You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ֆինանսների մասին լավագույն գրքերը երեխաների համար - Ամերիա բլոգ
31Մյս

Ֆինանսների մասին լավագույն գրքերը երեխաների համար

3D illustration of a movie of phone

Մեր բլոգում բազմիցս խոսել ենք ֆինանսական գրագիտության մասին և եկել այն եզրակացության, որ երեխաների հետ ֆինանսների ու փողի մասին խոսելը դժվար է, բայց շատ անհրաժեշտ:

Այս անգամ ընտրել ենք ֆինանսների մասին երեխաների համար նախատեսված մի քանի գիրք, որոնք կօգնեն ձեզ երեխաներին ֆինանսապես գրագետ դարձնելու հարցում:

 

 Տատյանա Պոպովա «Կախարդական բանկոմատը․ տնտեսագիտության մասին՝ երեխաներին»atm 

Սա հետաքրքիր և ուրախ պատմություն է կախարդական բանկոմատով կղզում հայտնված երեխաների մասին։ Գրքում ներկայացված են բանկային տերմինների բացատրությունները, իսկ ամեն գլխի վերջում կան փոքրիկ վարժություններ, հանելուկներ և խաղեր՝ ստացած գիտելիքը ամրապնդելու համար։

Գիրքը նախատեսված է 5 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

 

 

Սերգեյ Ֆեդին «Ֆինանսական գրագիտություն»

financeՍա ֆինանսական գրագիտության «այբուբեն» է` նախատեսված տարրական դասարաններում սովորող երեխաների համար։ Գրքի առաջին մասում հեղինակը պատմում է, թե ինչ է գումարը և դրա առաջացման պատմությունը, իսկ երկրորդ մասի հիմնական թեման ընտանեկան բյուջեն է։ Գրքում կան զվարճալի վարժություններ, նկարներ և կատակներ։ Գրքի ամեն մասի հետ հատկացվում է աշխատանքային տետր, որով կարելի է զբաղվել թե՛ տանը, թե՛ դպրոցում։

 

 

 

maniԲոդո Շեֆեր «Մանի անունով շունը կամ ֆինանսների այբուբեն»

Արկածային այս գիրքը վերլուծում է մարդու և ֆինանսների փոխհարաբերությունները։ Հերոսների օրինակով հեղինակը սովորեցնում է խնայել և քայլ առ քայլ վերլուծում է երազանքին հասնելու բանաձևը։ Գրքում քննարկվում է մեկ կարևոր թեմա ևս. ինչպե՞ս թույլ չտալ, որ փողը փչացնի մարդուն։

Գիրքը հիմնականում նախատեսված է տարրական և միջին դասարաններում սովորող երեխաների համար, սակայն մեծերի համար ևս գիտելիքների լավ աղբյուր է։

 

 

your-moneyՋերի Բեյլի, Ֆելիցիա Լո «Քո փողերը»

Այս գրքից դեռահասները կարող են սովորել՝ ինչպես լինել ֆինանսապես անկախ, ինչու են վտանգավոր մոլախաղերը և նման կասկածելի աղբյուր ունեցող եկամուտները, ինչպես հասնել նպատակին և ինչպես հետագայում սեփական բիզնես սկսել։ Գիրքը կօգնի խուսափել պարտքերից և պաշտպանվել զեղծարարներից, իսկ գրքի վերջում ֆինանսական բառարան կա, որը կօգնի ցանկացած պահի թարմացնել գիտելիքները։

Խորհուրդ է տրվում միջին դասարաններում սովորող երեխաներին։

 

 

 children-and-moneyԵվգենիա Բլիսկավկա «Երեխաները և փողը․ ընտանեկան ինքնուսույց երեխաների համար» 

Եթե չգիտես՝ ինչպես սկսել երեխաների հետ զրույց ֆինանսական թեմայով, ապա այս գիրքը քեզ համար է։ Այն սկսվում է պարզագույն հարցադրումներով և սովորեցնում հաշվարկել բյուջեն, համեմատել տարբեր ապրանքների գները՝ առաջնահերթությունները տարբերակելու համար։ Գրքի օրինակներով երեխան կհասկանա, թե արդյոք արդարացված է այս կամ այն ծախսը։ Ամեն թեմա ունի համապատասխան վարժություն:

Այս գիրքը նախատեսված է 5 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

 

 

economyԻգոր Լիպսից «Զարմանալի արկածներ Տնտեսագիտություն երկրում»

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր Իգոր Լիպսիցն իր այս գրքում պատմում է Տնտեսագիտություն անունով երկրի և դրա օրենքների մասին։ Հեղինակը երբեմն խոսում է ոչ այնքան մանկական թեմաներից, օրինակ՝ ինչպես է տնտեսագիտությունն ազդում համաշխարհային իրադարձությունների վրա։ Գիրքը ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար է։

 

 

Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» դեռահասների հinvestmentամար

Ի սկզբանե գիրքը մեծերի համար էր, բայց բեսթսելլեր դառնալուց հետո հեղինակը որոշեց այն հասանելի դարձնել ավելի լայն լսարանի։ Գիրքը մոտիվացնում է դեռահասներին հնարավորինս շուտ սկսել ֆինանսական որոշումներ կայացնել, սահմանել հստակ նպատակներ և մտածել ապագայի մասին։ Գիրքը դեռահասներին օգնում է ընդարձակել ֆինանսական աշխարհայացքը և մտածել ստանդարտներից դուրս։

 

 

Հույս ունենք, որ հավանեցիր նյութն, իսկ մեր առաջարկած գրքերն օգտակար կլինեն քո երեխաներին:

Կարդա նաև...

Ինչպե՞ս ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում մինչև 100 000 ֏ չափով

Ինչպե՞ս ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում մինչև 100 000 ֏ չափով

Վերջերս Հայաստանում ամենատարածված թեման եկամուտների պարտադիր հայտարարագրումն է: Դու էլ երևի արդեն գիտես, որ ամեն տարի պետք է ներկայացնես նախորդ տարվա քո եկամուտների հայտարարագիրը։

Ինչպե՞ս է քո անհատականությունն ազդում քո ֆինանսների վրա

Ինչպե՞ս է քո անհատականությունն ազդում քո ֆինանսների վրա

Մարդու անհատականությունը կարող է բացատրել շատ բան, այդ թվում` ֆինանսական վարքագիծը։ Անհատականությունն ուսումնասիրելու ամենատարածված մոդելը The Big 5-ն է (OCEAN) ՝ Openness, Conscientiousness, Extraversion, Agreeableness, Neuroticism:

Ինչպե՞ս ավելի արագ ու արդյունավետ սովորել. 4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին

Ինչպե՞ս ավելի արագ ու արդյունավետ սովորել. 4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին

4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին Նոր ուսումնական տարին շատ մոտ է. դասեր, սեմինարներ, քննություններ, մի աշխարհ xerox-ներ ու գրքեր: Ի՞նչ անել, որ հասցնես ամեն ինչ, բայց 2 օ...

  • Recent
  • Popular