Քարտեր ու հաշիվներ անչափահասների համար: - Ամերիա բլոգ
11Ապր

Կարո՞ղ են Ամերիայում հաշիվ ու քարտ ունենալ անչափահասները

3D illustration of a movie of phone

«Կարո՞ղ եմ արդյոք հաշիվ բացել ու քարտ պատվիրել երեխայիս համար». այս հարցը մենք շատ հաճախ ենք ստանում: Այսօր մեր բլոգը նվիրված է անչափահասների համար հաշվի բացման պայմաններին և առանձնահատկություններին։

 

Ի՞նչ է պետք հաշիվ բացելու համար

Մինչև 14 տարեկան անձանց (փոքրահասակների) համար հաշիվ բացելիս անհրաժեշտ է երկու ծնողների կամ ըստ դեպքի` այլ օրինական ներկայացուցիչ/ների/ գրավոր համաձայնությունը, որոնք երեխայի անունից պետք է ստորագրեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ 
Իսկ 14-18 տարեկան անձանց (անչափահասների) անունով հաշվի բացման համար բավական է ծնողներից մեկի համաձայնությունը։ 

 

Ե՞րբ կարող է տրամադրվել քարտը 

Բանկային քարտ կարելի է ունենալ` սկսած 14 տարեկանից։ Արդեն հաշվետեր լինելու դեպքում քարտ կարելի է պատվիրել ինքնուրույն՝ MyAmeria հավելվածի միջոցով։

Visa vs MasterCard

Ո՞վ է կառավարելու հաշիվները

Մինչև 14 տարեկան անչափահաս անձի անունով բանկային հաշիվը բացվում և տնօրինվում է անչափահաս անձի օրինական ներկայացուցիչների կողմից, իսկ անչափահաս անձի 14 տարին լրանալուց հետո օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ հաշիվը կարող է տնօրինվել անչափահաս անձի կողմից ինքնուրույն:
14-18 տարեկան անչափահաս անձը օրենքով նախատեսված դեպքերում և/կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ կարող է Ամերիաբանկում ինքնուրույն բացել բանկային հաշիվներ և ինքնուրույն տնօրինել դրանցում առկա միջոցները:
Եթե 16 տարին լրացած անձը ճանաչվել է գործունակ, ապա կարող է սեփական նախաձեռնությամբ գործարքներ կատարել և դրանց համար կրում է ամբողջական պատասխանատվություն։ 

 

Արդյոք կա՞ն անչափահասների կողմից կատարվող գործողությունների սահմանափակումներ 

Փոքրահասակների փոխարեն գործարքները, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները: Ահա մի քանի բացառություն՝

 

Փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կատարելու`

1) մանր կենցաղային գործարքներ
2) անհատույց օգուտներ ստանալուն ուղղված և նոտարական վավերացում չպահանջող գործարքներ
3) որոշակի նպատակով կամ ազատ տնօրինման համար խնամակալի կողմից կամ նրա հանձնարարությամբ իրենց հանձնված միջոցների տնօրինման գործարքներ
Անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ` բացառությամբ օրենսդրությամբ նշված գործարքների: Բացառությունները հետևյալն են՝
Անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`
1) տնօրինելու իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները
2) իրականացնելու գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ
3) ավանդներ մուծելու վարկային հաստատություններ և տնօրինելու դրանք
4) կնքելու կենցաղային մանր և այնպիսի գործարքներ, որոնք փոքրահասակներին ինքնուրույնաբար կնքել չի արգելվում: 
Ի դեմ, փոխանցումների բոլոր տեսակները և MyAmeria հավելվածի իրավասությունները նույնն են բոլոր հաճախորդների համար, սակայն բանկում գործում են ծառայություններ, որոնցից կարող են օգտվել միայն չափահաս անձինք, ինչպես, օրինակ, վարկերը կամ պահատուփերը։

 

Արիˊ ամփոփենք

Երեխաներին բանկային ոլորտին վաղաժամ ծանոթացնելը բազմաթիվ առավելություններ ունի, այդ թվում՝ ֆինանսական գրագիտության սերմանում, խնայողությունների խրախուսում, միջոցների անվտանգության ապահովում։ 
Եթե ստացար քո բոլոր հարցերի պատասխանները, շտապի՛ր բացել բանկային հաշիվ ու քարտ և քո երեխայի հետ անել ֆինանսական անկախության առաջին քայլերը։

 

Կարդա նաև...

Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

Անձնական ֆինանսներին վերաբերող թեմաներին շատ նրբանկատորեն է պետք մոտենալ: Եթե չես ուզում փչացնել հարաբերություններդ զրուցակցիդ հետ, ապա պետք է խուսափես ֆինանսների վերաբերյալ հարցեր տալուց.

6 փաստ արտարժույթի  փոխանակման շուկայի մասին

6 փաստ արտարժույթի փոխանակման շուկայի մասին

Այսօր արտարժույթի փոխանակման  միջին օրական ծավալը կազմում է $6,6 տրլն: 

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ներդրումների աշխարհը, ինչպես կինոաշխարհը, լի են անկանխատեսելի զարգացումներով, ռիսկով ու ադրենալինով: 

  • Recent
  • Popular
  • Ֆինանսական բարձիկ․ որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

    Կյանքը լի է անակնկալներով․ երբեմն հաճելի, երբեմն՝ ոչ այնքան։ Գործնական փոփոխություններ, հիվանդություն, անսպա...
  • AI օգնականներ

    Այսօր էլ չուշացար հանդիպումից։ Ինչպե՞ս։ Որովհետև քո AI օգնականը հիշեցրել էր հանդիպման մասին, վերլուծել երթևեկությունն ու առաջարկել ամենաարագ երթուղին։
  • Ինչպե՞ս կառավարել ժամանակը, որ ամեն բան հասցնես

    «Ժամանակը ոսկի է». այս արտահայտությունը հաստատ լսած կլինես։ Իրականում ժամանակը շատ ավելի թանկ է. ռեսուրս, որ ունեն բոլորը, բայց քչերն են արդյունավետ կառավարում:
  • Փողի հոգեբանություն

    Պատահել է, չէ՞, որ մեծ ոգևորությամբ գնումներ ես կատարել, հետո որոշ ժամանակ անց հիշել ես գնումներդ, նայել հաշվիդ մնացորդին ու մտածել. «Բայց արժե՞ր այսքան գումար ծախսել»: