Ապագայի մարաթոնները - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
08Սպտ

Ապագայի մարաթոնները․ ի՞նչ է հաքաթոնը

3D illustration of arrow in the target

Մոտ 2010-ականներին մեր լեքսիկոնում ավելացավ ևս մեկ անհասկանալի բառ՝ հաքաթոն։ Այս երևույթը բավականին դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն ՏՏ ոլորտի, այլև սպասարկման մյուս ճյուղերի վրա։ 
Աշխարհին այս երևույթը հայտնի է զրոյականների սկզբից։ 
Հենց սկզբից էլ գանք։

Ի՞նչ է հաքաթոնը

Բառն ինքնին հետաքրքիր ծագումնաբանություն ունի։ Այն առաջացել է «hack» և «marathon» բառերից ու բառացի նշանակում է հաքերների մարաթոն։ Ըստ էության, հաքաթոնը  յուրատեսակ մրցույթ է, որտեղ թիմերը պետք է կարճ ժամանակահատվածում մշակեն որևէ պրոդուկտի նախատիպ, որը կլուծի հաքաթոնի սկզբում մասնակիցների առջև դրված խնդիրը:
Խնդիրները սովորաբար դնում են պայմանական պատվիրատուները, որոնք ձևակերպում են տվյալ խնդիրը, հավաքում են համապատասխան քեյսն ու ներգրավում են իրենց խորհրդատուներին ու մասնագետներին։ Նրանք հիմնականում գնահատողի ու փորձարկողի դերում են լինում։ Թիմերը, որոնք կազմված են լինում միջինը 3-ից 5 հոգուց, սկսում են աշխատել տվյալ խնդրի ուղղությամբ։ Թիմերում սովորաբար ներգրավված են լինում ծրագրավորողը, դիզայները, վերլուծաբանն ու մարքեթոլոգը։ Նման մարաթոնները սովորաբար ձգվում են մի քանի ժամից մինչև մեկ շաբաթ՝ կախված առաջադրանքի բարդությունից։ Սակայն ամենատարածված միջին տևողությունը 24 ժամն է։ Երբ զրոյականների սկզբին Սիլիկոնյան հովտում անցկացվում էին առաջին հաքաթոնները, մասնակիցները գալիս էին քնապարկերով ու ընդհանրապես չէին լքում տարածքը։ Ու այսպիսի հետաքրքիր օրինաչափություն նկատվեց։ Երբ մարդիկ թիմով աշխատում էին մեկ նախագծի վրա, ընդ որում, անում էին նույն վայրում, նույն պայմաններում ու անընդհատ, նրանց հաջողվում էր գտնել խնդիրների ոչ տրիվիալ ու հետաքրքիր լուծումներ, որոնք նաև արդյունավետ էին լինում։

Ո՞վ և ինչի՞ համար է անցկացնում հաքաթոն

Որպես հաքաթոնների կազմակերպիչներ`  սովորաբար հանդես են գալիս հենց այդ գործում մասնագիտացած միջոցառումների կազմակերպիչները։ Դրանցից են, օրինակ, Angel Hack, TechCrunch, Russian Hackers, Boosters Pro և Zucker Studio ընկերությունները։ Հաճախ որպես կազմակերպիչ հանդես են գալիս տեխնոլոգիական աքսելերատորները կամ խոշոր ընկերությունները։ Սակայն սովորաբար վերջիններս հանդես են գալիս գործընկերոջ կամ ֆինանսավորողի դերում, քանի որ նման միջոցառումների ընթացքում նրանք սովորաբար այլ նպատակներ են ունենում.

  • գտնել տաղանդավոր, ստեղծագործ մասնագետների կամ թիմերի
  • լուծել շատ կոնկրետ բիզնես խնդիր
  • թողարկել նոր հավելվածի կամ ծառայության պիլոտային տարբերակը
  • ներդրում կատարել հեռանկարային նախագծերի նախնական փուլում

Հաքաթոններ են կազմակերպում այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Microsoft-ը, Google-ը կամ Facebook-ը։

Աշխարհի խոշորագույն հաքաթոնները

Աշխարհի ամենամասշտաբային հաքաթոններից է AngelHack -ը, որն ընդգրկում է ավելի քան 50 պետություն։ Եվրոպայի խոշորագույն հաքաթոնը Junction է, որն ամեն տարի անցկացվում է Հելսինկիում, և աշխարհի խոշորագույն ուսանողական հաքաթոնը՝ Major League Hacking (MLH)-ը, որն ամեն տարի միավորում է 75 հազար ուսանողի ամբողջ աշխարհից։ 

