You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Վերապատրաստում և որակավորման բարձրացում - Ամերիա բլոգ
27Հնս

Վերապատրաստում և որակավորման բարձրացում

verapatrastum vorakavorman barcracum

Ինչպե՞ս մնալ մրցունակ փոփոխվող աշխարհում

Արհեստական բանականություն, ավտոմատացում, նորարարական տեխնոլոգիաներ․ աշխարհը շարունակում է արագ փոխվել, աշխատաշուկան՝ ևս։ Տասնյակ մասնագիտություններ նոր են առաջանում, որոշները՝ անհետանում։

Վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն այսօր ոչ միայն ցանկալի են, այլ մասնագիտական ուղու անհրաժեշտ բաղադրիչ։ Ըստ World Economic Forum-ի "The Future of Jobs Report" զեկույցի՝ ինչ սովորում ես համալսարանում, նախքան ավարտելդ արդեն ակտուալ չէ։ Այստեղ է, որ վերապատրաստումը (reskilling) և վերաորակավորումը (upskilling) դառնում են կարիերայի զարգացման հիմքեր։

 

Ի՞նչ է որակավորման բարձրացումը և վերապատրաստումը

  • Որակավորման բարձրացումն առկա գիտելիքների և հմտությունների խորացումը կամ արդիականացումն է
  • Վերապատրաստումը նոր հմտությունների ձեռքբերումն է, հատկապես երբ փոխում ես ոլորտը կամ ստանձնում այլ գործառույթ

Երկուսն էլ կարևոր են և հաճախ պետք է զուգորդվեն։

 

Հմտություններ, որոնք կօգնեն քեզ չմնալ տեղում

Անկախ մասնագիտությունից` կան հմտություններ, որոնք այսօր պետք են բոլորին և որոնք հնարավոր է զարգացնել վերապատրաստումների միջոցով։

  • Թվային գրագիտություն և նոր տեխնոլոգիաների կիրառում. Excel-ից մինչև AI գործիքներ՝ կարևոր է ոչ միայն օգտագործել, այլև հասկանալ դրանց ընդհանուր տրամաբանությունը։ Ի դեպ, AI գործիքների ճիշտ կիրառման ուղեցույց կգտնես մեր նախորդ բլոգում։
  • Տվյալների վերլուծություն և թվային մտածողություն. կօգնի կայացնել տվյալահեն որոշումներ։
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ․ ժամանակակից աշխատաշուկան պահանջում է պարզ, ճկուն ու արդյունավետ համագործակցություն։
  • Ճկունություն և սովորելու ունակություն կամ վերաորակավորման պատրաստակամություն. աշխատանքային արագ փոփոխվող պահանջները պահանջում են նույնքան արագ հարմարվելու կարողություն։
  • Փափուկ հմտություններ (soft skills). ուշադրություն մարդկանց հանդեպ, կառուցողական հաղորդակցում, խնդիրների լուծում։ Հենց այս որակներն են որոշում՝ ով է թիմում աճում։

 

Որտեղի՞ց սկսել

Ուսում առանց պլանի= շարժում առանց նպատակակետի

Ոչինչ արդյունավետ չի աշխատում առանց հստակ պլանի ու նպատակի։ Ի՞նչ ես ուզում սովորել, ինչի՞ համար ու ի՞նչ ժամկետներում։ Սրանք պարզ հարցեր են, բայց պատասխանները կօգնեն չկորցնել մոտիվացիան։ Հետևիր այս քայլերին՝

  • Նշիր կոնկրետ հմտությունը, որը ցանկանում ես զարգացնել
  • Ֆիքսիր՝ ինչ օգուտ կտա քեզ այդ գիտելիքը
  • Ընտրիր համապատասխան ուսումնական նյութերը
  • Կազմիր գրաֆիկ, թե շաբաթական որքան ժամանակ ես տրամադրելու
  • Հետևիր առաջընթացիդ՝ գրանցելով նույնիսկ ամենափոքր արդյունքը

 

Desktop/Tablet Image
 

Ի՞նչ հարթակներից օգտվել

Մասնագիտական զարգացման և վերապատրաստման նպատակով կարող ես օգտվել տարբեր հարթակներից՝ աշխարհի առաջատար բուհերի հետ համագործակցող ակադեմիական հարթակներից մինչև պրակտիկ գիտելիքներ փոխանցող մասնագիտացված կայքեր։ Ահա մի քանիսը․
 

