You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Դեբե՞տ, թե՞ կրեդիտ: Ո՞րն ընտրել - Ամերիա բլոգ
06Դկտ

Դեբե՞տ, թե՞ կրեդիտ: Ո՞րն ընտրել

3D illustration of Debit and credit cards

Փորձում ես օնլայն քարտ բացել կամ քարտ բացելու համար գնում ես բանկ, և առաջին հարցերից մեկը, որը քեզ ուղղում են`  դեբետայի՞ն, թե՞ կրեդիտային: 
Դու այդ հարցին չէիր սպասում. իսկ ինչի՞ մասին է խոսքը, ո՞րն է տարբերությունը: 
Որպեսզի այս հարցը քեզ էլ ոչ մի պարագայում անակնկալի չբերի, պատմենք դեբետային ու կրեդիտային քարտերի հիմնական տարբերությունների, նմանությունների ու առավելությունների մասին: 

Տարբերությունը

Դեբետային քարտերն անձնական հաշվի դեր են կատարում: Դրանց վրա պահպանվում են քարտապանի միջոցները։ Այդ հաշվի վրա կարող է փոխանցվել, օրինակ, քո աշխատավարձը, և դու կարող ես վճարել կամ կանխիկացնել այնքան գումար, որքան կա քո հաշվեկշռին:  
Կրեդիտային քարտը քեզ ավելի շատ ֆինանսական անկախություն է տալիս: Այս դեպքում դու հնարավորություն ունես տնօրինելու ավելի շատ գումար, քան փաստացի ունես: Բանկից «պարտքով» գումար վերցնելով`  դու կարող ես կատարել շահավետ գնումներ, օրինակ, գնել ավիատոմսեր կամ կահույք,  կատարել հյուրանոցի ամրագրում, քանի դեռ աշխատավարձ չես ստացել:
Սա առաջին ու հիմնական կետն է, ինչով տարբերվում են դեբետային և կրեդիտային քարտերը:

Դեբետային քարտի վրա, դասական ձևակերպմամբ, կարող են լինել քո  միջոցները, իսկ կրեդիտային քարտի վրա, բացի սեփական միջոցներից, կարող են լինել նաև բանկի տրամադրած վարկային միջոցները։ 

Ամերիաբանկի դեպքում դեբետային քարտին կարող է տրամադրվել օվերդրաֆտ`  առանց արտոնյալ ժամանակահատվածի, իսկ կրեդիտային քարտերին տրամադրվում է վարկային գիծ`  արտոնյալ ժամանակահատվածով։

Նմանությունը

Անկախ քարտի տեսակից`  դու կարող ես գումար կանխիկացնել, կատարել անկանխիկ վճարումներ և փոխանցումներ:

 

Քարտերի տեսակները

Կախված նրանից, թե որտեղ և ինչպես են կիրառվում`  քարտերը լինում են տարբեր տեսակի, այդ թվում`  ArCa, Visa, MasterCard և այլն։ Ընդ որում, դրանք իրենց հերթին ունեն ենթատեսակներ և տարբերվում են թեˊ պայմաններով, թեˊ առավելություններով: 
Ամերիաբանկի կողմից առաջարկվող քարտատեսակներին ու դրանցից յուրաքանչյուրի առավելություններին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ։

Էլ ի՞նչ տարբերություններ կան 

Կանխիկացման միջնորդավճար։ Բանկերի մեծ մասը կրեդիտային քարտից գումար կանխիկացնելու համար միջնորդավճար է սահմանում։ Դա վերաբերում է նույնիսկ այն բանկին, որը տրամադրել է քարտը։ Դեբետային քարտերի վրա այս կանոնը սովորաբար չի տարածվում։ Ամերիաբանկի դեբետային քարտերով բանկոմատներից կանխիկացումն անվճար է: 

Վարկային միջոցների տրամադրման վճար։ Դեբետային քարտերի դեպքում դու վճարում ես միայն տարեկան սպասարկման վճար (իհարկե այն դեպքում, եթե քարտի համար օվերդրաֆտ տրամադրված չէ, այլապես օգտագործված գումարի դիմաց տոկոսներ ես վճարում)։ 

Կրեդիտային քարտերի դեպքում ծախսված գումարից կարող են նաև ամսական տոկոսներ պահվել։ Այնպես որ, առաջարկում ենք գնումներ կատարելուց առաջ սթափ գնահատել սեփական հնարավորությունները: 

Քարտապանի տարիքը: Դեբետային քարտեր, կախված բանկից, կարող ես պատվիրել նաև երեխայի համար։ Դրա շնորհիվ շատ ավելի հեշտ կլինի կառավարել երեխայի ծախսերն ու վաղ տարիքից սովորեցնել գրագետ տնօրինել իր ֆինանսական միջոցները։ Ամերիաբանկում քարտ տրամադրվում է 14 տարեկանը լրացած անձանց, բայց ծնողների համաձայնությամբ։

Կրեդիտային քարտի տարիքային շեմը միջազգային պրակտիկայում հաճախ սկսվում է 23 տարեկանից, իսկ տվյալ բանկով աշխատավարձ ստանալու դեպքում՝ 21 տարեկանից։ Ամերիաբանկի դեպքում տարիքային շեմը 18-ն է: 

Ինչպե՞ս տարբերել դեբետային ու կրեդիտային քարտերը

Արտաքինից այս երկու քարտերը չեն տարբերվում։ Պլաստիկ քարտի դիզայնը ենթարկվում է ընդհանուր կանոններին ու ենթադրում է բանկի լոգոտիպը, քարտի համարը, քարտապանի մասին տվյալներ, վավերականության ժամկետ ու CVV կոդ։ Սակայն եթե ունես մի քանի նմանատիպ քարտ և չես հիշում`  որը որն է, ապա կարող եք ստուգել բջջային հավելվածի միջոցով, Ամերիաբանկի դեպքում`  MyAmeria հավելվածով: 

Ի վերջո

Եթե քեզ անհրաժեշտ է քարտ, որի վրա պետք է պահես քո դրամական միջոցները, կատարես անկանխիկ վճարումներ ու փոխանցումներ, ստանաս աշխատավարձ, կանխիկացում կատարես, օգտվես որոշակի քարտատեսակների արտոնություններից, ապա դեբետային քարտը լավագույն տարբերակն է:
Եթե քո կյանքում հաճախ են լինում դեպքեր, երբ պետք է մի քանի օր էլ «դիմանաս» մինչև աշխատավարձը կամ դու չես սիրում բաց թողնել շահավետ առաջարկները, նախընտրում ես անկանխիկ գնումները, ապա կրեդիտային քարտը ու համապատասխանաբար վարկային գիծը, հենց այն է, ինչ քեզ պետք է։

 

 

Կարդա նաև...

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

AI օգնականներ

AI օգնականներ

Այսօր էլ չուշացար հանդիպումից։ Ինչպե՞ս։ Որովհետև քո AI օգնականը հիշեցրել էր հանդիպման մասին, վերլուծել երթևեկությունն ու առաջարկել ամենաարագ երթուղին։

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

  • Recent
  • Popular