Ի՞նչ օգուտ ունեն մասնակիցներն ու կազմակերպիչները

Ծրագրավորողների կամ այլ մասնագետների համար հաքաթոնը սեփական ներուժը բացահայտելու լավագույն միջոցներից մեկն է։ Նմանատիպ միջոցառումների ժամանակ մասնակիցները նոր ծանոթություններ են հաստատում, մրցանակային ֆոնդից մի յուղոտ կտոր են վերցնում կամ էլ կազմակերպչի հետ պիլոտային նախագիծ են սկսում։ 
Հովանավորներն ու խոշոր ընկերությունները նման հաքաթոնների ընթացքում գտնում են տաղանդավոր թիմերի ու բացահայտում օգտակար պրոդուկտներ, որոնք լուծում են իրենց բիզնես խնդիրները։ Կան շատ կոնկրետ օրինակներ, երբ հաքաթոնների ժամանակ ստեղծված պրոդուկտները խոշոր ներդրումներ են ներգրավել (Carousell, GroupMe, Docracy և այլն)։ Հաճախ ընկերություններն աշխատում են բաց չթողնել այն պրոդուկտներն ու լուծումները, որոնք կարող են օգուտ բերել հենց իրենց բիզնեսին։ 

Հաջողված օրինակներ

Կան շատ հայտնի պրոդուկտներ, որոնք ստեղծվել և մշակվել են հենց հաքաթոնների ժամանակ։
Facebook-ը շատ արագ գնեց 2016 թվականին ստեղծված MSQRD հավելվածը։ 

Carousell մարքեթփլեյսը ստեղծվել է Սինգապուրում 2012 թվականին`  Startup Weekend հաքաթոնի ժամանակ, ու կարողացել է ընդամենը մի քանի տարի անց փակել ներդրման C-ռաունդը 70-80 միլիոն դոլարով։

2010 թվականին`  TechCrunch-ի հաքաթոնին մասնակցելուց հետո, GroupMe ստարտափ չատի թիմը ներգրավեց 10 միլիոն դոլարի ներդրում, այնուհետև նրանց պրոդուկտը գնեց Skype-ը։
Easy Taxi-ն ստեղծել են Startup Weekend Rio հաքաթոնի ժամանակ`  2011 թվականին: Այնուհետև նրանք թողարկել են բետա տարբերակն ու ներգրավել 75 միլիոն դոլարի ներդրում։ Այժմ ընկերությունն ավելի քան 30 պետությունում ունի իր ներկայացուցչությունը։
MSQRD ստարտափը ստեղծվել է Բելառուսում Garage48 հաքաթոնի ժամանակ։ Ավելի ուշ նրանց պրոդուկտը գնեց Facebook-ը:

Ապագայից ի՞նչ կա

Հաքաթոնների թրենդը տարեցտարի աճում է։ Այժմ հաքաթոններ են կազմակերպվում նաև գովազդի և մարքեթինգի (ADHACK GALAXY), թվային բժշկության  (MedHack, DigitalHealth), ուրբանիզմի և գեոինֆորմատիկայի (UrbanHack և GeoHack) ոլորտներում։
Հաքաթոնների կազմակերպումը ընկերությունների համար հիանալի միջոց է տաղանդավոր աշխատակիցներ ու մասնագետներ ներգրավելու համար։

 

Ի դեպ, սեպտեմբերի 23-24-ն առաջին անգամ Հայաստանում կանցկացվի No Bla!Bla մարքեթինգային հաքաթոնը, որին որպես գործընկեր միացել է նաև Ամերիաբանկը:
No Bla!Bla Marketing Hackathon-ը միավորելու է բիզնեսին և մարքեթինգի մասնագետներին՝ լուծելու իրական մարքեթինգային մարտահրավերներ:

Դու ևս կարող ես դառնալ Հայաստանում առաջին անգամ անցկացվող No Bla!Bla մարքեթինգային հաքաթոնի մասնակիցը 😉 


🔗 Շտապի՛ր գրանցվել այստեղ:

Կարդա նաև...

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

«Որտե՞ղ ներդրում կատարեմ, ի՞նչ արժեթուղթ գնեմ, որ շատ եկամուտ ստանամ», «Իսկ եթե չստացվի՞»․ երևի հաճախ ես քեզ այս հարցերը տալիս, հատկապես եթե նոր ես մուտք գործում ներդրումների աշխարհ:

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Աշխարհը շարժվում է դեպի կայուն ապագա, և մեր այսօրվա քայլերը` մեծ թե փոքր, որոշիչ են լինելու։ Բնապահպանական կայունությունը, միտում լինելուց բացի, նախևառաջ ընտրություն է` ուղղված մոլորակի բարեկեցությանը այժմ և երկարաժամկետ հեռանկարում:

  • Recent
  • Popular