Ի՞նչ է պետք իմանալ Log in-ից առաջ: Ապահով ու անվտանգ համացանց - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Հնվ

Ի՞նչ է պետք իմանալ Login-ից առաջ: Ապահով ու անվտանգ համացանց

3D illustration of a movie of phone

Բնակելի շենքերում կամ սեփական տներում օրեցօր շատանում են տնախոսները (домофон): Սա ամենաակնառու օրինակներից է հասկանալու համար, թե  մարդիկ այսօր որքան են կարևորում իրենց անձնական տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունը։ 

Բայց այսօր ուզում ենք խոսել ոչ թե բնակելի տարածքների պաշտպանության, այլ համացանցի անվտանգության կանոնների մասին: 
21-րդ դարը 180°-ով փոխեց մարդկանց հետաքրքրություններն ու նախասիրությունները, հնարավորություններն ու ցանկությունները։ 

Զարգացման նմանօրինակ տեմպն անսովոր է ու ստիպում է մեզ վազել իր հետևից։ Covid19-ը նույնպես նպաստեց, որ փոխենք մեր վարքագիծը հատկապես օնլայն տիրույթում և համացանցից օգտվելիս ավելի զգուշավոր լինենք, պահպանենք անվտանգության կանոնները:

Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս եկան ապացուցելու, որ համացանցն էլ մարտադաշտ կարող է դառնալ, ու տեղեկատվական պատերազմը պակաս կարևոր չէ։ Մեդիագրագիտությունը դարձավ կարևոր ու առաջնային`  անձնական ինֆորմացիայի պահպանման, ապատեղեկատվությունից զերծ մնալու ու համացանցից օգտվելու հիգենիայի պահպանման տեսանկյունից։

Անձնական նկարները, ինֆորմացիան, գաղտնաբառերը, կոնտակտները ու նույնիսկ ֆինանսական միջոցները մի քանի «կողպեքի» տակ է պետք պահել։ 
Մենք որոշել ենք այս հարցում օգնել քեզ։ Ահա մի քանի պարզ քայլ, որ տվյալներդ ապահով լինեն։

Լռի՛ր

Թերևս ամենապարզը։ Ոչ մեկին երբեք մի՛ ասա ոչ մի գաղտնաբառ։ Սա, ի դեպ, վերաբերում է նաև բանկային ծածկագրերին։ Գուցե պարզունակ հնչի, բայց երբեք գաղտնաբառդ կամ քարտիդ PIN-ը ծննդյանդ տարեթիվը չդնես։

Մտածի՛ր բարդ

Ստեղծի՛ր գաղտնաբառեր, որոնք պարունակում են տառեր, թվեր ու սիմվոլներ։ 

Մի՛ կրկնիր

Յուրաքանչյուր սոցկայքի համար ստեղծի՛ր նոր գաղտնաբառ։ Երբեք մի՛ օգտագործիր նույն գաղտնաբառը մի քանի հավելվածի համար։

Պահպանի՛ր

Եթե կարծում ես, որ չես հիշի այդքան գաղտնաբառ, դրանք կարող ես ապահով պահել google-ի հաշվումդ։ Չմոռանա՛ս, որ այդ հաշվի մասին նույնպես լռել է պետք։

Պտտի՛ր նաև 2-րդ բանալին

Բոլոր սոցկայքերում անպայման ակտիվացրու՛ երկփուլ անվտանգության համակարգը։ Դա քեզ կօգնի միշտ իմանալ, թե երբ ու որտեղից են ցանկանում մուտք գործել քո հաշիվ։ Իսկ եթե ոչ թե քո, այլ օտար համակարգչի առջև ես, կարող ես ընդամենը մեկ կոճակի օգնությամբ մուտք գործել քո հաշիվներ։

Ինչպես ակտիվացնել երկփուլ անվտանգության ապահովման համակարգը՝ տեˊս հաջորդիվ․
Facebook - Տես հոլովակը
Instagram - Տես հոլովակը

Ի դեպ, հեռախոսահամարդ կարող ես կցել պրոֆիլիդ։ Սա կօգնի այն դեպքերում, եթե մոռանաս գաղտնաբառը, մուտքի դժվարություն ունենաս կամ պարզապես ցանկանաս լրացուցիչ պաշտպանություն ունենալ և ստանալ ծանուցումներ:

Եղի՛ր անտեսանելի 

Իհարկե, ցանկալի չէ օտար համակարգչով մուտք գործել անձնական հաշիվներ: Սակայն եթե դրա կարիքն առաջացել է, ապա անպայման հիշի՛ր Google-ի Incognito -ի մասին։ ctrl+shirt+n. ահա անտեսանելիության մուտքի բանալին։ Սա հնարավորություն կտա log out լինելու, եթե նույնիսկ մոռանաս դա անել ինքնուրույն: 

