You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ֆինանսական բարձիկ․ որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն - Ամերիա բլոգ
06Հնս

Ֆինանսական բարձիկ․ որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

inchpes a tvajine poxarinum qo kyanqe

Կյանքը լի է անակնկալներով․ երբեմն հաճելի, երբեմն՝ ոչ այնքան։ Գործնական փոփոխություններ, հիվանդություն, անսպասելի իրավիճակներ կամ ուղղակի փչացած փոշեկուլ։ Հենց այս իրավիճակներում քեզ օգնության կգա ֆինանսական բարձիկը:

Իսկ թե ինչպես ստեղծել և ունենալ այդ բարձիկից, պատմում ենք այսօրվա բլգում։

Ստեղծիր «արտակարգ իրավիճակների ֆոնդ»

Ունեցիր փոքրիկ ֆոնդ, որը կօգնի քեզ խուճապի չմատնվել, երբ անսպասելի ծախս է առաջանում։
Իդեալական կլինի կուտակել 3-6 ամսվա կենսապահովման գումար, բայց նույնիսկ 1 ամսվա համար նախատեսված գումարը օգտակար կլինի։
Լավ տարբերակ է գումարը պահել առանձին խնայողական հաշվին կամ ավանդի տեսքով, որ գումարն աչքիդ առաջ չլինի։ Այդպես չես ծախսի այն գումարը, որը խնայում ես։


Կազմիր ֆինանսական պլան

Այս կետը հատկապես կարևոր է, եթե հաճախ է պատահում, որ դժվարանում ես հիշել, թե ինչի վրա ես ծախսել գումարդ։
Կազմիր ֆինանսական պլան՝ նշելով քո եկամուտներն ու ծախսերը։

Սա հաստատ կօգնի քեզ նվազեցնել անտեղի գնումները և բարձրացնել վերահսկողությունը ֆինանսներիդ նկատմամբ։
Ուշադրություն դարձրու հատկապես մանր ծախսերին, օրինակ՝ ամեն օր սուրճ գնելուն կամ առցանց բաժանորդագրություններին․ թվում է, թե փոքր ծախսեր են, բայց վերջում կլորիկ գումար են դառնում: 


Ունեցիր ապահովագրություն

Տհաճ դեպքերը կանխել գուցե չկարողանաս, բայց ապահովագրվել կարող ես։
Ունեցիր առողջության, գույքի կամ կյանքի ապահովագրություն՝ կախված քո կարիքներից։ 

 


Դիվերսիֆիկացրու եկամուտներդ

Հույս մի դիր միայն մեկ աղբյուրից ստացված եկամուտի վրա և մի կուտակիր գումարդ միայն մի տեղում։ Անգամ եթե ունես հիմնական աշխատանք, փորձիր ստեղծել երկրորդական եկամուտ, օրինակ՝ ֆրիլանս, դասավանդում, ներդրումներ կամ փոքր բիզնես։


Օրինակ՝ կարող ես Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակով ձեռք բերել բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ այլ ֆինանսական գործիքներ։ MyInvest-ով կարող ես ձեռք բերել պարտատոմսեր Վիվայից՝ հայկական կապի առաջատար օպերատորներից մեկից։ Կարճ ասած,  Վիվային որոշ ժամանակով գումար ես տալիս, իսկ ընկերությունը քո գումարի դիմաց 6 ամիսը մեկ քեզ որոշակի տոկոսագումար է վճարում: Ժամկետի ավարտից հետո հետ ես ստանում նաև քո «մայր գումարը»։


MyInvest-ում կարող ես նաև ծանոթանալ ներդրումային հնարավորություններին և ստանալ խորհրդատվություն։ Անվճար խորհրդատվություն ստանալու համար կարող ես զանգահարել Ամերիայի բրոքերային թիմի մասնագետներին +37410513169, +37410513170 հեռախոսահամարներով։


Ֆինանսական գրագիտություն՝ ամենամեծ կապիտալը

Եվ իհարկե, ամենահզոր գործիքը գիտելիքն է։ Կարդա, դիտիր, հարցրու, սովորիր։ Ու ինչքան շուտ, այնքան լավ, քանի որ ֆինանսական գրագիտությունը պետք է սկսվի դեռ մանկուց, երբ ձևավորվում են առաջին ֆինանսական սովորությունները։ Լսիր ֆինանսական փոդքաստներ, կարդա հոդվածներ կամ մասնակցիր վեբինարների։


Ֆինանսական անվտանգության բարձիկ ունենալը ամենևին էլ սուպերուժ չէ։ Դա մտածված որոշումների և գրագետ ֆինանսական քայլերի համադրություն է, որը ֆորս-մաժորային իրավիճակներում կդառնա իրական փրկություն։
Եթե չես կողմնորոշվում՝ որտեղից սկսել, հետևիր մեր բլոգին, այնտեղ կգտնես բազմաթիվ նյութեր ֆինանսական գրագիտության, ներդրումների և շատ այլ կարևոր թեմաների մասին։ 

 

Mobile Image

Կարդա նաև...

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ վերաբերվել փողին. ուղեցույց 6-18 տարեկանների համար

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ վերաբերվել փողին. ուղեցույց 6-18 տարեկանների համար

Երբ ծնողներին հարցնում ենք՝ արդյոք կարևոր է երեխայի ֆինանսական գրագիտությունը, բոլորը միաձայն դրական են պատասխանում։

Տոներն են հեռանում. 7 լայֆհաք, որ հեշտ վերադառնաս աշխատանքին

Տոներն են հեռանում. 7 լայֆհաք, որ հեշտ վերադառնաս աշխատանքին

Ի՞նչ անել, երբ աշխատանքն արդեն սպասում է, բայց տոնական տրամադրությունը դեռ քեզ չի լքել: Քո գլխում դեռ տոնածառի ու տոնական լույսերի փայլերն են, նվերներ բացելու ձայներն ու համեղ ուտեստների բույրերը, իսկ թասքերն ու դեդլայներն արդեն սպասում են:

Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի

Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի

Արձակուրդից հետո պլանավորել էիր աշխատանքը վերսկսել նոր էներգիայով և ոգևորությամբ, ճի՞շտ է: Բայց իրականությունը մի փոքր այլ է. դու քնկոտ ես ու դժվարությամբ ես կենտրոնանում: 

  • Recent
  • Popular