You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot AI-Proof կրթություն. Ի՞նչ է պետք երեխային, որ հաջողի ապագայում - Ամերիա բլոգ
05Հնս

AI-Proof կրթություն. Ի՞նչ է պետք երեխային, որ հաջողի ապագայում

 ai proof krtutyun

Մի քանի տարի առաջ ծնողների գլխավոր մտահոգությունն այն էր, թե ինչ մասնագիտություն ընտրի երեխան, որ լավ ապագա ունենա: Այսօր, երբ հեռավոր, գիտաֆանտաստիկ ապագա թվացող կյանքը մեր իրականությունն է, ծնողների մոտ առաջանում է մեկ այլ հարց. ինչպե՞ս պատրասել երեխային ապրել մի աշխարհում, որտեղ AI-ը կարող է կատարել բազմաթիվ առաջադրանքներ ավելի արագ, քան մարդը։

Իրականում որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, կան հմտություններ, որոնք շարունակում են մնալ բացառապես մարդկային։ Հենց այդ հմտությունների զարգացումն է AI-Proof կրթության հիմքը:

 

Ի՞նչ է AI-proof կրթությունը և ինչո՞ւ է այն ակտուալ

AI-Proof կրթությունը մոտեցում է, որի նպատակը երեխային ոչ թե կոնկրետ մասնագիտության, այլ անընդհատ փոփոխվող աշխարհում կյանքին պատրաստելն է։

Եթե նախկինում կրթության հիմնական նպատակը գիտելիք փոխանցելն էր, ապա այսօր ավելի կարևոր է սովորեցնել՝

  • ինչպես մտածել,
  • ինչպես լուծել խնդիրներ,
  • ինչպես սովորել,
  • ինչպես համագործակցել մարդկանց հետ,
  • ինչպես հարմարվել փոփոխություններին։
     

Ի՞նչ հմտություններ չունի AI-ը

Արհեստական բանականության անընդհատ զարգացման պայմաններում մնում են ոլորտներ, որտեղ մարդկային գործոնն անփոխարինելի է։

  • Հուզական բանականություն (Emotional Intelligence)

Մարդկանց հասկանալը, լսելը, վստահություն կառուցելը և թիմում աշխատելը հմտություններ են, որոնք շարունակում են լինել մարդկային։

  • Քննադատական մտածողություն

Տեղեկատվության առատության պայմաններում կարևոր է ճիշտ վերլուծել ինֆորմացիան։

  • Ստեղծարարություն

Նոր գաղափարներ գեներացնելը, տարբեր ոլորտներ կապելը և ոչ ստանդարտ լուծումներ առաջարկելը շարունակում է մնալ մարդու ուժեղ կողմերից մեկը։

  • Նախաձեռնողականություն

AI-ը կարող է կատարել հանձնարարություն, բայց չի կարող ինքնուրույն որոշել, թե ինչ պետք է անել հաջորդիվ։

 

Օֆլայն կյանքի դերը թվային աշխարհում

Տեխնոլոգիաները կարևոր են, բայց երեխայի զարգացումը չպետք է կատարվի միայն էկրանի միջոցով:

Սպորտը, երաժշտությունը, նկարչությունը, ընթերցանությունը, սեղանի խաղերը և կենդանի շփումները զարգացնում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ստեղծարարության, ինքնակարգավորման և սոցիալական հմտությունների համար։

Նպատակը տեխնոլոգիաներից հրաժարվելը չէ։ Նպատակը հավասարակշռություն ստեղծելն է։ Երեխան պետք է կարողանա նույնքան վստահ գործել թե’ թվային, թե՛ իրական միջավայրում։

 

Ֆինանսական ներդրումներ AI-proof կրթության մեջ

Հետաքրքիր է, որ ապագայի ամենակարևոր հմտություններից շատերը հաճախ զարգանում են ոչ թե դասագրքերի, այլ փորձառությունների միջոցով։

Ճամբարները, բանավեճի ակումբները, կամավորական և թիմային նախագծերը կամ ստեղծագործական խմբակները հաճախ նույնքան արժեքավոր ներդրում են, որքան ակադեմիական դասընթացները։

Այսօր կրթության մեջ ներդրում անելիս պետք է դուրս գալ ակադեմիականի սահմաններից և ռեսուրսներ ուղղել այն հմտություններ զարգացմանը, որոնք օգնելու են երեխային հաջողել տարբեր ոլորտներում։ Օրինակ՝

  • լեզուների ուսուցում,
  • ծրագրավորում,
  • հանրային խոսքի զարգացում,
  • ստեղծարար մտածողության զարգացման ծրագրեր,
  • նախագծային ուսուցում (Project-based Learning),
  • թիմային աշխատանքի հմտություններ,
  • արվեստի և սպորտի խմբակներ։

 

Գործնական խորհուրդներ ծնողներին. ինչի՞ց սկսել

  • Մի՛ փորձիր լինել բոլոր պատասխանների աղբյուրը։ Երբ երեխան հարց է տալիս, ավելի օգտակար է միասին պատասխան փնտրել,
  • թույլ տուր սխալվել,
  • օգնիր երեխային ծանոթանալ AI գործիքներին և դրանք օգտագործել որպես օգնական, ոչ թե փոխարինող,
  • խրախուսիր հետաքրքրասիրությունը նույնիսկ այն թեմաների նկատմամբ, որոնք քեզ անօգուտ են թվում,
  • թույլ տուր, որ երեխան առաջարկի տարբեր լուծումներ մեկ խնդրի համար,
  • ներգրավիր երեխային որոշումների կայացման իրական գործընթացում:

 

Ո՞ր տարիքից է պետք սկսել երեխայի AI-Proof կրթության պլանավորումը

Սկզբունքն ASAP-ն է` որքան շուտ, այնքան լավ: Անհրաժեշտ է վաղ տարիքից զարգացնել հետաքրքրասիրությունը, ինքնուրույն մտածելու կարողությունը և սովորելու հանդեպ սերը: Կարևոր է, որ տեխնիկական հմտությունները զարգանան մարդկային հմտություններին զուգահեռ։ Ապագայում առավելություն կունենան նրանք, ովքեր կարողանում են համատեղել երկուսը։

 

Երեխաներին վաղվան պատրաստելու ամենալավ միջոցը նրանց սովորեցնելն է ոչ թե պարզապես պատասխաններ գտնել, այլ հարցեր տալ, մտածել, ստեղծել և հարմարվել փոփոխություններին։

Կարդա նաև...

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Այն մասին, որ գումարը բարձի տակ չեն պահում, հաստատ լսել ես: Բայց երբ բանը հասնում է ավանդին, շատերը հայտնվում են երկընտրանքի առաջ՝ ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն։ Սկսում ես փորփրել, որ ընտրես, բայց անհասկանալի տերմինները քննության տոմս են հիշեցնում։

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Աշխարհը շարժվում է դեպի կայուն ապագա, և մեր այսօրվա քայլերը` մեծ թե փոքր, որոշիչ են լինելու։ Բնապահպանական կայունությունը, միտում լինելուց բացի, նախևառաջ ընտրություն է` ուղղված մոլորակի բարեկեցությանը այժմ և երկարաժամկետ հեռանկարում:

Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

Վերջին շրջանում Հայաստանում նկատելի աճել է «ֆինանսական ծառայություններ մատուցող» խաբեբաների թիվը, որոնք խոստանում են չափազանց բարձր ակնթարթային շահույթ։

  • Recent
  • Popular