
Ըստ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի՝ ստարտափների 90%-ը ձախողվում է առաջին 2 տարում։ Առավել հաճախ այս ձախողումների պատճառը ոչ թե պրոդուկտն է, այլ սխալ մարքեթինգային որոշումները։ Սա վերահաստատում է այն փաստը, որ բիզնեսների համար մարքեթինգն այսօր ոչ թե յուրօրինակ բոնուս , այլ գոյատևման պայման է։
Այստեղ ի հայտ է գալիս growth hacking-ը։ Մի զարմացիր, սա այն «հաքինգը» չէ, որից մենք հորդորում ենք զգուշանալ։ Դրա միջոցով շուկայում հաջողակ կարող են լինել ոչ միայն նրանք, ովքեր մեծ բյուջե ունեն, այլև նրանք, ովքեր մեծ գումար չունեն, բայց ստեղծագործ են ու ճկուն։
Իսկ ի՞նչ է growth hacking-ը
Growth hacking-ը ոչ ավանդական մարքեթինգային մեթոդ է, որն օգնում է բիզնեսին արագ մեծանալ քիչ ռեսուրսներով: Ի տարբերություն տարիներով թեստավորված, կանխատեսելի ու երաշխավորված արդյունքներով ավանդական մարքեթինգի` growth hacking-ը ռիսկային փորձարկումների համակարգ է, որտեղ ամեն ինչ չէ, որ աշխատում է, բայց եթե աշխատում է, աշխատում է արագ և տալիս է տեսանելի արդյունք։ Growth hacking տերմինն առաջացել է հենց ստարտափների արդյունքում։ Սահմանափակ բյուջեներով այս բիզնեսներին պետք էր արագ մեծանալ, իսկ ավանդական մարքեթինգը շատ դանդաղ ու թանկ էր. այսպես ծնվեց նվազագույն ռեսուրսներով ու կարճ ժամկետում առավելագույն արդյունք ստանալու գաղափարը։
Ինչպե՞ս օգտագործել growth hacking մեթոդը
Օգտագործիր մատչելի գործիքներ
Growth hacking-ի գաղտնիքն այնպիսի գործիքներ ընտրելն ու կիրառելն է, որոնք թույլ են տալիս ավտոմատացնել ու մասշտաբավորել բիզնեսն առանց մեծ բյուջեի։
Growth hacking-ում կիրառելի են հատկապես գեներատիվ AI գործիքները, ինչպես օրինակ՝
- ChatGPT / Jasper / Copy.ai – բովանդակության համար,
- SurferSEO / NeuronWriter –SEO-ի համար,
- Midjourney / Canva Magic Media – վիզուալ կոնտենտի համար,
- Zapier / Make (Integromat) –մի քանի հարթակներ իրար միացնելու ու մի քանի րոպեում ավտոմատացված ցիկլեր ստեղծելու համար,
- Viral Loops / UpViral – referral ծրագրեր ստեղծելու ու արդյունքներին հետևելու համար,
- Mixpanel / Hotjar / Google Optimize – տվյալների վերլուծության ու միկրոփորձարկումների համար։
Օրգանիկ reach սոցիալական մեդիայում
Ամենաարդյունավետ և անվճար միջոցներից մեկն էլ սոցիալական մեդիան է։ TikTok-ի ու Instagram Reels-ի դարաշրջանում ստեղծարար ու կարճ բովանդակությունը հեշտորեն կարող է դառնալ viral ու հաճախորդների մեծ հոսք բերել։
Խրախուսիր User-Generated Content-ը
Օգտատերերի ստեղծած բովանդակությունն այսօր բրենդն առաջ մղելու ամենաարդյունավետ ու մատչելի ուղիներից է։ Խնդրիր հաճախորդներին կիսվել լուսանկարներով, կարծիքներով ու իրենց փորձառությամբ։ Անգամ կարող ես պարգևատրման համակարգ մշակել նրանց համար։ Բացի անվճար կոնտենտից, սա նաև կմեծացնի բրենդի նկատմամբ վստահությունը։
