8+ գործիք, որ ստեղծված է քո բիզնեսի համար - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Հլս

8+ գործիք, որ ստեղծված է քո բիզնեսի համար

inchpes a tvajine poxarinum qo kyanqe

21-րդ դարում մրցակցությանը դիմակայելու համար դու պիտի հաշվի նստես ժամանակի ու բազմաթիվ նոր իրողությունների հետ․ արհեստական բանականություն, հարյուրավոր բիզնես հարթակներ, նոր գաղափարների ու լուծումների տեղատարափ, բիզնեսի պլանավորման և կառավարման հավելվածներ ․․․

Հիմա կհարցնես՝ իսկ ինչ պիտի անեմ ես։ Նախևառաջ պիտի բաց լինես նորն ընդունելու և այն քո բիզնես շահերին ծառայեցնելու համար:

Այսօր Ամերիա բլոգում խոսում ենք այն գործիքների մասին, որոնք հեշտացնում ու արագացնում են բիզնես գործընթացները և ամրապնդում են քո դիրքերը մրցունակ շուկայում։

 

Նախագծերի կառավարման գործիքներ

Պատկերացնենք այսպիսի իրավիճակ․ որոշել ես որևէ բան անել, բայց գործն այդպես էլ առաջ չի գնացել: Պարզվել է` մեկն ինչ-որ բան սխալ է հասկացել, մեկի աշխատանքը կախված է եղել մյուսից, ու այդպես ամբողջ գործը տուժել է: Հայտնի «Աշխատանքի վիճակը» հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աշխատանքի արդյունավետությունը «սպանող» գլխավոր գործոնը հենց աշխատանքի վատ կազմակերպումն է: Այնպես որ, անգամ եթե բիզնեսդ փոքր է, աշխատանքը գրագետ կազմակերպելը շա՜տ կարևոր է: Ինքդ մտածիր` որքան հավանական է ստանալ լավ արդյունք, եթե հայտնի չէ` երբ պիտի արվի աշխատանքը, պայմանավորվածությունները բանավոր են, աշխատակիցները շփվում է անձնական չաթերով ու անտեղյակ են իրարից: Ուրեմն քեզ պետք է հարթակ, որը բոլորին կհավաքի մեկ տեղում, «կդասավորի» առաջադրանքներն ու թույլ կտա հետևել աշխատանքի ընթացքին: Ընդ որում, այդպիսի շատ հարթակներ ունեն նաև անվճար տարբերակներ: Դրանցից են clickup ClickUp-ը, trello Trello-ն, իսկ գործնական հաղորդակցման համար նաև slack Slack-ը:

clickup ClickUp-ը նախագծերի կառավարման հարթակ է, որը հասանելի է նաև հավելվածի տարբերակով: Ենթադրենք` դու ունես նախագիծ: Այն իրականացնելու համար դու ClickUp-ում պետք է բացես առաջադրանք: Կոչենք դա հիմնական առաջադրանք: Այնուհետև դրա ներքո կարող ես բացել դրանից բխող և ավելի փոքր առաջադրանքներ: Ամեն առաջադրանք կունենա իր պատասխանատուն, կարևորության աստիճանն ու վերջնաժամկետը: Առաջադրանքները նաև ունեն իրենց կարգավիճակը` բացված, ընթացքի մեջ, կատարված և այլն: Հետևելով կարգավիճակին` դու կտեսնես, թե որ փուլում է գտնվում աշխատանքը: Գույներով կտեսնես, թե որ առաջադրանքի վերջնաժամկետն է այսօր, որն է ուշանում:

Նմանատիպ տրամաբանությամբ է աշխատում նաև monday Monady-ը կամ trello Trello-ն: Այստեղ էլ դու էկրանի վրա կարող ես տեսնել, թե ինչ առաջադրանքներ կան, և յուրաքանչյուրը որ փուլում է: Օրինակ` առաջին սյունակում բացված առաջադրանքներն են, մյուսում՝ կատարվող, մեկում՝ ստուգվող և այդպես շարունակ: Կարող ես սեղմել առաջադրանքի վրա ու տեսնել, թե ինչ ֆայլեր կան կցված. հաստատելուց հետո կարող ես վերցնել և մկնիկով «տանել» առաջադրանքը կատարված առաջադրանքների բաժին: Իսկ որպեսզի գործնական քննարկումները չխառնես անձնական զրույցների հետ, կարող ես slack Slack ունենալ: Այստեղ յուրաքանչյուր նախագծի համար կարող ես բացել մեկ ալիք և գործընկերների հետ քննարկել միայն այդ նախագծին առնչվող թեմաներ: Առավել մեծ ընկերությունները աշխատանքի կազմակերպման համար կարող են դիտարել jira Jira-ն կամ բոլորը մեկում հարթակները, որոնցից են oracle Oracle-ն ու    OdooOdoo-ն:

 

Արհեստական բանականության գործիքներ

Հիշո՞ւմ ես այն հետազոտությունը, որի մասին խոսում էինք: Ըստ 2023թ. արդյունքների` կրկնվող և մեխանիկական աշխատանքների ավտոմատացումն օգնում է աշխատակիցներին խնայել շաբաթական մոտ 3,6 ժամ: Նրանց 77%-ը պնդում է, որ այդ աշխատանքների ավտոմատացումը զգալիորեն բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: Իսկ հարցվածների 27%-ն արդեն օգտվում է արհեստական բանականության (ԱԲ) գործիքներից: Իրականում ԱԲ գործիքներն օգնում են խնայել հսկայական ժամանակ, ճիշտ օգտագործել մարդկային ներուժը և բարելավել աշխատանքի որակը: chatgpt Chat GPT-ն և Copyai Copy.ai-ը կարող են օգնել ոչ միայն բովանդակություն ստեղծելու, այլև նոր գաղափարներ գեներացնելու, գործողությունների պլան կազմելու և հետազոտությունների հարցում: Ամեն բան կախված է խնդիրը կամ հարցումը ճիշտ ձևակերպելուց: Աշխատի′ր ամեն թեմայի համար առանձին պատուհան պահել և թեմաները չխառնել: Յուրաքանչյուր պատուհանում կայացած խոսակցությունից արհեստական բանականությունը «սովորում է» և ավելի հիմնավոր պատասխաններ տալիս: Եթե որևէ բան հետազոտելու կարիք կա, մանրամասն և ամբողջական հարցում ձևակերպիր. ԱԲ-ն քո փոխարեն «կպրպտի» հազարավոր կայքեր և կներկայացնի այն տվյալները, որոնք քեզ պետք են: Եթե կասկածում ես որևէ տեղեկության հավաստիության վրա, ստուգի′ր պատասխանը հղումներով. ԱԲ մի շարք գործիքներ ցույց են տալիս տեղեկության աղբյուր համարվող հղումները:

Եթե ունես հաճախորդների էլ. փոստերի բազա և ցանկանում ես տեղեկացնել որևէ առաջարկի  մասին, mailmodo Mailmodo-ն քեզ հաստատ շատ կօգնի: ԱԲ այս գործիքը գեներացնում է էլ. նամակների հետաքրքիր ձևանմուշներ: Դու կարող ես ընտրել մեկը, իսկ եթե որևէ բան քեզ դուր չի գալիս, կարող ես փոխել: Համակարգը գեներացնում է ինչպես դիզայն, այնպես էլ տեքստ: Mailmodo-ով կարող ես մեյլինգը խաղի վերածել կամ ստեղծել ինտերակտիվ նամակներ: Եթե ապրանք ես վաճառում, կարող ես տեսականին տեղադրել հատուկ ձևանմուշի մեջ, որտեղ հստակ կերևան ապրանքը, գինը, կոճակը, որը սեղմելուց հետո հաճախորդը կգա քո կայք կամ սոցհարթակ: Այս ամենը դու կարող ես ստանալ մի քանի հպումով:

LiveChat-AI LiveChat AI-ը կամ արհեստական բանականությամբ աշխատող այլ չաթերը կարող են քո փոխարեն արագ ու սպառիչ պատասխաններ տալ հաճախորդների հարցերին: LiveChat AI-ի դեպքում պետք է միայն նշես քո կայքի հղումը կամ ԱԲ-ին տրամադրես այլ տվյալների բազա: Այդպիսով, գործիքը կուսումնասիրի, «կսովորի» քո ծառայությունները և դրա հիման վրա կպատասխանի հաճախորդների հարցերին:

Այստեղ միակ խնդիրն այն է, որ որոշ ԱԲ գործիքներ չունեն հայերեն տարբերակ կամ եթե անգամ ունեն, դեռ քիչ զարգացած են: Բայց անգամ այդ դեպքում ԱԲ-ն կարող ես օգտագործել գաղափարներ գեներացնելու, ձևանմուշներ ստանալու, հետազոտություններ անելու և ընդհանուր աշխատանքդ արագացնելու համար:

 

Հեռախոսով վճարումների ընդունման գործիք

Եթե բիզնեսի բնույթով պայմանավորված` վճարումները նաև տաղավարներում կամ առաքման հասցեներում ես ընդունում, քեզ շատ կօգնի հեռախոսիդ մեջ ինտեգրված տերմինալը: Այո, դու կարող ես քո իսկ հեռախոսով ընդունել վճարումները: Այդպիսով, ստիպված չես լինի ամեն անգամ քեզ հետ վերցնել POS տերմինալ` վճարումներ ընդունելու համար: Հաճախորդն իր քարտը կամ հեռախոսը կմոտեցնի քո հեռախոսին և կվճարի: Իսկ վճարման կտրոնը կուղարկվի նրա էլ. հասցեին: Դրա համար պետք է միայն ուղարկել ծառայությունն ակտիվացնելու օնլայն հայտ և  ներբեռնել հավելվածը:

 

POS


Այսպիսով` ժամանակակից լուծումներից օգտվելն այսօր ոչ միաjն ցանկալի, այլև անհրաժեշտ է մրցունակ լինելու համար: Դրանք օգնում են գրագետ կազմակերպել աշխատանքը, արագացնել այն և նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված ռիսկերը: Որպես վերջաբան ասենք, որ գործիքներից շատերն ունեն նաև անվճար տարբերակներ:

Կարդա նաև...

VR. Կրթելով վիրտուալ ապագան

VR. Կրթելով վիրտուալ ապագան

Վիրտուալ իրականությունը թույլ է տալիս իրական ներկայության փորձ ունենալ՝ բարձրացնելով ուսուցման արդյունավետությունը: Խաղի այս ձևաչափը հատկապես հետաքրքրում է երեխաներին:

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

Դժվար է չհամաձայնել, որ սոցիալական հարթակներն այսօր մեծ դերակատարում ունեն անհատների ու բիզնեսի կյանքում։ Տեխնոլոգիական զարգացմանը համընթաց` սոցիալական հարթակներն օրեցօր ընդլայնում են իրենց հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը:

Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար

Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար

Պատկերացրու` արթնանում ես, պատուհանից նայում Սագրադա Ֆամիլիա տաճարին, պատրաստվում, վերցնում սուրճ և չուռռոս ու շտապում դասի։

  • Recent
  • Popular