You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս է աշխատում կենսաթոշակային համակարգը կամ ո՞ւր է գնում քո գումարը - Ամերիա բլոգ
20Դկտ

Ինչպե՞ս է աշխատում կենսաթոշակային համակարգը

ai

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսին կլինի կյանքդ 20 կամ 30 տարի անց։ Գուցե մեկնես հերթական ճամփորդության կամ քո իսկ այգում խնամես սիրելի ծաղիկներդ։

Սովորաբար ապագայի մասին միայն երազում ենք ու անտեսում հարցի ֆինանսական կողմը: Բայց պիտի հիշենք, որ հենց այսօրվա որոշումներն են ձևավորում մեր վաղվա օրը:

Այսօր դու քո աշխատավարձից որոշակի գումար ես ուղղում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ: Ու գուցե այնքան էլ լավ չես պատկերացնում, թե ինչ է լինում քո գումարի հետ:

Բայց ոչինչ, հիմա ճիշտ տեղում ես: Ամերիա բլոգում պատմում ենք, թե ինչպես է աշխատում կուտակային կենսաթոշակային համակարգը և ինչ գումար ես ստանալու տարիներ հետո:
 

Ի՞նչ է կուտակային կենսաթոշակային հաշիվը

Կուտակային կենսաթոշակային հաշիվը հատուկ հաշվեհամար է, որտեղ կուտակվում են քո աշխատավարձից պահվող սոցվճարն ու պետության ֆինանսավորումը։ Ամեն ամիս քո աշխատավարձից 10% փոխանցվում է այս հաշվին, որից 5% վճարում ես դու, իսկ 5% ավելացնում է պետությունը։ Ի՞նչ է լինում գումարի հետ: Այդ գումարը ներդրվում է տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են նաև խոշոր ընկերությունների (Apple, Google, Microsoft, Nestle, Coca-Cola, Toyota, Nike, Philip Morris International և այլն) արժեթղթեր:

calculator
 

Ըստ օրենքի` արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 15%-ը: Նոր նախագծով նախատեսվում է որոշ զարգացած պետությունների համար սահմանել ավելի բարձր` մինչև 30% սահմանաչափ:

Այդպիսով դու կենսաթոշակային ֆոնդում ստանում ես փայ, որի արժեքը ժամանակի ընթացքում կարող է իջնել կամ բարձրանալ: Քո կենսաթոշակային ֆոնդը և կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող ես ընտրել հենց դու: Եթե դու չես ընտրում ֆոնդը, այն ընտրվում է պատահականության սկզբունքով: Այս դեպքում ընտրվում է ցածր կամ միջին ռիսկայնության ֆոնդ:
 

Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելիս պետք է համեմատել դրանց եկամտաբերությունները երկարաժամկետում: Եկամտաբերության ցուցանիշներին կարելի է հետևել ակտիվների կառավարիչների և Կենտրոնական դեպոզիտարիայի կայքերում։ Մեր երկրում գումարները կառավարում են «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն կամ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ կայուն եկամտային (FIX), պահպանողական (կոնսերվատիվ) (CON) և հավասարակշռված (BAL): Այս ֆոնդերը տարբերվում են իրենց ռիսկայնությամբ և եկամտաբերությամբ:
 

Հավասարակշռված ֆոնդը ռիսկայնության ամենաբարձր ցուցիչն ունի և նախատեսված է ռիսկի համեմատաբար մեծ «ախորժակ» ունեցող մասնակիցների համար։ Այս դեպքում մեծ է ինչպես խոշոր եկամուտ ստանալու, այնպես էլ որոշակի գումար կորցնելու հավանականությունը: Պահպանողական ֆոնդը նախատեսված է ռիսկի միջին «ախորժակ» ունեցող մասնակիցների համար: Կայուն եկամտային ֆոնդը ցածր ռիսկայնություն նախընտրող մասնակիցների համար է. այս դեպքում քո գումարն աճում է համեմատաբար ավելի ցածր տոկոսով, բայց կայուն կերպով:

 

