You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս 24 ժամում ստեղծել ու մեկնարկել բիզնես AI-ի օգնությամբ - Ամերիա բլոգ
18Օգս

Ինչպե՞ս 24 ժամում ստեղծել ու մեկնարկել բիզնես AI-ի օգնությամբ

3D illustration of AI on the pink background

Նկատե՞լ ես, թե որքան մեծ դեր է սկսել խաղալ AI-ը մեր կյանքում:
Արի՛ պատմենք, թե ինչպես, կատարելով ընդամենը մի քանի քայլ, կարող ես գեներացնել բիզնես գաղափարներ`  կիրառելով AI-ի գործիքները:

AI-ը կօգնի քեզ.

  • Գտնել բիզնես գաղափար
  • Ստեղծել քո բիզնեսի կայքը
  • Պատրաստել ապրանքների պատկերներ
  • Ստեղծել տեսանյութեր
  • Պատրաստել գովազդ

Բիզնես գաղափար

Ենթադրենք`   արդեն պատկերացնում ես, թե որ բնագավառում ես ուզում բիզնես հիմնել, բայց չգիտես ինչից սկսել:

Copy.ai գործիքը կարող է օգնել քեզ այդ հարցում: 
Օրինակ`  մենք ընտրեցինք կահույքագործության ոլորտը և առաջարկեցինք նրան օգնել մեզ ուղղությունն ու գաղափարն ընտրելու հարցում:

Copy.ai - ը մեզ առաջարկեց. 
Ստեղծել հավելված, որը կօգնի հավելվածի օգտատերերին կահույքի դիզայնը նախագծելու հարցում կամ ստեղծել հարթակ, որտեղ ներկայացված կլինի վարձով տրվող կահույք:

Copy.ai - ը կարող է օգնել նաև բիզնեսի համար անվանում ընտրելու հարցում: Օրինակ`  կահույքի ոլորտում գործող բիզնեսի համար նա առաջարկեց այս անունները, որոնք համապատասխանում էին մեր բիզնես գաղափարին.

  • Furnishr
  • FurnishBox
  • FurniShared

Բացի անուն մտածելուց, գործիքը կարող է օգտակար լինել նաև բիզնեսի վերաբերյալ տեքստ գեներացնելու հարցում:

Ստեղծել կայք

Գուցե մի փոքր անհավատալի թվա, բայց AI-ն այնքան հմուտ է, որ կարող է նաև քո բիզնեսի համար կայք ստեղծել։ 10Web մեր կահույքի բրենդի համար 30 վայրկյանում դիզայնի տարբերակ առաջարկեց: 

Պատրաստել ապրանքներ

Եթե քո բիզնեսը վերաբերում է ապրանքներ արտադրելուն, ապա այս հարցում կարող ես վստահել OpenAI կամ Midjourney գործիքներին: Նրանց օգնությամբ դու կարող ես ստեղծել, օրինակ, կահույքի պարագաներ ու տեղադրել դրանք քո կայքում:

Ստեղծել տեսանյութեր

Իհարկե, կայքում նկարներ ունենալը հիանալի լուծում է: Դե հիմա պատկերացրու, թե որքան արդյունավետ կլինի, եթե քո բրենդի կայքում նաև տեսանյութեր ներկայացված  լինեն: Synthesia գործիքը կպատրաստի տեսանյութներ`  օգտագործելով AI-ի կողմից ստեղծված կերպարները։ Մեկ տեսանյութը պատրաստվում է նվազագույնը 2 րոպեում:
Այսպիսով`  մենք արդեն ունենք բիզնեսի անուն, նկարագիր ու կայք, բայց ինչ-որ բան պակասում է, համամի՞տ չես:

Պատրաստել գովազդ

Երբ կայքդ արդեն պատրաստ է, կարող ես մտածել գովազդի մասին: Գովազդի համար կարող ես օգտագործել արդեն ստեղծված նկարներն ու տեսանյութերը, գովազդային տեքստերի ստեղծումը վստահել Copy.ai, իսկ գովազդային նյութերի վերջնական տեսքը ստանալ բոլորիս կողմից հայտնի Canva - ով:
 

Կարդա նաև...

Ինչպե՞ս չվատնել խնայողությունները հանգստի ընթացքում

Ինչպե՞ս չվատնել խնայողությունները հանգստի ընթացքում

Լավ պլանավորված հանգիստը ներդրում է ոչ միայն քո ինքնազգացողության, այլև ապագայի մեջ։ Արձակուրդը պետք է տա էներգիա, ոչ թե սպառի։

User-Generated Content. Ի՞նչ է այն և ինչպե՞ս է օգնում բիզնեսին

User-Generated Content. Ի՞նչ է այն և ինչպե՞ս է օգնում բիզնեսին

UGC-ն կարող է ներառել կոնտենտի ցանկացած տեսակ՝ տեսանյութեր, լուսանկարներ, մեկնաբանություններ և սոցիալական մեդիայի գրառումներ, որոնք ստեղծվում են իրական օգտատերերի կողմից։

Ներդրումներ. ինչի՞ց սկսել և ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը

Ներդրումներ. ինչի՞ց սկսել և ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը

Առաջին բանը, որ շատերը մտածում են ներդրումների մասին լսելիս. «Իմ խելքի բանը չէ» կամ «Գումարս չի հերիքի»: Սա գուցե ճիշտ լիներ 80-ականներին, բայց ոչ հիմա: Բացատրենք` ինչու:

  • Recent
  • Popular