You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Նոր տարի, նոր ես. Ֆինանսական կարգուկանոն 2027-ին - Ամերիա բլոգ
20Նյմ

Նոր տարի, նոր ես. Ֆինանսական կարգուկանոն 2027-ին

 property tax

Տարվա սկիզբը նոր նպատակներ սահմանելու, ծրագրեր կազմելու և սովորությունները վերանայելու ժամանակն է։ Սովորաբար մտածում ենք՝ ինչպես ավելի շատ խնայել, ավելի քիչ ծախսել կամ վերջապես սկսել հետևել մեր բյուջեին։

Բայց ֆինանսական կարգապահությունը միայն մեծ նպատակների մասին չէ։ Երբեմն այն սկսվում է շատ ավելի պարզ որոշումներից՝ եկող տարի չհետաձգել այն վճարումները, որոնք ամեն տարի անխուսափելիորեն հայտնվում են մեր անելիքների ցանկում։ Օրինակ՝ գույքահարկը։ Թեև գիտենք, որ այն պետք է վճարենք, հաճախ հիշում ենք դրա մասին միայն տարեվերջին, երբ ծախսերն առանց այդ էլ շատ են։ Իսկ ի՞նչ կլինի, եթե եկող տարի փոխենք մոտեցումն ու նախապես պատրաստվենք։

 

Փոքր ֆինանսական սովորությունները մեծ տարբերություն են ստեղծում

Սովորաբար ֆինանսական կարգապահությունը կապում ենք խիստ սահմանափակումների կամ մեծ խնայողությունների հետ։ Բայց իրականում այն սկսվում է փոքր, հետևողական քայլերից, օրինակ՝

  • պարտադիր վճարումները չհետաձգելուց,
  • ամսական բյուջեում դրանց համար առանձին գումար նախատեսելուց,
  • վճարման ժամկետների համար հիշեցումներ ստեղծելուց,
  • խոշոր ծախսերի համար գումար հավաքելուց։

Հոգեբաններն ու վարքագծային տնտեսագիտության մասնագետները վաղուց են նկատել, որ շատ ավելի հեշտ է նույն գումարը վճարել փոքր, պարբերական վճարումների միջոցով, քան միանգամից ու ամբողջությամբ։

 

Ինչո՞ւ է գույքահարկը հաճախ հայտնվում «վերջին պահի» ցուցակում

Գույքահարկը հենց այն վճարումներից է, որի համար միշտ «դեռ ժամանակ կա», բայց ուրբաթը շաբաթից շուտ է գալիս:

Միաժամանակ ավելանում են առօրյա ծախսերը, ճանապարհորդությունները, չպլանավորված գնումները, իսկ տարվա վերջին՝ նաև տոնական ծախսերը։ Արդյունքում գույքահարկը հայտնվում է մյուս ծախսերի կողքին և կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ։

 

Ինչի՞ց սկսել

Գույքահարկի վճարումը նախապես պլանավորելու համար բավական է հետևել մի քանի պարզ քայլի։

  1. Ճշտիր գույքահարկի չափը

Պարզիր՝ որքան է քո տարեկան պարտավորության չափը և երբ է վճարման վերջնաժամկետը։

  1. Հաշվարկիր ամսական անհրաժեշտ գումարը

Տարեկան վճարման չափը բաժանիր այն ամիսների թվին, որոնց ընթացքում պատրաստվում ես գումար առանձնացնել։

  1. Բյուջեում առանձին տեղ հատկացրու պարտադիր վճարումներին

Այդպես գումարը չի խառնվի ամենօրյա ծախսերիդ։

  1. Ստեղծիր հիշեցում

Նախապես հիշեցում սահմանելը կօգնի չմոռանալ վճարման մասին։

  1. Պարբերաբար վերանայիր պարտավորություններդ

Տարվա ընթացքում ստուգիր՝ արդյոք նախատեսածդ գումարը բավարար է, և անհրաժեշտության դեպքում ճշգրտիր պլանդ։

Այս պարզ քայլերը կարող են օգնել ոչ միայն գույքահարկի, այլև մյուս տարեկան պարտադիր վճարումների պլանավորման հարցում։

 

Ինչպե՞ս վճարել գույքահարկը արագ և հեշտ

Այս սովորությունը ձևավորելն ու ամրապնդելն ավելի հեշտ է, երբ վճարումը հնարավոր է կատարել մի քանի րոպեում։

MyAmeria հավելվածում դու կարող առանց բանկ այցելելու`

  • արագ վճարել գույքահարկը,
  • ընտրել` ցանկանում ես վճարել տվյալ պահի, թե ամբողջ տարվա համար,
  • ցանկացած պահի վերահսկել կատարված վճարումները։

Ֆինանսական կարգապահությունը միշտ չէ, որ սկսվում է մեծ փոփոխություններից։ Երբեմն բավական է մեկ որոշում՝ այլևս չհետաձգել այն, ինչ կարելի է նախապես պլանավորել։

Տարվա սկզբին պլանավորած նույնիսկ մեկ պարտադիր վճար կարող է օգնել տարեվերջին խուսափել ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածությունից։ Իսկ երբ անհրաժեշտ վճարումները հնարավոր է կատարել մի քանի հպումով, նոր սովորություն ձևավորելն ավելի հեշտ է դառնում։

Իսկ ֆինանսական նոր սովորություններ ձևավորելու լավագույն ժամանակը հենց հիմա է։

 

Կարդա նաև...

10 հմտություն, որ երեխային մրցունակ կդարձնեն վաղը

10 հմտություն, որ երեխային մրցունակ կդարձնեն վաղը

«Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս»․ անցյալում, ներկայում ու ապագայում այս հարցի պատասխաններն այնքա~ն տարբեր կարող են լինել: Ավտոմատացումը, արհեստական բանականությունը և թվայնացումը փոխակերպում են բոլոր ոլորտները` պահանջելով տեխնիկական, մտավոր և մարդկային հմտությունների նոր համադրություն։

Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն

Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն

Մի քանի օր տոնական տրամադրությամբ ապրելուց, հյուրընկալվել ու հյուրընկալելուց հետո աշխատանքի վերադառնալն, ինչ խոսք, հեշտ գործերից չէ։

Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար

Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար

Պատկերացրու` արթնանում ես, պատուհանից նայում Սագրադա Ֆամիլիա տաճարին, պատրաստվում, վերցնում սուրճ և չուռռոս ու շտապում դասի։

  • Recent
  • Popular