  • coursera Coursera։ Համագործակցում է այնպիսի բուհերի ու կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Stanford-ը, Yale-ը, Google-ը և այլք՝ առաջարկելով ինչպես անվճար, այնպես էլ սերտիֆիկացված դասընթացներ
  • edx edX։ Harvard-ի և MIT-ի համատեղ նախաձեռնությունն է, որն առաջարկում է ակադեմիական մակարդակի դասընթացներ
  • linkedin LinkedIn Learning։ Հարթակ, որը շատ կիրառելի է պրակտիկ մասնագիտական տեսանկյունից
  • youtube YouTube։ Ամենամատչելի տարբերակը, որտեղ կարող ես գտնել ամենատարբեր մասնագիտական ուղեցույցներ

Նման հարթակները նաև թույլ են տալիս ստանալ ճանաչված սերտիֆիկատներ, որոնցով հնարավոր է համալրել LinkedIn պրոֆիլը կամ CV-ն։ Այն ընդգծում է շարունակական կրթության քո ձգտումը։

 

Միկրոուսուցում, երբ գրաֆիկդ խիտ է

Եթե անգամ զբաղվածությունդ թույլ չի տալիս բավարար ժամանակ տրամադրել ինքնազարգացմանը, հիշիր, որ 10 րոպեում ևս հնարավոր է նոր բան սովորել։

Այսպես կոչված միկրոուսուցման ձևաչափն ամենաարդյունավետներից է, քանի որ առաջարկում է 5–15 րոպեանոց ուսումնական նյութեր, որոնք կարելի է լսել կամ դիտել ճանապարհին, ընդմիջման ժամանակ կամ անգամ հերթում սպասելիս։ Ահա մի քանի աղբյուր, որոնցից կարող ես օգտվել․
 

Այսպիսով սովորելը դառնում է ոչ թե պարտականություն, այլ առօրյայի մաս:

 

Գործատուի դերը սովորելու մշակույթում

Երկարաժամկետում հաջողում է այն կազմակերպությունը, որը խրախուսում սովորելը է, ոչ թե պահանջում։ Զարգացումը պետք է լինի ոչ միայն անհատական, այլև թիմային արժեք։ Գործատուները կարող են աջակցել՝

  • Կազմակերպելով թիմային վերապատրաստումներ՝ հատկապես նոր գործիքների կամ հարթակների վերաբերյալ,
  • Տրամադրելով կրթաթոշակներ կամ ուսման ֆինանսավորում,
  • Հնարավորություն տալով մասնակցել վեբինարների, սեմինարներ և մասնագիտական կոնֆերանսների,
  • Եվ իհարկե, ոգեշնչել սեփական օրինակով։ 

Աշխարհը փոխվում է անհավանական արագությամբ, և այդ փոփոխությունների մեջ իր տեղը կգտնի նա, ով պատրաստ է սովորել, աճել ու զարգանալ։ Վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը պարզապես կարիերայի լրացում չեն, այլ քո ինքնավստահության և նոր հնարավորությունների բանալին։ Սկսի՛ր այսօր, քանի որ այսօրվա փոքրիկ քայլը վաղվա մեծ հաջողության գրավականն է։

Կարդա նաև...

QR-ից մինչև մեկ հղումով վճարում. Անկանխիկ վճարումների գործիքներ բիզնեսի համար

QR-ից մինչև մեկ հղումով վճարում. Անկանխիկ վճարումների գործիքներ բիզնեսի համար

Վերջին տարիներին Հայաստանում անկանխիկ գործարքների քանակի և ծավալի աճ կա։ Ի՞նչ է ասում վիճակագրությունը․ 2024թ․ անկանխիկ գործարքների քանակն ավելացել է 86.7%-ով։

Ինչպե՞ս ընտրել բնակարան, որ չսխալվես

Ինչպե՞ս ընտրել բնակարան, որ չսխալվես

Քանի՞ անգամ ես հետաձգել բնակարանի ընտրությունը, որովհետև վստահ չես` ինչից է պետք սկսել կամ ինչին ուշադրություն դարձնել։  Ի վերջո, տուն գնելը պատասխանատու որոշում է․ անկախ նրանից՝ ապրելու թե վարձակալության հանձնելու նպատակով ես գնում, մեծ գումար ես ներդնում։

Նպատակներին ընդառաջ կամ ինչպես գումար խնայել

Նպատակներին ընդառաջ կամ ինչպես գումար խնայել

Այսօր կխոսենք այն հավելվածներից, որոնք կօգնեն պլանավորել բյուջեն ու փողերը քամուն չտալ։

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։