You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Մարդկանց 4 տեսակներն օդանավակայանում - Ամերիա բլոգ
28Նյմ

Մարդկանց 4 տեսակներն օդանավակայանում

 mardkanc 4 tesaknery odanavakaynum

Ո՞րն ես դու

Ասում են` եթե ուզում ես ավելի լավ ճանաչել մարդուն, ճանապարհորդիր նրա հետ։ Ընդ որում, շատ բան կարող ես բացահայտել դեռ օդանավակայան չհասած։

Մեկը թռիչքից երեք ժամ առաջ արդեն ստուգում է նստեցման ելքի համարը, մյուսը դեռ տանն է ու վստահ է, որ ժամանակ դեռ շատ ունի։ Մեկի համար օդանավակայանում սուրճ խմելը ճանապարհորդական պարտադիր ավանդույթ է, մյուսի համար՝ ժամանակի անիմաստ կորուստ։

Հետաքրքիր է, թե ինչպես կարող են նույն ինքնաթիռի ուղևորներն այդքան տարբեր լինել։

Արի՛ բացահայտենք օդանավակայանում հանդիպող մարդկանց չորս տեսակները։ Գուցե նրանցից մեկի մեջ ճանաչես քեզ, իսկ մյուսների մեջ՝ ճանապարհորդական ընկերներիդ։

 

  1. «Ամեն ինչ իմ վերահսկողության տակ է»

Այս ճանապարհորդի ճամպրուկը պատրաստ է թռիչքից երեք օր առաջ, փաստաթղթերն առանձին պայուսակում են, իսկ օդանավակայան հասնելու հարցը վաղուց լուծված է։

Եթե դու էլ ես սիրում ինքնուրույնություն, գուցե քեզ ավելի հարմար լինի օդանավակայան գնալ սեփական մեքենայով և մինչև վերադարձդ թողնել այն կայանատեղիում ։

Կախված ճանապարհորդության տևողությունից՝ սեփական մեքենայով գնալը կարող է ոչ միայն ավելի հարմար, այլև ֆինանսապես նպատակահարմար լինել։

Ի դեպ, Զվարթնոցում կայանման համար MyAmeria հավելվածով վճարելիս գործում է 20% զեղչ։

 

  1. «Ժամանակը փող է»

Այս ճանապարհորդի համար օդանավակայանի հերթում սպասելը ճանապարհորդության ամենաանտանելի մասն է։ Նա նախընտրում է ժամանակն անցկացնել աշխատելով, հանգստանալով կամ պարզապես մի բաժակ սուրճ վայելելով։

Եթե քեզ համար էլ ժամանակը կարևոր ռեսուրս է, արժե ծանոթանալ Fast Track ծառայությանը, որը հնարավորություն է տալիս օգտվել FastTrack-ից ինչպես մեկնելիս, այնպես էլ ժամանելիս։

Ծառայության համար կարող ես վճարել անմիջապես MyAmeria հավելվածով։ Այս հնարավորությունը հատկապես կարող է օգտակար լինել փոքր երեխաների հետ ճանապարհորդելիս, գործուղումների ընթացքում կամ երկար թռիչքից հետո, երբ ուզում ես րոպե առաջ տուն հասնել։

 

  1. «Իմ արձակուրդն արդեն սկսվել է»

Այս ճանապարհորդը սիրում է օդանավակայանի մթնոլորտը։ Նա շուտ է հասնում, հանգիստ շրջում է խանութներով, սուրճ խմում, գիրք կարդում և վայելում առաջիկա ճանապարհորդության սպասումը։

Եթե դու էլ ես արձակուրդդ սկսում դեռ թռիչքից առաջ, քեզ կարող է հետաքրքրել բիզնես սրահից օգտվելու հնարավորությունը։

Զվարթնոցի բիզնես սրահում կարող ես օգտվել մի շարք հարմարություններից՝

  • հանգստի համար նախատեսված տարածք,
  • սնունդ և ըմպելիքներ,
  • Wi-Fi,
  • լոգանք ընդունելու հնարավորություն։

Ի դեպ, դրա համար պարտադիր չէ բիզնես դասի տոմս ունենալ․ բիզնես սրահից օգտվելու համար կարող ես վճարել MyAmeria հավելվածով։