Ի՞նչ կարող ես անել որպես կենսաթոշակային ֆոնդի մասնակից

  • Ընտրել  կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ
  • Տարեկան մեկ անգամ անվճար ստանալ քո կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար դիմումը լրացվում է մեկ անգամ,և հետագա տարիներին դու շարունակում ես ստանալ էլեկտրոնային հաշվետվություն: Թղթային եղանակով ստանալու համար ամեն տարի պետք է լրացնել նոր դիմում:
  • Փոխել կենսաթոշակային ֆոնդը՝ ներկայացնելով դիմում այստեղ: Բացի այդ, կարող ես ցանկացած պահի փոխանակել քո կենսաթոշակային հաշվում առկա փայերն այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով:
     

Ինչպե՞ս կարելի է ստուգել կենսաթոշակային հաշիվը

Կենսաթոշակային հաշիվը ստուգելու մի քանի տարբերակ կա: Այն կարելի է ստուգել բանկոմատներում, Հայփոստի բաժանմունքներում կամ պետական պաշտոնական կայքերում: Այս հնարավորությունը կարող ես գտնել նաև MyAmeria հավելվածում: Պարզապես մուտք գործիր «Իմ հաշիվը» բաժին և ընտրիր «Կենսաթոշակային հաշիվ» ենթաբաժինը: Այսպես ցանկացած պահի և ցանկացած տեղից կարող ես ստուգել քո կենսաթոշակային հաշիվը:
 

mytour
 

Փաստեր, որոնք պետք է իմանաս

  • Քո միջոցները չեն «քնում», դրանք ներդրվում են, հետևաբար կարող են աճել, կարճաժամկետում` նաև նվազել
  • Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները վերահսկում են քո միջոցների անվտանգությունն ու արդյունավետ ներդրումը
  • Քո հաշիվը անձնական է և հասանելի է միայն քեզ

Կուտակային կենսաթոշակային հաշիվը հուսալի հիմք է ապագայի համար, բայց դրան զուգահեռ խելացի ներդրումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել։ Ներդրումային գործիքները` պարտատոմսերը կամ բաժնետոմսերը, կարող են դառնալ հավելյալ եկամուտի աղբյուր:

Ամերիաբանկի MyInvest հարթակի շնորհիվ դու կարող ես 5 րոպեում բացել բրոքերային հաշիվ, կատարել գործարքներ ավելի քան 20 000 բաժնետոմսերով ու պարտատոմսերով:

mytour
 

Հիշո՞ւմ ես մանկության «խոզուկ» դրամարկղը, որը լցնում էիր փոքրիկ մետաղադրամներով՝ մեծ երազանքների համար։ Կուտակային կենսաթոշակային հաշիվը դրա մեծահասակների համար նախատեսված տարբերակն է: Դու այն լցնում ես է քո աշխատանքով, իսկ այն կարևոր հիմք է դառնում վաղվա ֆինանսական ապահովության համար։

 

Կարդա նաև...

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Բիզնես սկսելը միշտ ոգևորիչ է: Դու վերջապես ունես քե սեփականը, մոտիվացված ես ու անում ես առավելագույնը, որ այն հաջողի (երբեմն առանց քեզ խնայելու): Իսկ ի՞նչ է սովորաբար հաջորդում այս ոգևորությանը. անքուն գիշերներ, անվերջ թվեր, զանգեր և օրեր, երբ անգամ սուրճը չի փրկում։

Կարո՞ղ են Ամերիայում հաշիվ ու քարտ ունենալ անչափահասները

Կարո՞ղ են Ամերիայում հաշիվ ու քարտ ունենալ անչափահասները

«Կարո՞ղ եմ արդյոք հաշիվ բացել ու քարտ պատվիրել երեխայիս համար». այս հարցը մենք շատ հաճախ ենք ստանում:

Ֆինանսական  բառարան - խնայողություններ

Ֆինանսական բառարան - խնայողություններ

Ցանկացած լեզու սովորելու ու հասկանալու համար տարբեր տեսակի բառարաններ ենք օգտագործում՝ ուղղագրական, բացատրական, հոմանիշների, ստուգաբանական, արմատական և այլն։  Իսկ ինչպե՞ս ենք սովորում ֆինանսական տերմիններն ու հասկացությունները:

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։