You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 5 ֆինանսական սխալ, որոնք գործում ենք 20-30 տարեկանում - Ամերիա բլոգ
04Սպտ

5 ֆինանսական սխալ, որոնք գործում ենք 20-30 տարեկանում

 5 finansakan sxal

20-30 տարեկանում սովորաբար ձևավորվում է քո ֆինանսական անկախությունը։ Սուրճ, տաքսի, առաջին մեծ գնում, առաջին վարկ, առաջին խնայողություն․ ֆինանսական որոշումները մեկը մյուսի հետևից դառնում են քոնը։ Զուգահեռաբար շատ սովորական իրավիճակներում ձևավորվում են նաև ֆինանսական սովորություններ, որոնք կարող են ուղեկցել քեզ ամբողջ կյանքի ընթացքում։

Արի տեսնենք, թե որոնք են 20-30 տարեկանում ամենատարածված ֆինանսական սխալները, և ինչ կարելի է անել, որ դրանք չվերածվեն սովորության։

 

  1. Աշխատավարձի աճը որպես հավելյալ ծախսերի հնարավորություն դիտարկելը

Աշխատավարձդ բարձրանում է, և թվում է՝ հիմա արդեն կարող ես ավելի հաճախ տաքսի նստել, ավելի թանկ սրճարաններ գնալ կամ ավելի շատ գնումներ անել։

Խնդիրն առաջանում է, երբ եկամտի յուրաքանչյուր աճ ավտոմատ վերածվում է ծախսերի աճի։

Սա կոչվում է ապրելակերպի գնաճ (Lifestyle Creep), որի արդյունքում կարող ես ավելի շատ վաստակել, բայց ֆինանսապես մնալ նույն կետում։

Ի՞նչ անել

Աշխատավարձի բարձրացումից հետո դրա մի մասն ուղղիր խնայողություններին կամ ներդրումներին, իսկ մնացածով բարելավիր ապրելակերպդ։

 

  1. Ապրել աշխատավարձից աշխատավարձ

Եթե աշխատավարձդ ամբողջությամբ ծախսվում է մինչև հաջորդը, ցանկացած անսպասելի ծախս կարող է խառնել պլաններդ։

Այստեղ է պետք ֆինանսական անվտանգության բարձիկ՝ գումար, որը նախատեսված է հենց անսպասելի իրավիճակների համար։

Ի՞նչ անել

Սկսիր փոքր գումարից և հնարավորության դեպքում ավտոմատացրու խնայողություններդ։

 

  1. Հաշվի չառնել վճարունակությունը վարկ կամ ապառիկ ձևակերպելիս

Մեծ գնումների դեպքում վարկն ու ապառիկը կարող են հեշտ լուծում թվալ, բայց եթե տվյալ պահին չունես վճարունակություն, դրանք պարզապես ծախսը տեղափոխում են ապագա։ Իսկ ամսական փոքր վճարները միասին կարող են բավական մեծ պարտավորություն ստեղծել։

Հիշիր. վարկը օգտակար ֆինանսական գործիք է, եթե այն համապատասխանում է քո եկամուտներին և նպատակին։

Ի՞նչ անել

Նոր պարտավորություն ստանձնելուց առաջ հաշվիր քո եկամուտներն ու արդեն ունեցած ծախսերը, իսկ հնարավորության դեպքում խնայիր անհրաժեշտ գումարը։

 

  1. Հետաձգել ներդրումները մինչև «ավելի շատ փող ունենալը»

Ներդրումների կարևոր առավելություններից մեկը հենց ժամանակն է։ Երկարաժամկետում բարդ տոկոսը թույլ է տալիս, որ ստացված եկամուտն սկսի եկամուտ ստեղծել։

Ի՞նչ անել

Կարդալ այս բլոգը և ուսումնասիրել քեզ համապատասխան ներդրումային տարբերակները:

 

  1. Չկատարել անձի ու հմտությունների աճին ուղղված ներդրումներ

20-30 տարեկանում քո կարևոր ակտիվներից մեկը գիտելիքներն ու հմտություններն են։ Նոր մասնագիտություն, լեզու, մասնագիտական նոր դասընթաց կամ նոր հմտություն յուրացնելը այսօր կարող է ծախս թվալ, բայց վաղը բարձրացնել քո արժեքն ու եկամուտը։

Ի՞նչ անել

Զարգացրու Բետա մտածելակերպդ և բաց մի թող հմտությունների զարգացման և նոր հմտությունների ձեռբերման հնարավորությունները:

 

Յուրաքանչյուր որոշում չէ, որ պետք է կատարյալ լինի։ Խնայողությունը, պատասխանատու վարկավորումը, ներդրումները և սեփական զարգացման վրա ծախսած ժամանակն ու գումարը գուցե միանգամից մեծ արդյունք չտան։ Բայց հենց ճիշտ սովորություններն են ժամանակի ընթացքում ձևավորում ավելի ապահով ու ազատ ֆինանսական ապագա։

Կարդա նաև...

Ինչպե՞ս է օնլայն վարկավորումը փոխում կյանքը

Ինչպե՞ս է օնլայն վարկավորումը փոխում կյանքը

Տուն, մեքենա, նոր գաղափարներ…. Քո երազանքներն այսօր սպասում են ոչ թե բանկի հերթին, այլ քո քլիքին: Ժամանականից վարկավորումը շրջանցում է երկար թղթաբանությունը, հերթերն ու վերացնում մի շարք խոչնդոտներ:

Միայնակ ճամփորդելու արվեստը. Ինչպե՞ս պլանավորել Solo Trip

Միայնակ ճամփորդելու արվեստը. Ինչպե՞ս պլանավորել Solo Trip

Եղել է չէ՞, որ ճամփորդության ընթացքում հոգնես պլաններն անվերջ համաձայնեցնելուց ու «իսկ դու ո՞նց ես ուզում» արտահայտությունից: Հենց այդ պահին է միայնակ ճամփորդելու գաղափարը սկսում իսկապես գայթակղիչ թվալ։

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 

  • Recent
  • Popular