Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ - Ամերիա բլոգ
15Փտվ

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

3D illustration of a book

Հոգեբաններն ասում են՝ երեխաներին գումար պետք է տալ փոքր տարիքից, թույլ տալ տնօրինել սեփական միջոցները՝ ծախսել ըստ անհրաժեշտության ու խնայել։
Երեխաների համար նոր նյութն ընկալելու երկու տարբերակ կա՝ խաղեր կամ մուլտֆիլմեր։ 
Մենք արդեն խոսել ենք խաղերի մասին, այսօր կանդրադառնանք թեմատիկ տարբեր մուլտֆիլմերին ու մուլտսերիալներին։ 

•    Warren Buffett's Secret Millionaires Club 

Անիմացիոն ֆիլմը պատմում է 4 երիտասարդի մասին, որոնք առաջին քայլերն են անում բիզնեսում ու սովորում են ապրել ֆինանսական աշխարհում։ Ամեն սերիայում նրանք լուծում են որևէ խնդիր, պայքարում են սեփական բիզնեսի համար, հավաքում են գումար՝ հանուն որևէ ներդրման։ Մուլտֆիլմը ոչ միայն  սովորեցնում է լուծել ֆինանսական խնդիրները, այլև բիզնես սկսելու մի քանի հնարք է տալիս:

•    The Boss Baby  

Այո՛, պարզվում է փոքրիկ գործակալի մասին պատմող այս մուլտֆիլմից կարելի է ֆինանսական գրագիտություն սովորել, մասնավորապես՝ ինչ չի կարելի անել։ Գուցե ուշադրություն չես դարձրել, բայց այստեղ կարելի է տեսնել կոռուպցիայի օրինակ, երբ փոքրիկը գումար է վճարում, որ իրեն որոշ ժամանակ հանգիստ թողնեն։ Ահա այստեղ է, որ երեխան կարող է բախվել ոչ իդեալական համակարգին։ Որպես ծնող` քո խնդիրն է փորձել բացատրել այս երևույթի վտանգների մասին և ներկայացնել, թե ինչու ու ինչպես է կոռուպցիան վնասում տնտեսությանը:

•    Zootopia

Մուլտֆիլմերի ստողծողներն ասում են, որ ցանկացած լիամետրաժ մուլտֆիլմում տեսականորեն հնարավոր է գտնել լավ նկարագրված ֆինանսական որևէ երևույթ, որն արժի սովորեցնել երեխային։ Օրինակ` այս մուլտֆիլմը հավասարության լավ օրինակ է, երբ բոլորն աշխատում են, վաստակում ու ծախսում իրենց կարիքներին համապատասխան։

•    Смешарики 

«Չի կարելի այդքան թեթև վերաբերվել գումարին, պետք է խնայել»․ կարևոր խորհուրդ այս մուլտֆիլմից։ Հայտնի մուլտֆիլմը ֆինանսական կրթության առումով մեծ դեր ունի։ Երեք րոպեում մուլտֆիլմը պատմում է, թե ինչ է ապահովագրությունը, ինչպես են միջոցները կարգավորվում, ու ինչու չի կարելի ստորագրել փաստաթղթերը՝ առանց դրանք կարդալու։ Հերոսներն իրենց փորձով ներկայացնում են, թե ինչպես է պետք հետևել սեփական միջոցներին ու կատարել ներդրումներ։

•     Уроки Тётушки Совы

Այս մուլտֆիլմի ամբողջական անունն է` «Գումարների այբուբեն, կամ ինչպես երեխաներին սովորեցնել հարուստ լինել»։  Այն իսկական շտեմարան է երեխաների ֆինանսական կրթության համար: Մուլտֆիլմը պատմում է գումարի կարևորության մասին, նշում, որ շատ գումար ունենալու համար պետք է լինել աշխատասեր,  տեղեկացնում է՝ ինչ է աշխատավարձը ու ինչպես խնայել։

•    DuckTales 

Առաջին հայացքից այս մուլտֆիլմը կարող է ավելի ժամանցային թվալ, քան ուսուցողական, բայց այստեղ էլ կգտնես պիտանի նյութ։ Օրինակ` «Գումարը չի կարելի խնայել, այն պետք է ներդնել»։ Մուլտֆիլմը պատմում է «աշխարհի ամենահարուստ, բայց ժլատ» Սքրուչ ՄաքԴաքի մասին։  Հերոսն աշխատասիրության շնորհիվ ձեռք է բերել մեծ կարողություն, բայց չի սիրում ծախսել։ Նա հաճախ է խոսում ներդրումների ու խնայողությունների մասին։

•    Фиксики

Իսկ քո փոքրիկը գիտի՞, թե ինչպես են ստանում փողի համար նախատեսված թուղթը, ու ինչ գաղտնի հավելումներ կան այդ թղթում։ Եթե ոչ, ուրեմն ժամանակն է դիտելու այս մուլտֆիլմը։ Օրինակ` շարքի «Деньги» մասում կարող ես ստանալ վերոնշյալ հարցերի պատասխանները, իսկ «Копилка» սերիան կպատմի՝ ինչպես ճիշտ խնայել գումարը։

•    Богатый Бобренок 

Սա ինտերակտիվ մուլտֆիլմ է, պատմություն կուղբի մասին, որը պատասխանում է սկյուռիկ լրագրողի հարցերին ու սեփական փորձով կիսվում երեխաների հետ։ Վերջում հնչում է թեմայի մասին հարց, որին պետք է պատասխանի փոքրիկ հեռուստադիտողը։
Մաղթում ենք հաճելի ժամանց և ֆինանսական նոր գիտելիքներ:
 

Կարդա նաև...

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի

Մենք առանձնացրել ենք մի քանի հմտություններ, որոնք կօգնեն քեզ ավելի արագ ինտեգրվել ուսանողական կյանքին, հեշտությամբ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք սպասում են քեզ: 

Վարկերի վերաֆինանսավորում. ի՞նչ է և ե՞րբ է պետք

Վարկերի վերաֆինանսավորում. ի՞նչ է և ե՞րբ է պետք

Ենթադրենք՝ ունես մի քանի վարկ տարբեր բանկերում կամ վարկային կազմակերպություններում. ապառիկով հեռախոս ես գնել, տան վերանորոգման վարկ ես վերցրել և ճամփորդության համար սպառողական վարկ ես վերցրել։

  • Recent
  • Popular