08Օգս
Այն ամենը, ինչ պետք է իմանաս եկամտային հարկի վերադարձի մասին
Դե ինչ, եթե որոշել ես տուն գնել և օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ճիշտ տեղում ես: Ընդամենը 3 րոպեում դու կիմանաս այն ամենը, ինչ պետք է․ ովքե՞ր կարող են դիմել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ինչպե՞ս դիմել:
Ովքե՞ր կարող են օգտվել օրենքից
Եկամտային հարկի վերադարձից օգտվելու համար դու պետք է ունենաս գրանցված աշխատանք և գնես տուն անմիջապես կառուցապատողից (կամ կառուցես ինքդ): Միայն թե ձեռք բերվող գույքի գինը չպետք է գերազանցի 55 մլն դրամը, իսկ վերադարձվող եկամտային հարկի 3 ամսվա հանրագումարը` 1,5 մլն դրամը: Գլխավոր սահմանափակումը տարածքային է: Երևանի մի շարք շրջաններում արդեն չես կարող օգտվել եկամտային հարկի վերադարձից: Օրինակ` Կենտրոնում, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում օրենքն այլևս չի գործում: 2025թ. հունվարի 1-ից օրենքը չի գործելու Երևանում ձեռք բերվող գույքի համար, իսկ մարզերում այս հնարավորությունից կարող ես օգտվել մինչև 2029թ. ներառյալ։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Եկամտային հարկի վերադարձից օգտվելու համար նախ պետք է հարկային մարմին ներկայացնես հետևյալ փաստաթղթերը`
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)
- Հիփոթեքային վարկի պայմանագրի բնօրինակ կամ նոտարով հաստատված պատճենը և մարման ժամանակացույցը: Իսկ եթե գույք ես գրավադրել, նաև այդ գույքի սեփականության վկայականը
- Տեղեկանք կառուցապատողից, որը հավաստում է, որ գույքը ձեռք է բերվել անմիջապես իրենից
- Առուվաճառքի կամ գնման իրավունքի պայմանագիր
Փաստաթղթերը կարող ես անձամբ ներկայացել մոտակա հարկային մարմին կամ ուղարկել փոստով:
Ինչպե՞ս հետ ստանալ եկամտային հարկը
Նախ պիտի մուտք գործես Պետական եկամուտների կոմիտեի կայք և գրանցվես «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» բաժնում: Գրանցվել կարող ես մի քանի եղանակով:
Եթե ունես էլ. ստորագրություն
- ՊԵԿ-ի կայքից ընտրի′ր «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» բաժինը և սեղմի′ր «Գրանցվել»
- Լրացրո′ւ հայտն ու ներբեռնի′ր այն
- Դի′ր էլ. ստորագրությունը, այնուհետև հետ բեռբնի′ր ստորագրված տարբերակը և ուղարկի′ր
Եթե չունես էլ. ստորագրություն
secretariat@petekamutner.am էլ. հասցեին ուղարկի′ր անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ-դ և դիմումդ: Կամ էլ այցելի′ր հարկ վճարողների սպասարկման բաժին, ներկայացրո′ւ գրանցման դիմումն ու նշված փաստաթղթերը։
Այս ամենից հետո քո էլ. հասցեին կստանաս հղում, որով կարող ես մուտք գործել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» և ավարտել գրանցումը:
Եկամտային հարկդ ստանալու համար պետք է ուղղակի մուտք գործել պորտալի քո էջ և «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյան» բաժնում ստեղծել նոր դիմում: Ուղղակի կնշես հեռախոսամարդ, հաշվետու ժամանակահատվածը և հաշվեհամարդ: Վերջ. գումարը նշված հաշվեհամարին կստանաս մինչև 3 աշխատանքային օրում:
Գործընթացն առավել պատկերավոր ներկայացված է ՊԵԿ-ի հոլովակում:
Իսկ եթե չես կողմնորոշվում` ինչ բնակարան կամ կառուցապատող ընտրել, այդ հարցում էլ քեզ կօգնենք: Մո′ւտք գործիր estate.ameriabank.am հարթակ, ընտրի′ր տունդ 100+ նորակառույցից և ձևակերպի′ր վարկդ օնլայն:
Ի դեպ, արի estate.ameriabank.am ու ընդամենը հինգ րոպեում իմացիր, թե բանկը քեզ որքան գումարի հիփոթեքային վարկ կտրամադրի։
Կարդա նաև...
Այսօր կխոսենք վաճառքի տեխնոլոգիաների մասին, որոնք կիրառվում են Սև ուրբաթի օրերին:
Վերջին տարիներին Հայաստանում անկանխիկ գործարքների քանակի և ծավալի աճ կա։ Ի՞նչ է ասում վիճակագրությունը․ 2024թ․ անկանխիկ գործարքների քանակն ավելացել է 86.7%-ով։
Բազմաթիվ վերլուծաբաններ փորձում են բացատրել Սանտա ռալլիի պատճառները, ու դրա մի քանի տեսություն կա։