Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
03Հնվ

Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն

3D illustration of a present

Տոնածառ, նվերներ, համեղ ուտեստներ․․․ Մի քանի օր տոնական տրամադրությամբ ապրելուց, հյուրընկալվել ու հյուրընկալելուց հետո աշխատանքի վերադառնալն, ինչ խոսք, հեշտ գործերից չէ։ Հատկապես, երբ մոտիվացիադ ու խնայողություններդ պակասել են, իսկ աշխատավարձ ստանալու համար նախ պետք է աշխատել ու սպասել ևս մի քանի օր։

Սիրելի սերիալների ամբողջ սեզոնը մի գիշերում էլ նայել չի ստացվի. առավոտյան աշխատանքից ուշանալ չես կարող։ Լավ էր դպրոցում՝ ամբողջ հունվարն արձակուրդում էինք։ Բայց լա՞վ էր... Հոգեբաններն ասում են՝ որքան երկար է արձակուրդը, այնքան բարդ է վերադառնալը։

Կարճ արձակուրդից հետո էլ հեշտ չէ`  կասեք դուք: Մենք կազմել ենք մի քանի պարզ լայֆհաք, որոնք կօգնեն անցնցում հաղթահարել աշխատանքային mood off / on պայքարը:  Ի՞նչ է պետք անել. 

Սիրեք ձեր աշխատանքը

Սիրով արված աշխատանքին մարդիկ միշտ կարոտով են վերադառնում։ Հոգեպես հանգիստ լինելու համար կարևոր է ունենալ այնպիսի աշխատանք, որը սրտամոտ է ձեզ։

Կարգավորեք քնի ռեժիմը

Տոնական խառնաշփոթ գրաֆիկը, գիշերային կինոդիտումները, հարազատների, ընկերների հետ հանդիպումները հաճելի են, բայց աշխատանքի վերադառնալիս ձեր #1 թշնամին կդառնան։ Փորձեք հնարավորինս շուտ կարգավորել աշխատանքային գրաֆիկը։

Հավաքեք տան զարդարանքը

Առավոտյան աշխատանքի գնալիս ու երեկոյան տուն վերադառնալիս ցանկալի է, որ տոներն ավարտված լինեն։ Բայց տոնական հեքիաթը տանից աշխատավայր տանել ոչ ոք չի արգելել։ Կարդա՛ հաջորդ հնարքը ։)

Ժամանակ անցկացրեք գործընկերների հետ

Գանք աշխատավայր։ Այստեղ կարող են օգնության գալ գործընկերները։ Առաջին օրերին ստեղծեք սուրճի կամ թեյախմության փոքրիկ ռիտուալներ։ Զրուցեք, պատմեք, թե ինչպե՞ս եք նշել տոները, ո՞ր սերիալն եք սիրել ու ո՞ր ֆիլմը երբեք խորհուրդ չեք տա դիտել և այլն։ 

Սկսեք թեթև թասկերից

Տոնական օրերից հետո փորձեք աշխատանքն սկսել փոքրիկ առաջադրանքներից, որոնք կանեք սիրով ու «մեկ շնչով»։ Աշխատանքի վերադառնալիս անմիջապես մի ընկղմվեք ծանրաբեռնված գրաֆիկի մեջ, փորձեք մաս-մաս կատարել թասկերը՝ պլանավորված գրաֆիկով ու թեթև ընդմիջումներով։

Չմոռանաք առաջնահերթությունների մասին

Գծեք աշխատանքային պլան, բաժանեք անելիքները օրվա ժամերի մեջ՝ հետևելով նախորդ խորհրդին։ Ձեզ հնարավորություն տվեք առավել բարդ թասկերը կատարել ավելի ուշ, երբ արձակուրդից աշխատանքին անցման ադապտացիան ավարտված կլինի։ Բայց նաև աչքաթող չանեք դեդլայները։

Ընդմիջումներ ունեցեք

Կարող եք օրվա ընթացքում ձեզ թույլ տալ ունենալ փոքրիկ «դասամիջոցներ»։ Մեկ- երկու ժամ աշխատելուց հետո 10-15 րոպե դադարն ավելորդ չի լինի։

Ինքներդ օգնեք ձեզ. տրամադրվեք աշխատելուն

Խորհուրդ կտանք արձակուրդը երկարաձգելու մասին չմտածել. դա չի օգնի, հակառակը, կմեծացնի վերադարձի դժվարությունները։ Մտովի ու հոգեպես գիտակցեք, որ արձակուրդին հաջորդում է աշխատանքային շրջանը։ Ի դեպ, հոգեբանները վստահեցնում են` առավել թարմ տպավորությունների ու հեշտ վերադարձի համար ավելի լավ է տարվա ընթացքում ունենալ 2-3 փոքրիկ արձակուրդ, քան մեկ երկարը։

Պլանավորեք ծախսերը

Նվերներ գնելը, փաթեթավորելը, սիրով նվիրելն ու դիմացինի ժպիտից ուրախանալը շատ հաճելի են։ Բայց սովորականից շատ արված ծախսերը տարեսկզբին փոքրիկ ֆինանսական անհարմարություններ կպատճառեն։ Ծախսերը կառավարելն ամենևին էլ բարդ չէ. բաժանեք մնացորդային գումարը անհրաժեշտ օրերի ու կառավարեք օրվա ծախսերը։ Սա վերաբերում է ոչ միայն հետտոնական խնայողություններին։ Այս լայֆհաքը նկատի ունեցեք, եթե, առհասարակ, որոշել եք գումար խնայել։

Ունեցեք լանչբոքս

Սիրելի սրճարանում ընդմիջում անելու փոխարեն այս օրերին սնունդը վերցրեք տանից։ Այս կերպ ևս հնարավոր է խնայել ընդմիջման գումարը, ինչպես նաև համեղ է և օգտակար։

Այսպես, քայլ առ քայլ կկարողանաք աշխատանքային Mood Off-ը դարձնել On`  նոր տարին սկսելով նոր նպատակներով, դրական լիցքերով ու առաջիկա արձակուրդները պլանավորելով: 
 

Կարդա նաև...

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

Քեզ ենք ներկայացնում համաշխարհային 7 բեսթսելլեր, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել այս հարցում ու հասկանալ` ինչից սկսել։ 

Ընտանիքի ֆինանսական պլան. ինչո՞ւ և ինչպե՞ս

Ընտանիքի ֆինանսական պլան. ինչո՞ւ և ինչպե՞ս

Ընտանիքի ֆինանսական պլանը ընտանեկան եկամուտների և ծախսերի մասին երկարաժամկետ տեսություն է։  Այն թույլ կտա հստակ իմանալ, թե ինչի համար որքան գումար ես ծախսում, կօգնի պլանավորել ծախսերը և խնայել գումար նոր նպատակների իրագործման համար։

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Եթե ամբողջ աշխարհում «Սև ուրբաթը» միայն մեկ օր է՝ նոյեմբերի վերջին ուրբաթը, ապա Հայաստանում այն սկսվում է 1-2 շաբաթ առաջ և շարունակվում գրեթե մինչև Ամանոր։ Ամեն դեպքում որոշ խանութ-սրահներ պահպանում են ավանդույթն ու զեղչ հայտարարում միայն այդ օրը։

  • Recent
  • Popular