You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 7 լայֆհաք Ամանորին ընդառաջ - Ամերիա բլոգ
27Դկտ

7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

3D illustration of a present

Էլ ի՞նչ Նոր տարի`  առանց տոնական տրամադրության, ամանորյա համով ընթրիքի, գեղեցիկ նվերների ու անակնկալների: 

Ամանորյա մրցավազքից առաջ արիˊ մի անգամ էլ վերհիշենք տարվա ընթացքում միասին սովորած ֆինանսական գրագիտության դասերն ու պլանավորենք քո ամանորյա ծախսերը:
Հույս ունենք, որ կօգնենք քեզ տոնական օրերն անցկացնել առանց ֆինանսական վայրիվերումների, այլ կերպ ասած`  քիչ ծախսել ու շատ տոնել:

Նվերներ ու տոնական ընթրիք

Կազմիˊր ցանկ ու ներառիˊր այդտեղ այն մտերիմներիդ, ում համար նվերներ ես գնելու: Մասնագետներն ասում են, որ ցանկ կազմելու շնորհիվ դու կարող ես 25-30%-ով կրճատել նվերների ծախսերը:

Նվիրիˊր քո մտերիմներին ոչ թե թանկարժեք իրեր, այլ էմոցիաներ ու տպավորություններ: Վստահ ենք, որ քո մանկության հիշողություններում նույնպես պահպանվել են ոչ թե նվերները, այլ ձեր տան կենտրոնում դրված տոնածառը և ողջ տնով մեկ տարածվող մանդարինի բույրը: Չենք մոռանում նաև ամանորյա գեղեցիկ ընթրիքի ու հարազատ մարդկանց մի սեղանի շուրջ հավաքելու մասին:

Ի՞նչ արժեն տպավորությունները

Ամանորը հարազատներին ու ընկերներին հոգատարություն ու ջերմություն նվիրելու մասին է: Պլանավորիˊր ոչ միայն ծախսերդ, այլև միջոցառումները, ուր գնալու եք ընտանիքով կամ ընկերների հետ: Միասին անցկացրած որակյալ ժամանակն ամենաթանկ նվերն է:

Ուշադիր, զեղչեր են

Համեմատիˊր գները: Առաջին հայացքից գրավիչ թվացող զեղչը կարող է մարքեթինգային սովորական խայծ լինել: Տոնական տրամադրությունն առիթ չէ, որ դու առանց ծանրութեթև անելու գնումներ կատարես:

Վարդագույն խոզն ու հրեղեն ձին 

Ամանորի նախաշեմին խանութները զարդարվում են նոր տարվա խորհրդանիշներով: Մինչ հերթական «հրաշագործ» արձանիկ գնելը, արիˊ մի վարժություն անենք: Իսկ ո՞ւր են նախորդ տարիների սիմվոլ-արձանիները: Նկուղո՞ւմ: Դե ուրեմն այս տարի փայտե կանաչ վիշապին տուն բերելու բոլոր փաստարկները սպառված են:

Ինչպե՞ս քեզ կարող է օգնել Secret Santa-ն

Եթե ունես ընկերական մեծ շրջապատ, բայց չես ուզում ոչ ոքի առանց նվերի թողնել, միասին Secret Santa խաղացեք: Բոլորը նվերներ ունեն, բոլորը երջանիկ են, դու էլ ընդամենը մի նվեր ես գնել Վիճակահանությունը կարող ես կազմակերպել այս հարթակներով`  MySecretSanta կամ SecretSantaOrganizer: 

Նվերները փաթեթավորում ենք տանը

Նվերն ավելի արժեքավոր է դառնում, երբ դա քո ձեռքով է պատրաստվում: :heart_eyes: Համացանցում կգտնես նվերների փաթեթավորման ամենատարբեր գաղափարներ, օրինակ`  ընտանիքի անդամներով կամ ընկերներով նվերների փաթեթավորման մրցույթ անցկացրեք:

Սկսիˊր ֆինանսերիդ կառավարումը հենց Ամանորից

Սկսիˊր նոր էջից, խուսափիˊր ավելորդ ծախսերից և կենտրոնացիˊր նրա վրա, ինչն իրոք ամենակարևորն է`  նպատակների սահմանում, նոր գիտելիքներ ու փորձառություն և ջերմ ակնթարթներ մտերիմներիդ հետ: 

Կարդա նաև...

Ֆրանշիզա՞, թե՞ ստարտափ.

Ֆրանշիզա՞, թե՞ ստարտափ.

Եթե բիզնես սկսելը խաղ լիներ, մեկնարկային էկրանին կտեսնեիր ընտրության երկու կոճակ. «Ֆրանշիզա» և «Ստարտափ»։

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Բիզնես սկսելը միշտ ոգևորիչ է: Դու վերջապես ունես քե սեփականը, մոտիվացված ես ու անում ես առավելագույնը, որ այն հաջողի (երբեմն առանց քեզ խնայելու): Իսկ ի՞նչ է սովորաբար հաջորդում այս ոգևորությանը. անքուն գիշերներ, անվերջ թվեր, զանգեր և օրեր, երբ անգամ սուրճը չի փրկում։

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ներդրումների աշխարհը, ինչպես կինոաշխարհը, լի են անկանխատեսելի զարգացումներով, ռիսկով ու ադրենալինով: 

  • Recent
  • Popular