Թեստավորում ու միկրո էքսպերիմենտներ
A/B թեստավորման ու միկրո-փորձարկումների միջոցով կարող ես պարզել, թե ինչն է քեզ մոտ ավելի լավ աշխատում։ Սա վերաբերում է ոչ միայն կայքին, վերնագրերին ու բովանդակությանը, այլև էլեկտրոնային նամակներին ու սոցցանցերի հրապարակումներին։
Օպտիմիզացրու կայքը
SEO-ի ու բովանդակության օպտիմալացման միջոցով կարող ես անվճար տրաֆիկ բերել կայք ու ավելի շատ հաճախորդներ ներգրավել։ Ապահովիր արագ բեռնվող ու բջջայինին ադապտացված (mobile friendly) կայք, կանոնավոր թարմացրու տվյալներն ու օգտագործիր բանալի բառեր։ Եթե կայքում նաև վաճառքներ ես իրականացնում, չմոռանաս հաճախորդների համար ապահովել վճարային համակարգ։
Խելացի համագործակցություն
Համագործակցելով փոքր բրենդների ու միկրոինֆլուենսերների հետ` կարող ես «օգտվել» նաև նրանց լսարանից ու հավատարիմ հաճախորդներ ձեռք բերել։
Հետևիր մեր բլոգին
Ամերիա բլոգում բիզնեսի մասին շատ օգտակար նյութեր ունենք։ Կարդա դրանք, որպեսզի քայլես ժամանակին համընթաց և չդադարես զարգանալ։
Վերլուծիր տվյալները
Հասկանալու համար, թե քո ջանքերից որն է արդյունք տալիս, իսկ որը պարզապես ռեսուրս վատնում, դիտիր կայքի այցելությունները, էլեկտրոնային նամակների բացման տոկոսները, սոցիալական մեդիայի ներգրավվածությունն ու վաճառքների տվյալները։ Սա քեզ կօգնի կայացնել որոշումներ, որոնք հիմնված են բացառապես իրական տվյալների վրա, ու կատարելագործել քո ռազմավարությունը։
Անգամ մեծ բրենդները, ինչպես Airbnb-ն, LinkedIn-ը և Instagram-ն ունեն growth hacking-ի փորձ։
Airbnb-ի թիմը ստեղծել էր գործիք, որը թույլ էր տալիս հրապարակել իրենց կայքի հայտարարությունները նաև Craigslist-ում՝ ժամանակին ԱՄՆ-ի ամենահզոր հարթակներից մեկում: Արդյունքը՝ հսկայական օրգանիկ հոսք` առանց վճարովի գովազդի։
LinkedIn-ի աճը նոր թափ առավ, երբ նրանք թույլ տվեցին իրենց պրոֆիլները տեսանելի դարձնել Google-ում։ Սա հնարավորություն տվեց օգտատերերին հարթակն օգտագործել որպես անձնական բրենդ կառուցելու միջոց՝ բարձրացնելով նաև այցելուների քանակը։
Instagram-ը ներդրեց հրապարակումը միանգամից Facebook-ում ու Twitter-ում տարածելու գործիքը՝ ապահովելով հսկայական վարակիչ էֆեկտ։
Growth hacking-ը պարզապես մարքեթինգային մեթոդ չէ. այն մտածելակերպ ու ռազմավարություն է, որը բիզնեսին մղում է լինել ճկուն, ստեղծարար ու արդյունավետ նույնիսկ սահմանափակ բյուջեով։ Քո բիզնեսն էլ կարող է մեծանալ ու զարգանալ, եթե համադրես ճիշտ գործիքներն ու համարձակ գաղափարները։ Սկսիր այսօր, փորձարկիր ու գտիր քո հաջողության բանաձևը։ Որոշ ժամանակ անց գուցե հենց քո բրենդը դառնա հաջող growth hacking-ի օրինակ։