You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար - Ամերիա բլոգ
07Նյմ

Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

5 qayl sireli zbaghmunqy biznes dardznelu hamar

Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։ Իսկ մտածե՞լ ես, որ այդ նույն զբաղմունքը կարող է դառնալ բիզնես:
Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք`  ինչպես կարող ես հոբբիդ վերածել եկամուտի աղբյուրի։

 

🔍 Գնահատիր շուկայի պահանջարկը

Նախքան սկսելը պետք է հասկանաս՝ արդյո՞ք քո հոբբին ունի շուկա։ Առանց պահանջարկի նույնիսկ ամենալավ ապրանքը դժվար է վաճառել։

  • Պարզիր`  մարդիկ որոնո՞ւմ են նման բան: Կատարիր Story հարցումներ և տես`  արդյո՞ք քո ընկերներին կամ հետևորդներին կհետաքրքրի քո առաջարկած ապրանքը, ծառայությունը և այլն:
  • Ուսումնասիրիր ամենահայտնի կազմակերպությունները կամ անհատներին, որոնք զբաղվում են նմանատիպ բիզնեսով. հնարավոր է`  ոգեշնչվես որոշ գաղափարներով:
  • TikTok, Instagram և Facebook հարթակներում ուսումնասիրիր նման բիզնեսների առկայությունը, հրապարակումների քանակը, բովանդակությունը, հաճախորդների արձագանքն ու դուրս գրիր տարածված մոդելները: Օրինակ`  եթե մոմեր ես պատրաստում, ուսումնասիրիր #handmadearmenia հեշթեգը և տես, թե ինչ գներ ու ոճեր են առավել տարածված։

 

🎨 Բրենդավորիր քո բիզնես-հոբբին

Նույնիսկ ամենափոքր բիզնեսը հիշվում է, երբ ունի իր ոճն ու պատմությունը, իսկ բրենդավորումը քեզ օգնում է տարբերվել և հիշվել։

  • Ընտրիր հիշվող անուն։ Այս բլոգում պատմել ենք, թե ինչպես կարող ես անուն ընտրել ԱՁ-ի կամ ՍՊԸ-ի համար:
  • Ստեղծիր պարզ լոգո և վիզուալ ոճ. կարող ես ինքդ էլ պատրաստել՝ Canva-ի և Youtube-ում առկա փոքրիկ դասընթացների օգնությամբ։
  • Ավելացրու մի փոքր storytelling. մարդիկ սիրում են բիզնեսի հետևում տեսնել իրական պատմություն:

 

💰 Կառավարիր ֆինանսները

  • ✔️ Գտիր ֆինանսավորում: Այս մասին մանրամասն պատմել ենք այստեղ
  • ✔️ Գրանցիր քո բիզնեսը ՊԵԿ-ում
  • ✔️ Գտիր վստահելի ֆինանսական կազմակերպություն, որը կսպասարկի բիզնես հաշիվներդ
  • ✔️ Կազմիր պարզ աղյուսակ, որ վերահսկես եկամուտներն ու ծախսերը
  • ✔️ Ապահովիր անկանխիկ վճարումների ստացում: Սկզբնական փուլում շատերի համար հարմար է Phone POS-ը կամ PayLink-ը:

Desktop/Tablet Image
 

Խելամտորեն օգտագործիր սոցիալական մեդիան

Այսօր բիզնեսը տեսանելի է դառնում ճիշտ մարքեթինգի շնորհիվ, այս դեպքում`  թվային մարքեթինգի:

 

Հստակեցրու թիրախային լսարանդ
Իմանալով քո թիրախային լսարանի տարիքը, հետաքրքրությունները, պահանջները և կարիքները`  կկարողանաս ստեղծել ճիշտ բովանդակություն։ Բովանդակությունը ստեղծիր մեկ կամ երկու հարթակի համար, որտեղ քո թիրախային լսարանն ամենաակտիվն է։ Այսպես նաև ժամանակ կխնայես։ 

 

Կատարիր փոքր, բայց հստակ գործողություններ

Նոր բիզնեսի հաջողության հիմքում կայունությունն ու պատասխանատվությունն է: 

  • 📌 Պլանավորիր բովանդակությունն առնվազն մեկ շաբաթ առաջ
  • 📌 Պահպանիր հրապարակման ինտենսիվությունը. օրինակ՝ շաբաթական 3 հրապարակում և 3 սթորի
  • 📌 Յուրաքանչյուր հրապարակման վերջում ավելացրու գործողության կոչ (Call to Action). Օրինակ`«Պատվիրիր հիմա», «Գրիր էջին» կամ «Ուղարկի'ր ընկերոջդ»։

