You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ֆինանսական բառարան․ վարկեր - Ամերիա բլոգ
26Ապր

Ֆինանսական բառարան․ վարկեր

3D illustration of a movie of phone

Սպառողական վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, հիփոթեք  և այլն․ սրանք բոլորը վարկատեսակներ են, որոնք թեև բնույթով նման են, սակայն  ունեն բազմաթիվ տարբերություններ։ Այս անգամ մեր բլոգում առանձնացրել ենք ֆիզիկական անձանց համար նախատեսված վարկերն ու նրա տեսակները, կարևոր եզրույթները, որ լրացուցիչ ֆինանսներ ներգրավելու անհրաժեշտության դեպքում ֆինանսական բառարան ունենաս ձեռքի տակ ու հստակ իմանաս՝ որ վարկատեսակն է քեզ պետք: 

Ինչպես խնայողությունների բառարանում, այս անգամ ևս բառերն այբբենական կարգով չենք դասավորել, այլ խմբավորել ենք դրանք` ըստ օգտակարության, անհրաժեշտության և ըստ քո կարիքների։ 
 

Վարկային պատմություն

Վարկ ստանալու համար կարևորագույն նախապայման է վարկային լավ պատմությունը։ Քո վարկային պատմություն սկսում է ձևավորվել այն պահին, երբ առաջին անգամ վարկ ստանալու ակնկալիքով դիմում ես որևէ ֆինանսական հաստատություն։ Սա մի մեծ շտեմարան է քո մասին, որի նպատակն է օգնել բանկին կամ վարկային կազմակերպությանը տրամադրել կամ մերժել վարկը։

 Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես ես կատարել և շարունակում կատարել քո բոլոր ֆինանսական պարտավորությունները: Այն պարունակում է տեղեկություն քո ստացած վարկերի, դրանց քանակի և գումարի, յուրաքանչյուր վարկի տեսակի և ժամկետների մասին։ Վարկային պատմության մեջ արտացոլվում է, թե ինչպես ես սպասարկել քո վարկը,  օրինակ, արդյո՞ք ժամանակին ես կատարել մարումները, թե ոչ: Այս բաժնում արտացոլվում է նաև այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, վերջին վեց ամսում աշխատավարձի միջին չափը, նույնիսկ՝ վճարած ու չվճարած կոմունալները։
 

Ինչպես ունենալ վարկային լավ պատմություն

Վարկային լավ պատմություն ունենալու համար հեծանիվ հորինել պետք չէ, պարզապես պետք է պարտաճանաչ կատարել վճարումներն ու լավ մտածել այլ մարդկանց երաշխավորելուց առաջ։ Ի դեպ, վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցմանը նախորդող 5 տարվա վերաբերյալ տվյալները: Քո վարկային պատմությունից է կախված քո հետագա վարկունակությունը, որը կօգնի ունենալ վարկային «սպիտակ» գիծ։

Ի դեպ, եթե վստահ չես, թե ինչ գույն ունի քո վարկային պատմությունը, կարող ես ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ անվճար ստանալ այդ մասին զեկույց։
 

Սպառողական վարկ

Չնախատեսված անձնական և ընտանեկան ծախսերի դեպքում սպառողական վարկը քեզ անհրաժեշտ լուծումն է: Այս վարկատեսակը քեզ հարմար է, եթե ստացած գումարը նախատեսում ես ծախսել կանխիկ տարբերակով, քանի որ կանխիկացման վճար չի ենթադրում, իսկ մարումները կարող ես կատարել ամսական  կտրվածքով: Ի դեպ, վարկային հայտն Ամերիաբանկում օնլայն ներկայացնելու դեպքում հայտի պատասխանը կստանաս անմիջապես՝ մինչև 5 րոպեի ընթացքում:
 

Վարկային գիծ

Եթե չպլանավորված գնումների սիրահար ես, վարկային գիծը հենց այն է, ինչ քեզ պետք է։ Դա բանկի կողմից քեզ տրամադրվող վարկային միջոցներ են, որոնք հասանելի են կրեդիտային քարտով: Վարկային գիծը հարմար լուծում է անկանխիկ գնումների համար, որը նաև մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն է տալիս։ Վերջիններս, իհարկե, բանկից կամ վարկային կազմակերպությունից կախված կարող են տարբերվել, սակայն հիմնականում առաջարկում են արտոնյալ ժամանակահատված գումարն անտոկոս վերադարձնելու հնարավորությամբ, տոկոսագումարի հաշվարկ միայն ծախսված գումարի համար, գումար աշխատավարձի մի քանի պատիկի չափով և այլն։ Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկային գծի առավելությունների մասին՝ այստեղ։
 

Օվերդրաֆտ

Այս վարկատեսակը շատ նման է վարկային գծին, սակայն ի տարբերություն վերջինիս, գումարը կարող ես ծախսել կանխիկ կամ անկանխիկ, ինչպես հարմար է քեզ։ Տոկոսագումարը կրկին հաշվարկվում է միայն ծախսված գումարի նկատմամբ։ Ամերիաբանկում այս վարկատեսակը տրամադրվում է աշխատավարձի մինչև քառապատիկի չափով։ Այլ մանրամասները՝ այստեղ։
 

Վարկային սահմանաչափ

Վարկային սահմանաչափը քեզ համար է, եթե արագ գումար է պետք, սակայն դեռ համոզված չես, թե որքան գումար է քեզ անհրաժեշտ լինելու։ Դու կարող ես  անշարժ գույքի լիկվիդային արժեքի և վարկունակության ցուցանիշների հիման վրա ստանալ հաստատված սահմանաչափ, որի ներքո կարող ես ստանալ վարկ, վարկային գիծ և օվերդրաֆտ՝ առանց հետագա լրացուցիչ ուսումնասիրության:
 

Վարկային հաշվիչ

Անունը, իհարկե, ամեն ինչ ասում է․ վարկային հաշվիչի օգնությամբ կարող ես հաշվել, թե  որքան գումար ես վճարելու ամեն ամիս։ Պարզապես պետք է մուտքագրել վարկի վերաբերյալ բոլոր տվյալներն ու մի քանի րոպեում տեսնել ամսական մարումների, վճարման ենթակա գումարի ու ընդհանուր տոկոսագումարի չափը։  

 

hashvir varkid amsakan vjare
 

Ինչպես և խոստացել ենք, մեր բառարանը դեռ շատ բաժիններ կունենա, և անհատների համար նախատեսված մյուս վարկատեսակներին՝ հիփոթեք, ավտովարկ և այլն, ինչպես նաև բիզնեսներին առաջարկվող վարկերին ու ֆինանսավորման գործիքներին  կանդրադառնանք հաջորդիվ։

Կարդա նաև...

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Եթե ամբողջ աշխարհում «Սև ուրբաթը» միայն մեկ օր է՝ նոյեմբերի վերջին ուրբաթը, ապա Հայաստանում այն սկսվում է 1-2 շաբաթ առաջ և շարունակվում գրեթե մինչև Ամանոր։ Ամեն դեպքում որոշ խանութ-սրահներ պահպանում են ավանդույթն ու զեղչ հայտարարում միայն այդ օրը։

Ֆինանսական  բառարան - խնայողություններ

Ֆինանսական բառարան - խնայողություններ

Ցանկացած լեզու սովորելու ու հասկանալու համար տարբեր տեսակի բառարաններ ենք օգտագործում՝ ուղղագրական, բացատրական, հոմանիշների, ստուգաբանական, արմատական և այլն։  Իսկ ինչպե՞ս ենք սովորում ֆինանսական տերմիններն ու հասկացությունները:

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։