Ֆինանսական բառարան - խնայողություններ - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
20Մրտ

Ֆինանսական բառարան - խնայողություններ

3D illustration of a movie of phone

Ցանկացած լեզու սովորելու ու հասկանալու համար տարբեր տեսակի բառարաններ ենք օգտագործում՝ ուղղագրական, բացատրական, հոմանիշների, ստուգաբանական, արմատական և այլն։  Իսկ ինչպե՞ս ենք սովորում ֆինանսական տերմիններն ու հասկացությունները:

Մենք մտածեցինք, որ դու ձեռքի տակ պիտի ֆինանսական բառարան ունենաս, որ հեշտությամբ կողմնորոշվես ֆինանսների «հորձանուտում», հմտորեն կառավարես քո միջոցները ու ֆինանսների աշխարհում լինես, ինչպես ձուկը ջրում:

Մեր ֆինանսական բառարանում բառերն այբբենական կարգով չենք դասավորել, այլ խմբավորել ենք դրանք` ըստ օգտակարության, անհրաժեշտության և ըստ քո կարիքների։  
 

Մեր առանձնացրած ֆինանսական բառերի առաջին խումբը վերաբերում է խնայողություններին։ Մենք վստահ ենք, որ դու շատ գրագետ ես տնօրինում քո ֆինանսական միջոցները և մտածում ես քո առաջիկա նպատակների իրականացման մասին: Այնպես որ խնայողություններին վերաբերող բառերը սերտելու ժամանակն է:

Խնայողական հաշիվ

Խնայողական հաշվի առավելությունն այն է, որ դու կարող ես ցանկացած ժամանակ ավելացնել կամ նվազեցնել գումարը, ինչպես նաև օգտագործել այն առանց սահմանափակումների: Խնայողական հաշիվը չունի ներդրման ֆիքսված ժամկետ կամ այլ խիստ սահմանափակումներ։ Կարևոր նշում. այս հաշվին պահվող գումարը «կաշխատի» քեզ համար, և դու օր օրի ավելի մոտ կլինես քո երազանքին:  


Ավանդ 

Խնայելու մյուս՝ ավելի ավանդական տարբերակն ավանդներն են։ Ի տարբերություն խնայողական հաշվի, ավանդները սովորաբար առաջարկում են ավելի բարձր տոկոսադրույքներ։ Այնպես որ, եթե երազանքներդ ու նպատակներդ ավելի երկարաժամկետ են, առաջարկում ենք ուսումնասիրել ավանդների աշխարհը։ 
 

Ի դեպ, այստեղ էլ ընտրության բազմաթիվ տարբերակներ ունես։ Ավանդ կարող ես ներդնել ֆիքսված ժամկետով կամ ցպահանջ, սահմանել նվազեցնելու կամ համալրելու, այն ժամկետից շուտ ընդհատելու հնարավորություն։ Նշենք նաև, որ կախված տարբեր գործոններից` ավանդի համար հաշվարկվող տոկոսադրույքը կարող է փոխվել։ Պատրա՞ստ ես հիմա ավանդ ներդնել:

Ներկայացրո՛ւ հայտը MyAmeria-ով ու սկսիˊր խնայել: Ի դեպ, մենք կայքում նաև ավանդի հաշվիչ ունենք: Անցիˊր հղումով` http://depositcalculator.ameriabank.am/ ու մի քանի պարզ քայլով իմացիˊր, թե ինչպես կարող են «աշխատել» քո խնայողությունները:  
 

Պարտատոմս

Պարտատոմսը ևս խնայողության տեսակ է, գործիք, որը թեև այդքան էլ տարածված չէ, բայց ունի մեծ պոտենցիալ և հաստատ արժանի է քո ուշադրությանը, քանի որ սովորաբար ունենում է բարձր եկամտաբերություն: Պարտատոմսերն արժեթղթեր են, որոնք թողարկվում են հանրությունից որոշակի ժամկետով դրամական միջոցներ ներգրավելու նպատակով։ Պարտատոմսերի սեփականատերերին պարբերաբար վճարվում են տոկոսագումարներ՝  արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին՝ պարտատոմսերի անվանական արժեքը: Պարտատոմսերի մասին ավելի մանրամասն խոսել ենք նաև մեր նախորդ բլոգի նյութերից մեկում։ 
 

Ի դեպ, պարտատոմս կարող են թողարկել ինչպես բանկերը, այնպես էլ տարբեր ընկերությունները։ Այս դեպքում արդեն, ինստիտուցիոնալ տեսանկյունից, պարտատոմսը ոչ թե խնայողության, այլ միջոցներ ներգրավելու տարբերակ է՝ մարդկանցից վերցվող «վարկ»։
 

Մեր ֆինանսական բառարանը հաստափոր է լինելու: Սերտիˊր այս բառախումբը, քանի որ հաջորդ անգամ անդրադառնալու ենք վարկերին և նրա տեսակներին` սպառողական վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ և այլն։ 
 

Կարդա նաև...

Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

Վերջին շրջանում Հայաստանում նկատելի աճել է «ֆինանսական ծառայություններ մատուցող» խաբեբաների թիվը, որոնք խոստանում են չափազանց բարձր ակնթարթային շահույթ։

Մեքենա սրահի՞ց, թե՞ շահագործված. Ո՞րը գնել և ի՞նչ սպասել

Մեքենա սրահի՞ց, թե՞ շահագործված. Ո՞րը գնել և ի՞նչ սպասել

Մտածում ես մեքենա գնելու մասին, բայց չգիտես` որն ընտրել: Մի կողմից` նորը թանկ է, մյուս կողմից` հինը ռիսկային է. չգիտես, թե որքան կծառայի ու իրականում ինչ պատմություն ունի:

Ինչպե՞ս շփվել արհեստական բանականության հետ 6 խորհուրդ

Ինչպե՞ս շփվել արհեստական բանականության հետ 6 խորհուրդ

Առավոտյան քեզ արթնացնում է Google Assistant-ը, հետո Spotify-ն առաջարկում է լսել քո ամենասիրելի երգը, այնուհետև ստանում ես հիշեցում օրվա անելիքների մասին, վերջում էլ Netflix-ն է առաջարկում ֆիլմ դիտել:

  • Recent
  • Popular