28Օգս
Ներդրումները՝ որպես եկամտի աղբյուր

Մտածո՞ւմ ես որևէ ոլորտում գումար ներդնելու մասին: Դա պիտի անել ոլորտն ուսումնասիրելուց ու ռիսկերը գնահատելուց հետո: Արի´ տեսնենք, թե ներդրումային այս եղանակներից որը կհետաքրքրի քեզ:
Արժեթուղթ
Արժեթուղթը ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք է, որ կարող է շատ շահավետ լինել: Արժեթղթի մի քանի տեսակներ կան, որոնցից են.
Բաժնետոմսեր
Արժեթղթի այս տեսակով կարող ես բաժնետիրական ընկերության շահույթից ստանալ քո բաժինը: Միայն պատկերացրո´ւ, թե ինչքա~ն կմեծանա գումարդ, եթե ընկերությունը մեծ հաջողությունների հասնի:
Պարտատոմսեր
Դու գնում ես պետության կամ որևէ ընկերության թողարկած պարտատոմս, գումարը նշված ժամկետում ետ է վերադարձվում պարտատիրոջ կողմից` իր անվանական արժեքով և տոկոսագումարով: Այլ կերպ ասած` գումարդ աշխատում է քեզ համար:
Ավանդներ
Ներդրում կատարելու պասիվ, բայց շահութաբեր եղանակներից մեկը ավանդն է: Ծանոթացի´ր «Ամերիա ավանդ»-ի առավելություններին այստեղ:
Անշարժ գույք
Բնակարան ձեռք բերելը դրամական կայուն հոսք ապահովող ամենահուսալի միջոցներից մեկն է:
Գիտե՞ս, որ բնակարան կարող ես ձեռք բերել ու ստանալ հիփոթեք օնլայն` առանց բանկ գալու: MyHome.am-ը Հայաստանում տուն գնելու և հիփոթեք ստանալու միակ օնլայն հարթակն է:
Կարդա նաև...
Գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի ակտիվ և պասիվ շրջաններ։ Ամռանը նվազում է կրթական ծառայությունների պահանջարկը, ձմռանը՝ բացօթյա սրճարանների հաճախորդների թիվը, իսկ տոներից հետո շատ ոլորտներում վաճառքները դանդաղում են։
Փոխարժեքները, ճիշտ ինչպես քամելեոնները, անընդհատ փոփոխվում են՝ հարմարվելով համաշխարհային տնտեսությանը։ Արժույթների փոխարժեքները գլոբալ առևտրի էներգիայի աղբյուրն են և ծառայում են որպես տնտեսությունները կապող և միջազգային առևտուրը կարգավորող օղակ։
Նկատե՞լ ես, թե ինչպես կարող է Instagram-ի մի կարճ Reel-ն ազդել որևէ իր գնելու քո որոշման վրա։