Ստուգի՛ր

Բացարձակ կարիք չկա անցնելու առաջին իսկ ուղարկված կամ հանդիպած անծանոթ ու կասկածելի հղումով։ Մի՛ լրացրու այդտեղ ոչ մի տվյալ`  առանց ստուգելու տվյալ էջի իսկությունն ու անվտանգությունը։ Հավատա՝ քեզ հասանելիք իրական ժառանգության մասին հաստատ այս տարբերակով չեն հայտնի։ Եթե հղումը կասկածելի է, կամ սեղմելուց հետո ոչ պատշաճ էջ է բացվում, ճիշտ կլինի տեղեկացնել  կասկածելի հրապարակման մասին (report)։ 

Միշտ խուսափի՛ր «Միայն թե իմանաք․․․» վերնագրերով լուրերի հղումները սեղմելուց։ Միˊ լրացրու բանկային քարտի տվյալներն անծանոթ կայքերում՝ ֆինանսական խաբեությունից խուսափելու համար։ Միշտ ստուգի՛ր, թե արդյոք վստահելի է կայքը։ Մենք, իհարկե, կհուշենք՝ ինչպես։ 

Առաջին տարբերակը ամենապարզն է՝ վիզուալ ստուգում։ Միշտ ուշադրություն դարձրոˊւ կայքի https նշմանը։ Այստեղ S-ը նշանակում է «անվտանգ», այսինքն՝ «պաշտպանված»։ Այլ կերպ ասած, եթե տեսնում ես https-ն, ապա տվյալների փոխանցման ալիքը բրաուզերի և վեբկայքը հյուրընկալող սերվերի միջև ապահով կոդավորված է: Այստեղ կարող ես վստահաբար կցել բանկային քարտերը։ Իսկ եթե չես հիշում, թե ինչ կայքերում ես կցել բանկային քարտդ, Ամերիաբանկը կարող է օգնել քեզ։ MyAmeria հավելվածում`  «Բաժանորդագրություն» բաժնում, կարող ես գտնել բոլոր այն կայքերը, որտեղ կցված է քարտդ, ավելին՝ ցանկության դեպքում հենց հավելվածից կարող ես ջնջել այն։ Ծառայությունը հասանելի է միայն Visa քարտերի համար: 

Ընտրի՛ր

Չարժի ընկերների ցանկն ավելացնել հանուն քանակի։ Լավ է ունենալ 500 իրական ընկեր՝ իրական օգտահաշիվներով, քան 5000-ը՝ կեղծ ու կասկածելի։ Ընկերներից բացի, ընտրողաբար մոտեցի՛ր նաև սոցիալական կայքերին։ Համոզված եղի՛ր, որ կայքը, որտեղ ցանկանում ես գրանցվել, ապահով է։

Ցույց մի՛ տուր ամեն ինչ

Կարգավորի՛ր գրառումներդ տեսնելու հնարավորությունները։ Հրապարակումներդ, նկարներդ թող հասանելի լինեն միայն ընկերներիդ։ Ավելին, կարող ես ընտրողաբար մոտենալ այս հարցին ևս ու որոշ գրառումների հասանելիություն տալ ընկերների կոնկրետ խմբի։

Քո պատը հայտարարությունների վահանակ մի՛ դարձրու

Արգելափակի՛ր քո էջերում այլոց կողմից հրապարակումներ անելու հնարավորությունը։ Թույլ մի՛ տուր քեզ նշեն (tag) տարօրինակ ու կասկածելի հրապարակումներում։

Մատնահետքդ ու FaceID-ն հասանելի պահի՛ր

Ժամանակակից գաջեթները տալիս են այդ հնարավորությունը։ Հեռախոսդ կարգավորի՛ր այնպես, որ հավելվածներ մուտք գործել հնարավոր լինի միայն դեմքի նույնականացման կամ մատնահետքի առկայության դեպքում։ Հատկապես բանկային հավելվածների մուտքը կարգավորիˊր անվտանգությյան բոլոր համակարգերով։

Սրանք մեդիագրագիտության առաջնային քայլերն էին միայն, բայց շատ կարևոր են համացանցային հիգիենան պահելու համար։ 
Իսկ հիմա կարգավորումներում փոխիˊր անհրաժեշտ ֆունկցիաներն ու հանգիստ սեղմիˊր Login-ի կոճակը։

 

Կարդա նաև...

Ինչպե՞ս արագ աշխատանք գտնել․ 5 խորհուրդ

Ինչպե՞ս արագ աշխատանք գտնել․ 5 խորհուրդ

Բացում ես մեյլդ ու վերջապես տեսնում՝ «Աշխատանքի առաջարկ»։ Հավատա` այդ օրը հեռու չէ, եթե «պատրաստ ես» աշխատանք գտնելուն։ Ընդամենը մի քանի պարզ քայլով դու կարող ես ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի: Ու դա մենք չենք ասում, այլ հետազոտությունների արդյունքները:

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Կոճակով կամ վահանակով անջատելուց հետո քո բոլոր սարքերը` հեռուստացույցը, լվացքի մեքենան, ջեռոցը, PlayStation-ը, անցնում են սպասման ռեժիմի ու թեև քիչ, բայց էներգիա են սպառում: Իսկ ի՞նչ անել, որ հավելյալ գումար չվճարես այն էներգիայի համար, որը չես օգտագործում:

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

  • Recent
  • Popular