You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին - Ամերիա բլոգ
25Հլս

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

inchpes kanxel huzakan ayrumy
 

Բիզնես սկսելը միշտ ոգևորիչ է: Դու վերջապես ունես քե սեփականը, մոտիվացված ես ու անում ես առավելագույնը, որ այն հաջողի (երբեմն առանց քեզ խնայելու): Իսկ ի՞նչ է սովորաբար հաջորդում այս ոգևորությանը. անքուն գիշերներ, անվերջ թվեր, զանգեր և օրեր, երբ անգամ սուրճը չի փրկում։
Գալիս է մի պահ, երբ զգում ես՝ այլևս ուժ չունես։ Ոչ թե որովհետև գործը դժվար է, այլ որովհետև «վառվել» ես․  հոգնել ես մշտական սթրեսից, որոշումներ կայացնելուց և պատասխանատվությունից։ Իսկ բիզնեսդ, որը մի ժամանակ ոգեշնչման աղբյուր էր, դարձել է բեռ։


Հենց այսպես է սկսվում հուզական այրումը կամ burnout-ը։ Այսօր Ամերիա բլոգում պարզելու են` ինչպես կանխել այն, որ դու միշտ մոտիվացված և արդյունավետ լինես:


Ի՞նչ է հուզական այրումը կամ burnout-ը

 

Հուզական այրումը ոչ թե պարզապես հոգնածություն է, այլ լուրջ հոգեկան և ֆիզիկական հյուծում։ Երբ անընդհատ գործի մեջ ես, միշտ խնդիրներ ես լուծում և մոռանում ես հանգստի մասին, ուղեղդ մի օր ասում է. «Բավական է, ես էլ չեմ կարող»։
Հենց այդ պահին էլ սկսվում է`
-    Մշտական թուլություն ու հոգնածություն
-    Դժգոհություն սեփական գործից
-    Կենտրոնանալու դժվարություն
-    Մոտիվացիայի կորուստ
-    Քնի խանգարումներ 
-    Լարվածություն ընտանեկան և այլ հարաբերություններում

 

Եթե այս ցուցակից գոնե երեք կետ քո մասին  է, ժամանակն է, որ լրջորեն մտածես հոգեկան ու ֆիզիկական առողջության վերականգնման մասին։

Հիշիր՝ բիզնեսը պետք է աճի քեզ հետ, ոչ թե քո հաշվին։

 

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը


1․ Գծիր հստակ սահմաններ

Ժամանակդ կառավարիր այնպես, որ աշխատանքը չխանգարի անձնական ու ընտանեկան կյանքին։ Փորձիր սահմանել հստակ ժամ, որից հետո այլևս գործնական նամակներ չես ուղարկելու կամ զանգերի չես պատասխանելու․ օրինակ՝ 19:00-ից հետո զբաղվիր միայն անձնական հարցերով։ 
Ի դեպ, ժամանակի կառավարման մասին ավելի մանրամասն պատմել ենք մեր նախորդ բլոգերից մեկում։ 


2․ Մի փորձիր լինել սուպերհերոս


Չի կարելի միաժամանակ լինել և´ հաշվապահ, և´ մարքեթոլոգ, և´ դիզայներ, և´ վաճառող։ Փորձիր պատվիրակել աշխատանքի մի մասը։ Սկզբում դա դժվար կթվա, բայց շուտով ինքդ քեզ շնորհակալ կլինես։ 

Բացի այդ, օգտվիր օնլայն հարթակներից, որոնք հնարավորություն են տալիս խնայել ժամանակդ։ Օրինակ` MyBusiness հարթակի միջոցով կարող ես մեկ պատուհանի սկզբունքով օգտվել բիզնեսիդ անհրաժեշտ ծառայություններից՝ առանց բանկ այցելելու։ Այսպես ամսական ու տարեկան կտրվածքով բավականին ժամանակ կխնայես ու կտրամադրես այն բիզնեսիդ երկարաժամկետ զարգացմանը կամ էլ հանգստիդ:

 

3․ Պլանավորիր հանգիստն այնպես, ինչպես պլանավորում ես գործնական հանդիպումները



Տարեկան առնվազն երկու անգամ լիարժեք հանգստացիր` առանց աշխատանքի, համակարգչի, հեռախոսի կամ էլ. փոստի ստուգման։ Երբ դու լիարժեք հանգստացած ես, ուղեղը կարողանում է վերամշակել ստացած տեղեկություններն ու գեներացնել թարմ գաղափարներ։ 

 

Desktop/Tablet Image

 

4. Քո օրակարգում ներառիր ֆիզիկական ակտիվություն

Ամեն օր 15–30 րոպե տրամադրիր ֆիզիկական ակտիվությանը՝ զբոսանք, յոգա կամ մարզում։ Սա ոչ միայն կօգնի ֆիզիկապես ավելի լավ զգալ, այլև կբարձրացնի տրամադրությունդ և կպայքարի սթրեսի դեմ։

5․ Ուշադրություն դարձրու  հույզերիդ և մի հրաժարվիր օգնությունից

Եթե զգում ես, որ հուզական ծանր վիճակում ես, մի ամաչիր դիմել մասնագետի։ Հոգեբանական խորհրդատվությունը մեր օրերում բնավ «ամոթ» չէ. այն կարող է օգնել քեզ, և սա վաղուց ապացուցված փաստ է:
Վերջաբանի փոխարեն

Բիզնեսի իրական հաջողությունը սկսվում է քեզնից։ Երբ հոգ ես տանում քո առողջության ու հոգեկան հավասարակշռության մասին, բիզնեսդ էլ է սկսում աճել։ 
Այնպես որ, մի վախեցիր դադար տալ, հանգստանալ և լսել ինքդ քեզ։
 
 

 

Կարդա նաև...

Ֆինանսական ծուղակներ սոցիալական ցանցերում. Ինչպե՞ս խուսափել

Ֆինանսական ծուղակներ սոցիալական ցանցերում. Ինչպե՞ս խուսափել

Սոցիալական տարբեր հարթակներում մենք ստանում ենք բազմաթիվ նոր գիտելիքներ, օրինակ` սովորում ենք նոր բաղադրատոմսեր, ֆիզիկական վարժություններ և նույնիսկ ֆինանսական խորհուրդներ ենք ստանում։

Ի՞նչ POS տերմինալ ընտրել  բիզնեսի համար

Ի՞նչ POS տերմինալ ընտրել բիզնեսի համար

Եթե արդեն ունես քո բիզնեսը, ժամանակն է մտածելու վճարումների ընդունման գործիքների մասին: Առանց POS-երի գործն առաջ չի գնա: Ինքդ էլ տեսնում ես, թե անկանխիկ վճարումները որքան տարածված են այսօր:

Մեքենա սրահի՞ց, թե՞ շահագործված. Ո՞րը գնել և ի՞նչ սպասել

Մեքենա սրահի՞ց, թե՞ շահագործված. Ո՞րը գնել և ի՞նչ սպասել

Մտածում ես մեքենա գնելու մասին, բայց չգիտես` որն ընտրել: Մի կողմից` նորը թանկ է, մյուս կողմից` հինը ռիսկային է. չգիտես, թե որքան կծառայի ու իրականում ինչ պատմություն ունի:

  • Recent
  • Popular