You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Տոներն են հեռանում. 7 լայֆհաք, որ հեշտ վերադառնաս աշխատանքին - Ամերիա բլոգ
03Հնվ

Տոներն են հեռանում. 7 լայֆհաք, որ հեշտ վերադառնաս աշխատանքին

ai

Ի՞նչ անել, երբ աշխատանքն արդեն սպասում է, բայց տոնական տրամադրությունը դեռ քեզ չի լքել: Քո գլխում դեռ տոնածառի ու տոնական լույսերի փայլերն են, նվերներ բացելու ձայներն ու համեղ ուտեստների բույրերը, իսկ թասքերն ու դեդլայներն արդեն սպասում են:

Ամերիա բլոգում կիսվում ենք մի քանի լայֆհաքով, որ կարողանաս արագ վերադառնալ աշխատանքային ռիթմին։


Նոր նպատակներ սահմանիր

Նոր տարի, նոր նպատակներ․ առաջիկա շաբաթների և ամիսների համար նոր նպատակներ սահմանելը քեզ առաջ շարժվելու նոր մոտիվացիա կհաղորդի։


Սկսիր փոքր առաջադրանքներից

Մի փորձիր բոլոր առաջադրանքները կատարել մեկ օրում։ Տոներից հետո փորձիր աշխատանքը սկսել փոքրիկ առաջադրանքներից, որոնք «մեկ շնչով» կանես։ Աշխատանքի վերադառնալիս անմիջապես մի ընկղմվիր ծանրաբեռնված գրաֆիկի մեջ, փորձիր մաս-մաս կատարել առաջադրանքները՝ պլանավորված գրաֆիկով ու թեթև ընդմիջումներով։


Կարգավորիր քնի ռեժիմը

Տոնական խառնաշփոթ գրաֆիկը, գիշերային կինոդիտումները, հարազատների, ընկերների հետ հանդիպումները հաճելի են, բայց աշխատանքի վերադառնալիս քո #1 թշնամին կդառնան։ Փորձիր հնարավորինս շուտ կարգավորել աշխատանքային գրաֆիկը։


Ժամանակ անցկացրու գործընկերներիդ հետ

Առաջին օրերին ստեղծիր սուրճի կամ թեյախմության փոքրիկ արարողակարգ։ Զրուցեք, պատմեք, թե ինչպես եք նշել տոները, որ սերիալն եք սիրել ու որ ֆիլմը երբեք խորհուրդ չեք տա դիտել և այլն։ 


Գերակայություններ սահմանիր

Աշխատանքային պլան կազմիր. դասակարգիր անելիքներն ըստ հրատապության և ինքդ քեզ համար ժամկետներ սահմանիր: Չմոռանաս նաև փոքրիկ ընդմիջումների մասին: Հիշում ես, չէ՞, սկսում ենք փոքր առաջադրանքներից, որ միանգամից չհիասթափվենք, հետո անցնում ավելի բարդերին:


Մոտիվացրու քեզ նոր իրերով

Հիշու՞մ ես, թե ինչպես էիր արձակուրդից հետո դպրոց գնում նոր իրերով։ Կարող ես առաջին աշխատանքային օրդ սկսել նոր նոթատետրով, հագուստով, զարդերով կամ օծանելիքով: Ի դեպ, ոչ միայն իրերը կարող են նոր լինել, այլև հույզերը. աշխատանքային օրդ սկսիր գործընկերներիդ հետ նորություններ կիսելով:


Փոխիր միջավայրը

Փոխիր աշխատավայրիդ սեղանի դասավորությունը, դասավորիր դարակներդ, ազատվիր հին իրերից։ Այս փոփոխությունները թարմություն կբերեն, որ աշխատանքային օրդ ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի լինի։ Դարակների հետ մեր միտքն էլ կարծես դասավորվում ու կանոնակարգվում է։

Դե ինչ, այսպես դու քայլ առ քայլ կկարողանաս վերադարձնել աշխատանքային տրամադրությունդ՝ տարին սկսելով նոր նպատակներով և դրական լիցքերով:

Կարդա նաև...

Ֆինանսական բարձիկ․  որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

Ֆինանսական բարձիկ․ որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

Կյանքը լի է անակնկալներով․ երբեմն հաճելի, երբեմն՝ ոչ այնքան։ Գործնական փոփոխություններ, հիվանդություն, անսպասելի իրավիճակներ կամ ուղղակի փչացած փոշեկուլ։ Հենց այս իրավիճակներում քեզ օգնության կգա ֆինանսական բարձիկը:

Թոփ 7 գրքերը ֆինանսական գրագիտության մասին

Թոփ 7 գրքերը ֆինանսական գրագիտության մասին

Գումար աշխատելը մի բան է, պահելը այլ, իսկ ծախսելն ու կառավարելն ընդհանրապես այլ մուլտիվերսից է։  Որպեսզի այս երեքն էլ լինեն ներդաշնակության մեջ, անհրաժեշտ է ֆինանսապես գրագետ լինել։

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

  • Recent
  • Popular