 

Քո էջը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլև վստահելի

Սկսնակները հաճախ կենտրոնանում են էջի վիզուալ կոնտենտի գրավչության վրա, բայց կարևոր այլ կետեր էլ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

  • 🌍 Լրացրու բիզնեսիդ բոլոր տվյալները (հասցե, հեռախոս, կայք, վճարման եղանակներ)
  • 🌍 Տեղադրիր իրական մարդկանց կարծիքներ, հաճախորդների կողմից արված լուսանկարներ
  • 🌍 Ցույց տուր`  ինչ է կատարվում «կուլիսների հետևում», ինչպես է ստեղծվում ապրանքը, ինչպես ես փաթեթավորում այն, կազմակերպում առաքում, եթե թիմ ունես`  ինչպիսին է այն

 

Հավաքագրիր հաճախորդների տվյալները

Դեռ կայք չունե՞ս. խնդիր չէ։

  • 🟢 Օգտագործիր Google Form կամ Jotform պատվերների համար
  • 🟢 Ստեղծիր Mini Chatbot կամ Instagram DM auto-reply՝ հաճախ տրվող հարցերին պատասխանելու համար
  • 🟢 Պահպանիր հաճախորդների տվյալները Excel-ում կամ Notion-ում

 

Փորձարկիր գովազդը փոքր գումարներով և համագործակցիր միկրո ինֆլուենսրների հետ:

  • 🔵 Մի սպասիր, որ ունենաս մեծ բյուջե։ Սկսիր, օրինակ, օրական $3-5 բյուջից, բայց փորձարկիր տարբեր ֆորմատներ, CTA-ներ։ 
  • 🔵 Համագործակցիր միկրո (3K–20K հետևորդ ունեցող)  ինֆլուենսերների հետ․ նրանք ավելի բարձր ներգրավվածություն են ապահովում նեղ լսարայի շրջանում և համեմատաբար ավելի ցածր գին առաջարկում:

 

Ամեն շաբաթ վերլուծիր`

  • ✔️ որ հրապարակումներն են ավելի շատ ներգրավվածություն ապահովում,
  • ✔️ որ ժամերն են ամենաակտիվը,
  • ✔️ որ թեմաները և reel-երն են ավելի շատ արձագանք ստանում 

Այս տվյալները քեզ կհուշեն՝ ինչը պետք է կրկնել, ինչը՝ փոխել։

 

🙂 Եղիր համբերատար ու հետևողական

Հոբբին բիզնես դարձնելը մեկ օրվա գործ չէ։ Շարունակիր փորձել, սովորել և լսել քո հաճախորդներին։ Հիշիր`  ամեն վաճառքի, յուրաքանչյուր արձագանքի հետևում կա հաջողության նոր հնարավորություն։

Կարդա նաև...

Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն

Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն

Մի քանի օր տոնական տրամադրությամբ ապրելուց, հյուրընկալվել ու հյուրընկալելուց հետո աշխատանքի վերադառնալն, ինչ խոսք, հեշտ գործերից չէ։

Growth Hacking Ինչպե՞ս մեծացնել բիզնեսն առանց մեծ բյուջեի

Growth Hacking Ինչպե՞ս մեծացնել բիզնեսն առանց մեծ բյուջեի

Ըստ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի՝ ստարտափների 90%-ը ձախողվում է առաջին 2 տարում։ Առավել հաճախ այս ձախողումների պատճառը ոչ թե պրոդուկտն է, այլ սխալ մարքեթինգային որոշումները։

BNPL. Գնիր հիմա, վճարիր հետո

BNPL. Գնիր հիմա, վճարիր հետո

Աշխատավարձ ստանամ, կգնեմ այս կոշիկը: Ծանո՞թ արտահայտություն է: Բայց ինչո՞ւ սպասել աշխատավարձին, եթե կարող ես գնումդ կատարել հենց նույն պահին, եթե անգամ դեռ չունես ամբողջ գումարը: Հենց այս տրամաբանությունն է Buy Now Pay Later (BNPL) մոդելի հիմքը՝ «Գնիր հիմա, վճարիր հետո»։

  • Recent
  • Popular