You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Վարկերի վերաֆինանսավորում. ի՞նչ է և ե՞րբ է պետք - Ամերիա բլոգ
04Ապր

Վարկերի վերաֆինանսավորում. ի՞նչ է և ե՞րբ է պետք

3D illustration of a movie of phone

Ենթադրենք՝ ունես մի քանի վարկ տարբեր բանկերում կամ վարկային կազմակերպություններում. ապառիկով հեռախոս ես գնել, տան վերանորոգման վարկ ես վերցրել և ճամփորդության համար սպառողական վարկ ես վերցրել։ Վարկերը վերցրել ես տարբեր ժամանակներում, տարբեր բանկերից։ Հիմա ստիպված ես ամսական մի քանի անգամ մարումներ անել, հազար ու մի ամսաթիվ և պայման հիշել:

Բարդ է, չէ՞։ Բայց սրա լուծումն էլ կա․ այսօր Ամերիա բլոգում կպատմենք վարկերի վերաֆինանսավորման մասին: Ի՞նչ է դա և ո՞ր իրավիճակներում է օգնում:

Ի՞նչ է վարկերի վերաֆինանսավորումը

Վարկերի վերաֆինանսավորումը ծառայություն է, որը թույլ է տալիս միավորել մի քանի վարկ մեկ վարկում՝ ավելի բարենպաստ տոկոսադրույքով և ավելի երկար ժամկետով: Այն կարող է կիրառվել ինչպես սպառողական, այնպես էլ հիպոթեքային վարկերի, ավտովարկերի և այլ վարկատեսակների դեպքում: Վերաֆինանսավորվել կարող է նաև մեկ վարկ. այս դեպքում դու պարզապես տեղափոխում ես վարկդ մեկ այլ բանկ, քանի որ վերջինս ավելի լավ պայմաններ է առաջարկում:

Պարզ ասած` դու կարող ես քո վերոնշյալ 3 վարկերը միավորել մեկ վարկում, ու ստիպված չլինել հիշել բոլոր երեքի ամսական մարումների օրերը, չափը, ունենալ այդ բոլոր բանկերի հավելվածները ու մտապահել մասնաճյուղերի աշխատանքային ժամերը։ Համաձայնիր՝ մեկի դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է։

Տարբեր տնտեսագիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ վարկերի վերաֆինանսավորումը կարող է զգալի ազդեցություն ունենալ ինչպես անհատների, այնպես էլ տնտեսությունների վրա: Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի ուսումնասիրությունները, օրինակ, վկայում են, որ վերաֆինանսավորումը օգնում է տնային տնտեսություններին նվազեցնել պարտքային ծանրաբեռնվածությունը և մեծացնել սպառողական ծախսերը:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի վերլուծություններն էլ ցույց են տվել, որ ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորումը նպաստում է եկամուտների ավելացմանը, քանի որ նվազում են վարկառուների պարտքային ծախսերը:

Եվրոպական կենտրոնական բանկի ուսումնասիրություններն էլ փաստում են, որ վարկերի վերաֆինանսավորումը խթանում է տնտեսական աճը՝ խնայված միջոցներն ուղղելով սպառմանն ու ներդրումներին:

Desktop/Tablet Image Mobile Image
Ինչո՞ւ վերաֆինանսավորել վարկը

Հիմա տեսնենք` ինչ կարող է տալ քեզ քո գործող վարկերի վերաֆինանսավորումը:

  • Տոկոսադրույքների նվազում։ Ժամանակի ընթացքում շուկայում տեղի են ունենում տոկոսադրույքների վերանայումներ։ Եթե նման միտում ես նկատում, կարող ես ինքդ էլ դիմել քո վարկը սպասարկող կամ այլ բանկ՝ ավելի շահավետ պայմաններով վարկային առաջարկ ստանալու համար։ Եթե տոկոսադրույքները նվազել են կամ վարկային պատմությունդ բարելավվել է, կարող ես փորձել ստանալ վարկ շատ ավելի շահավետ պայմաններով:
  • Ժամանակացույցի փոփոխություն։ Եթե այս կամ այն պատճառով դու այլևս չես կարողանում վճարել վարկդ գործող պայմաններով, կարող ես դիմել բանկ ու երկարաձգել վճարման ժամկետը: Սա թույլ կտա մարումների նոր ժամանակացույց սահմանել ու նվազեցնել ամսական վճարումները։
  • Պարտքերի համախմբում: Եթե ունես բազմաթիվ վարկեր ու տարբեր վարկատեսակներ, վերաֆինանսավորումը թույլ կտա միավորել դրանք մեկ վարկի մեջ: Սա նաև ազատում է մի շարք ծախսերից, օրինակ՝ մի քանի բանկում վարկերի սպասարկման վճարներից։


Ինչպե՞ս ընտրել վերաֆինանսավորման լավագույն առաջարկը

Լավագույն առաջարկը գտնելու համար պետք է որոշակի տնային աշխատանք անես ու մի լավ ուսումնասիրես տարբեր բանկերի, վարկային կազմակերպությունների առաջարկները: Ուշադրություն դարձրու առաջարկի մանրամասներին, ինչպիսիք են թաքնված վճարները, պայմանագրի ժամկետները և լրացուցիչ պահանջները: Զգուշորեն հաշվարկիր ոչ միայն տոկոսադրույքները, այլև վերաֆինանսավորման հետ կապված հավելյալ ծախսերը: Համոզվիր, որ նոր պայմաններով վարկը ավելի մատչելի է և լրացուցիչ բեռ չի ստեղծի:

Ի դեպ, մեր նախորդ բլոգերից մեկում արդեն պատմել ենք վարկերի, դրանց տեսակների և տարածված վարկային եզրույթների մասին: Եթե հետաքրքրեց, կարդա Վարկերի ֆինանսական բառարան բլոգը:

 

Կարդա նաև...

Ֆինանսական ծուղակներ սոցիալական ցանցերում. Ինչպե՞ս խուսափել

Ֆինանսական ծուղակներ սոցիալական ցանցերում. Ինչպե՞ս խուսափել

Սոցիալական տարբեր հարթակներում մենք ստանում ենք բազմաթիվ նոր գիտելիքներ, օրինակ` սովորում ենք նոր բաղադրատոմսեր, ֆիզիկական վարժություններ և նույնիսկ ֆինանսական խորհուրդներ ենք ստանում։

Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար: Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։

5 սխալ, որ թույլ են տալիս սկսնակ ձեռնարկատերերը

5 սխալ, որ թույլ են տալիս սկսնակ ձեռնարկատերերը

Նոր բիզնես հիմնելիս «ինչի՞ց խուսափել» հարցի պատասխանն իմանալը նույնքան կարևոր է, որքան «ի՞նչ անել»-ը։

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։