
Երեխան փողի մասին սովորում է շատ ավելի շուտ, քան ստանում է իր առաջին գումարը։ Նա հետևում է, թե ինչպես են ծնողները գնումներ կատարում, համեմատում գները, խնայում կամ որոշում հրաժարվել որևէ գնումից։
Ֆինանսական գրագիտությունը միայն թվեր հաշվելու կամ գումար կուտակելու մասին չէ։ Այն նաև սեփական ցանկությունները կառավարելու, ընտրություն կատարելու և որոշումների համար պատասխանատվություն կրելու կարողություն է։ Ու որքան շուտ երեխան սկսի ծանոթանալ այս գաղափարներին, այնքան ավելի հեշտ կլինի հետագայում ինքնուրույն կողմնորոշվել ֆինանսական հարցերում։
Ինչպե՞ս երեխայի մեջ ձևավորել առողջ ֆինանսական սովորություններ
Ֆինանսական գրագիտությունը ձևավորվում է առօրյա իրավիճակներում՝ փոքր քայլերով ու իրական փորձով։ Կարելի է սկսել մի քանի պարզ սովորությունից։
Երեխաները հաճախ չեն պատկերացնում, թե ինչպես է գումարը հայտնվում ընտանիքում և ինչի համար է այն օգտագործվում։ Կարելի է սկսել շատ պարզ բացատրություններից՝ պատմելով աշխատանքի, եկամուտների և ընտանեկան ծախսերի մասին։
- Տարբերել ցանկություններն ու անհրաժեշտությունները
Նոր խաղալիք, սիրելի քաղցրավենիք, հեռախոսի նոր պատյան․ ցանկությունները կարող են շատ լինել, բայց բոլորը հավասար կարևորություն չունեն։
Փորձիր երեխայի հետ քննարկել տարբեր իրավիճակներ․ ինչն է պետք հենց հիմա, ինչը կարող է սպասել, իսկ ինչից կարելի է ընդհանրապես հրաժարվել։
- Սովորեցնել համեմատել և ընտրել
Ֆինանսական գրագիտության կարևոր մասն է հասկանալը, որ նույն ապրանքը կարելի է գտնել տարբեր գներով, իսկ ամենաթանկ տարբերակը պարտադիր չէ, որ ամենալավը լինի։
Կարևոր է երեխային պատրաստի պատասխան չտալ, այլ օգնել, որ ինքը գա որոշման։ Այդպես նա կսովորի ոչ միայն համեմատել, այլև հիմնավորել իր ընտրությունը։
- Խթանել խնայելու սովորությունը
«Պետք է խնայել» խորհուրդը երեխայի համար կարող է բավականին վերացական լինել։ Բայց երբ կա կոնկրետ նպատակ, խնայելու գործընթացն ավելի հասկանալի ու հետաքրքիր է դառնում։
- Ծանոթացնել թվային ֆինանսներին
Այսօր երեխաներն ավելի շատ տեսնում են քարտային վճարումներ ու օնլայն գնումներ, քան կանխիկ փող։ Կարևոր է բացատրել, որ քարտով վճարելն էլ իրական գումար ծախսել է, պարզապես այն չի փոխանցվում ձեռքից ձեռք։
Երեխան պետք է իմանա նաև թվային անվտանգության հիմնական կանոնները՝ չփոխանցել քարտի տվյալները, չբացել կասկածելի հղումներ և առցանց գնում կատարելուց առաջ քննարկել դրանք ծնողի հետ։
Այս ընթացքում կարևոր է ծնողի մոտեցումը։ Չարժե վերահսկել յուրաքանչյուր գնումը կամ երեխայից հաշվետվություն պահանջել, բայց նույնքան սխալ է ամբողջությամբ անտարբեր լինել նրա ֆինանսական որոշումների նկատմամբ։ Ավելի արդյունավետ է քննարկել ընտրությունները, թույլ տալ սխալվել և օգնել դրանցից դասեր քաղել։ Իսկ գումարը ցանկալի չէ դարձնել լավ վարքի կամ գնահատականների դիմաց տրվող պարգև․ նպատակը երեխայի մեջ ինքնուրույն և գիտակցված ֆինանսական որոշումներ կայացնելու կարողություն ձևավորելն է։
Ինչպե՞ս է MyAmeria Star-ն օգնում երեխային առաջին քայլերն անել ֆինանսական աշխարհում
Ֆինանսական գրագիտությունը միայն տեսական գիտելիքներով չի ձևավորվում․ կարևոր է, որ երեխան կիրառի դրանք:
Հենց այս գաղափարով է ստեղծվել MyAmeria Star-ը՝ 6–18 տարեկան երեխաների ու դեռահասների համար նախատեսված բանկային հավելվածն ու անվճար Visa Star քարտը։ Այն երեխային օգնում է անվտանգ, հետաքրքիր ու հասկանալի ձևով բացահայտել ֆինանսների աշխարհը՝ աստիճանաբար սովորելով կառավարել սեփական գումարը։
MyAmeria Star-ի միջոցով երեխան կարող է՝
- Ինքնուրույն լիցքավորել հեռախոսահամարը
- Գումարի հարցում կատարել ծնողից իր հավելվածի միջոցով
- Ծնողից ստանալ և/կամ ինքնուրույն ստեղծել առաջադրանքներ ու պարգևատվել դրանց կատարման դիմաց
- Կատարել օնլայն և օֆյայն գնումներ իր քարտով
- Կատարել QR վճարումներ ու կուտակել AMP-եր
- Օգտվել գործընկերների հատուկ առաջարկներից ու զեղչերից
Ու այս ամենը ծնողի վերահսկողության ներքո:
13 տարեկանից սկսած՝ քարտը հնարավոր է նաև կցել Apple Pay և Google Pay դրամապանակներին։
Այս հնարավորությունները երեխային ծանոթացնում են տարբեր ֆինանսական գործարքներին և օգնում ֆինանսական հարցերում ավելի ինքնուրույն դառնալ։
Իսկ ծնողի դերը՞
MyAmeria Star-ը հնարավորություն է տալիս երեխային իր փոքրիկ ֆինանսական աշխարհն ունենալ, իսկ ծնողին՝ լինել նրա կողքին։
Ծնողը MyAmeria հավելվածի միջոցով կարող է հետևել երեխայի գործարքների պատմությանը, ստանալ քաղվածք, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արգելափակել կամ վերաթողարկել Visa Star քարտը։
Սա լավ առիթ է միասին քննարկելու կատարված գնումները, հասկանալու երեխայի սովորությունները և ուղղորդելու նրան՝ առանց որոշումները նրա փոխարեն կայացնելու։
Ի վերջո, MyAmeria Star-ի գաղափարն այն է, որ երեխան ոչ միայն քարտ ու հավելված ունենա, այլև աստիճանաբար բացահայտի ֆինանսների աշխարհը՝։ Այն կարող է դառնալ նրա առաջին քայլերից մեկը դեպի ինքնուրույն ֆինանսական որոշումներ և սեփական աստղը ստեղծելու ճանապարհ։
Ֆինանսապես գրագետ երեխա մեծացնելը չի նշանակում սովորեցնել նրան միշտ խնայել կամ հրաժարվել բոլոր ցանկություններից։ Երեխայի ֆինանսական ապագայի համար լավագույն ներդրումներից մեկն այն գիտելիքն է, որը նա ձեռք է բերում դեռ մանկուց։ Իսկ ծնողի ամենակարևոր դերը ոչ թե նրա փոխարեն որոշումներ կայացնելն է, այլ օգնելը, որ մի օր նա էլ ֆինանսապես անկախ դառնա։