնելու դեպքում

Անհրաժեշտ է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բրոքերային բաժնին: Այնուհետև` կապ հաստատել Բրոքերային բաժնի աշխատակցի հետ և Ձեր հաշվի անհատական կառավարման էջից (Account Management) զուգահեռ իրականացնել գաղտնաբառի փոփոխություն:


Ի՞նչ է իրենից ներկայացնում Day Trade-ը

ԻՈ՞վքեր են համարվում Pattern Day Trader-ներ

Ի՞նչ սահմանափակումներ են կիրառվում Pattern Day Trader-ների վրա

Ինչպե՞ս է հաշվարկվում նախորդ օրվա կապիտալը


Ի՞նչ է իրենից ներկայացնում Day Trade-ը

DAY TRADE-ը`արժեթղթերով գործարքի և դրան հակադարձ գործարքի իրականացում (close position) Հաճախորդի կողմից միևնույն առևտրային նստաշրջանի ընթացքում: «FINRA»-ն և «NYSE»-ն փոքրածավալ ներդրողների պաշտպանության շրջանակներում ընդունել են կանոնակարգեր, որոնք նպատակ ունեն սահմանափակել օրական առքուվաճառքների քանակը փոքր գումարներ ունեցող հաշիվների, մասնավորապես` 25 000 ԱՄՆ դոլարից պակաս զուտ ակտիվներ ունեցող հաշիվների գծով: Օրական առքուվաճառքի համար հաշվի զուտ ակտիվների արժեքը (Net Liquidation Value) պետք է լինի առնվազն 25 000 ԱՄՆ դոլար, որը ներառում է կանխիկը, արժեթղթերը, օպցիոնները և ֆյուչերսների գծով շահույթը և վնասը:


Ո՞վքեր են համարվում Pattern Day Trader-ներ

Այն թրեյդերը, ով 5 գործառնական օրվա ընթացքում իրականացնում է ավելի քան 4 օրական առքուվաճառքի գործարք, համարվում է Pattern day trader և ենթակա է համապատասախան սահմանափակումներին:


Ի՞նչ սահմանափակումներ են կիրառվում Pattern Day Trader-ների վրա

«NYSE»-ի կանոնակարգերով սահմանվում է, որ եթե 25 000 ԱՄՆ դոլարից պակաս միջոցներով հաշիվը նշվում է որպես օրական առքուվաճառքի հաշիվ (day trading account), ապա այն պետք է սառեցվի` 90-օրյա ժամկետով լրացուցիչ առքուվաճառքը կանխարգելելու համար: Փոքր հաշիվները` որպես day trading account նշվելուց, ինչպես նաև 90-օրյա սառեցումից խուսափելու համար, Ameria Global Trading համակարգն արգելելում է 5 օրվա ընթացքում իրականացնել 4 գործարքից ավել, եթե հաշվի մնացորդը 25 000 ԱՄՆ դոլարից պակաս է: Այն հաշիվները, որոնցում որևէ պահի դրությամբ առկա է եղել ավելի քան 25 000 ԱՄՆ դոլար, և որոնք բնորոշվել են որպես օրական առքուվաճառքի (day trading account) հաշիվներ, սակայն որոնց զուտ ակտիվների արժեքը հետագայում նվազել է 25 000 ԱՄՆ դոլարից, կարող են ենթակա լինել առքուվաճառքի 90-օրյա սահմանափակման: Սահմանափակումները կարող են վերացվել` հաշվին առկա կապիտալի չափը մեծացնելով:


Ինչպե՞ս է հաշվարկվում նախորդ օրվա կապիտալը

Այն հաշվարկվում է նախորդ օրվա վերջի դրությամբ (16:15 ըստ արևելյան ժամային գոտու EST): Նախորդ օրվա ակտիվները պետք է կազմեն առնվազն 25 000 ԱՄՆ դոլար: Սակայն զուտ մուտքերը և ելքերը, որոնց արդյունքում նախորդ օրվա կապիտալը հավասարվել կամ գերազանցել է պահանջվող 25 000 ԱՄՆ դոլարը նախորդ առքուվաճառքի օրվա 16:15-ից (EST) հետո, դիտարկվում են որպես նախորդ օրվա կապիտալի ճշգրտումներ, որպեսզի հաջորդ առքուվաճառքի օրը հաճախորդը հնարավորություն ունենա գործարքներ իրականացնել: