You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց - Ամերիա բլոգ
03Հկտ

Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց

moloraky sirum e hogatar mardkanc

 

Մոլորակի մասին հոգ տանելը միայն մեծ ընկերությունների գործը չէ։ Յուրաքանչյուրիս առօրյա որոշումներն ու փոքր սովորությունները մեծ դեր ունեն այդ հարցում։

Թվում է՝ ծորակը փակելը կամ բազմակի օգտագործման պայուսակին նախապատվություն տալը մանրուք է, բայց հենց այդ փոքր սովորություններն են, որ միասին ձևավորում են կանաչ կենսակերպ:

 

Ինչո՞ւ է այսօր կարևոր վարել կանաչ կենսակերպ

Կլիմայական փոփոխություն, պլաստիկի ավելցուկ, էներգետիկ ճգնաժամեր և մաքուր ջրի պակաս․ սա մերօրյա իրականությունն է: Պլաստիկը հայտնվում է ծովում, ավելորդ լույսը՝ մթնոլորտում, իսկ ջրի անխնա օգտագործումը նվազեցնում է դրա պաշարները։ Կանաչ կենսակերպն օգնում է նվազեցնել այս վտանգները՝ միաժամանակ խնայելով նաև մեր ռեսուրսները։

 

Կանաչ կենսակերպի հիմնական սկզբունքները
 

♻️ Reduce, Reuse, Recycle. կրճատել, վերօգտագործել և վերամշակել։

🛍️ Գիտակցված գնումներ․ խուսափել ավելորդ սպառումից ու ընտրել որակյալ և էկո ապրանքներ։

⚡ Էներգիայի ու ռեսուրսների խնայողություն․ մտածված օգտագործել ջուրը, էլեկտրաէներգիան ու բնական պաշարները։

💨 Ածխածնի արտանետումների նվազեցում. ընտրել էկո տրանսպորտ, վերականգնվող էներգիա և պատասխանատու սպառում։

 

Պարզ սովորություններ կանաչ կենսակերպի ճանապարհին
 

Ջրի խնայողություն․

  •  Ատամներդ լվանալիս փակիր ծորակը, երբ ջուրն անհրաժեշտ չէ:
  •  Սպասքը լվանալիս հնարավորինս նվազեցրու ջրի սպառումը:
  •  Տեղադրիր ջուրը խնայող համակարգեր։

Այսպիսի պարզ սովորությունները նվազեցնում են ջրի ծախսը տասնյակ լիտրերով։
 

Գիտակցված և էկո գնումներ

Հրաժարվիր մեկանգամյա տոպրակներից ու նախընտրությունը տուր բազմակի օգտագործման պայուսակներին, ընտրիր էկո փաթեթավորմամբ ապրանքներ։ Հագուստ գնելիս ընտրիր բնական կամ վերամշակված կտորից կարված տարբերակներ և խուսափիր «fast fashion»-ից։ Քիչ, բայց որակյալ գնումներն օգնում են զգալիորեն կրճատել կենցաղային թափոնները:

 

Էներգիայի խնայողություն տանը և աշխատավայրում

Էներգախնայող լամպեր օգտագործելով դու ոչ միայն նվազեցնում ես էլեկտրաէներգիայի ծախսը, այլև նպաստում ես ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը։
 

Պատասխանատու բանկինգ և ներդրումներ
Ընտրելով սոցիալական պատասխանատվությամբ ֆինանսական ընկերություններ և ներդրումային լուծումներ՝ դու աջակցում ես թե՛ քո ֆինանսական աճին, թե՛ բնությանն ու մարդկանց։

Desktop/Tablet Image
 

Վերամշակում և վերօգտագործում

Աղբի տեսակավորումը (թուղթ, ապակի, պլաստիկ, օրգանական թափոններ, մետաղ) դեպի մաքուր և կայուն ապագա տանող առաջին քայլերից է։

  • Թղթի վերամշակումը փրկում է ծառեր։
  • Պլաստիկ շշերի վերամշակումը նվազեցնում է աղբավայրերի ծանրաբեռնվածությունը։
  • Վերօգտագործումը հին իրերին նոր կյանք է տալիս:
     

Կանաչ տրանսպորտ․ քայլք, հեծանիվ կամ հանրային տրանսպորտ

Քայլիր, երթևեկիր հեծանվով կամ օգտվիր հանրային տրանսպորտից: Սա ոչ միայն կնվազեցնի օդի աղտոտվածությունը, այլև կբարելավի քո առողջությունը։
 

Էկո մտածելակերպ մանկուց

Երբ երեխաները տեսնում են, որ մեծերը տեսակավորում են աղբը կամ նախընտրում են բազմակի օգտագործման իրեր, նրանք կրկնօրինակում են ծնողներին։ Կանաչ սովորությունները պետք է դառնան ընտանիքի մշակույթի մի մաս։
 

Կայուն ապագան սկսվում է հենց հիմա քո ամենօրյա ընտրությունից: Կանաչ կենսակերպը ոչ թե մեծ քայլեր պահանջող գործընթաց է, այլ փոքր, բայց հետևողական սովորությունների համադրություն։ Եթե միլիոնավոր մարդիկ կատարեն այս քայլերը, մոլորակը և մեր ապագան կլինեն կանաչ 🌍💚

Կարդա նաև...

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ամեն ամիս աշխատավարձ ես ստանում ու հաստատ գիտես քո «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձի չափը: Իսկ գիտե՞ս, թե ինչ պահումներ են արվում քո «կեղտոտ» աշխատավարձից. ի վերջո ո՞ւր է գնում այդ գումարը, ինչպե՞ս է վերադառնում քեզ կամ վերադառնո՞ւմ է արդյոք:

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

Վիրտուալ իրականության գաղափարն առաջին անգամ հայտնվել է դեռ համակարգիչների հայտնվելուց առաջ։ Այն նախատեսված էր օդաչուների համար։

Ներդրումային տոներն են մոտենում կամ Սանտա ռալլի

Ներդրումային տոներն են մոտենում կամ Սանտա ռալլի

Բազմաթիվ վերլուծաբաններ փորձում են բացատրել Սանտա ռալլիի պատճառները, ու դրա մի քանի տեսություն կա։

  • Recent
  • Popular