Իսկ եթե պատրաստվում ես օդանավակայանում սնվել, սուրճ խմել և օգտվել լրացուցիչ ծառայություններից, արժե համեմատել առանձին ծախսերի ընդհանուր արժեքը բիզնես սրահի ծառայության արժեքի հետ։

 

  1. «Ես արձակուրդ եմ վերցրել նաև կազմակերպչական հարցերից»

Այս ճանապարհորդը նախընտրում է հնարավորինս քիչ մտածել կազմակերպչական հարցերի մասին։ Գրանցում, ուղեբեռ, հերթեր․ եթե հնարավոր է այս ամենն ավելի հարմար կազմակերպել, ինչո՞ւ չօգտվել այդ հնարավորությունից։

Նրանց կարող է հետաքրքրել VIP սպասարկումը։

Ի տարբերություն բիզնես սրահի, որը հիմնականում նախատեսված է թռիչքից առաջ հարմարավետ ժամանակ անցկացնելու համար, VIP սպասարկումը ներառում է նաև օդանավակայանային ընթացակարգերի անհատական կազմակերպում։

Կախված ընտրված ծառայության փաթեթից՝ այն կարող է ներառել առանձնացված գրանցում, ուղեբեռի տեղափոխման աջակցություն, անհատական ուղեկցում և հյուրասիրություն։

Այս տարբերակը կարող է հետաքրքրել նրանց, ովքեր հատկապես կարևորում են անհատական սպասարկումը, հանգիստ միջավայրն ու կազմակերպչական հոգսերը նվազագույնի հասցնելու հնարավորությունը։

VIP սպասարկման համար նույնպես կարող ես վճարել MyAmeria հավելվածով։

 

Տարբեր ճանապարհորդներ, մեկ հավելված

Ճանապարհորդելիս յուրաքանչյուրս տարբեր բաներ ենք գնահատում։ Մեկի համար շքեղությունը հանգիստ սուրճ խմելու ժամանակ ունենալն է, մյուսի համար՝ հերթերում ժամանակ չկորցնելը, իսկ երրորդի համար՝ երկար թռիչքից հետո սեփական մեքենայով տուն վերադառնալը։

Կարևորն այն է, որ ճանապարհորդական բյուջե կազմելիս հաշվի առնես ոչ միայն տոմսերի, հյուրանոցի ու ժամանցի ծախսերը, այլև ճանապարհին քո հարմարավետությունն ապահովող ծառայությունները։

Իսկ անկախ նրանից, թե որ տեսակի ճանապարհորդ ես, Զվարթնոցում կայանման, Fast Track-ի, բիզնես և VIP սրահների համար կարող ես վճարել մեկ հավելվածով՝ MyAmeria-ով։

Չէ՞ որ ճանապարհորդությունը միայն նոր վայրեր բացահայտելու մասին չէ։ Այն նաև ճանապարհին անցկացրած ժամանակը վայելելու մասին է։ Իսկ այդ ճանապարհը սկսվում է դեռ ինքնաթիռ չնստած։

Կարդա նաև...

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ներդրումների անցյալն ու ներկան 5 րոպեում Պատկերացրու` ապրում ես հեռավոր 1980-ականներում. պատրաստվում ես ներդրում կատարել ու գնել X ընկերության բաժնետոմս: Վարձում ես ...

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

«Հունվարի 1-ից գնալու եմ մարզասրահ», «Սկսելու եմ առողջ սնվել», «Խնայելու եմ, որ ճամփորդության մեկնեմ», «Ամեն օր 10 էջ գիրք եմ կարդալու». էլ ի՞նչ ծրագրեր ես կազմում նոր տարվա համար, որոնք այդպես էլ ծրագիր են մնում:

Ինչպե՞ս խելացի կառավարել տոնական ծախսերը և խուսափել պարտքերից

Ինչպե՞ս խելացի կառավարել տոնական ծախսերը և խուսափել պարտքերից

Լույսերը վառվում են, գնումների ցուցակը մեծանում է, նվերների ցանկը` երկարում: Ամանորը գալիս է, իսկ ծախսերը մի տեսակ սկսում են առանձին կյանքով ապրել: Ամեն անգամ հաշիվի մնացորդը ստուգելիս հարց է առաջանում` «Ե՞րբ ու ինչպե՞ս»:

  • Recent
  • Popular