You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Lifestyle Creep. Ի՞նչ է ծախսերի անտեսանելի աճը և ինչպե՞ս կանխել այն - Ամերիա բլոգ
06Մրտ

Lifestyle Creep. Ի՞նչ է ծախսերի անտեսանելի աճը և ինչպե՞ս կանխել այն

 lifestyle creep

Lifestyle creep-ը կամ կենսամակարդակի ու ծախսերի աճն այն իրավիճակն է, երբ եկամուտների աճին զուգահեռ նույն արագությամբ աճում են նաև ծախսերը: Այն, ինչ նախկինում համարվում էր շքեղություն, ժամանակի ընթացքում դառնում է առաջին անհրաժեշտություն։

Սա տեղի է ունենում աստիճանաբար և աննկատ. մի օր արթնանում ես ու հասկանում՝ թեև աշխատավարձդ կրկնապատկվել է, դու դեռևս դժվարությամբ ես գումար խնայում։

 

Ինչու՞ ենք մենք հակված ավելի շատ ծախսելուն

Lifestyle creep-ը ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական երևույթ է։ Հոգեբանական և սոցիալական գործոնները ստիպում են մեզ ընկնել այս «թակարդը»:

1․ Սոցիալական համեմատություն և ճնշում

Մենք ենթագիտակցորեն հակված ենք համեմատելու մեզ ուրիշների հետ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական մեդիայում մարդկանց «իդեալական» կյանքի պատկերները մղում են մեզ անհարկի ծախսերի: Սակայն ուրիշի կենսակերպի կրկնօրինակումը հազվադեպ է տանում ֆինանսական կայունության։

2․ Եկամտի սխալ կառավարում

Երբ եկամուտը փոքր է, մենք մանրակրկիտ վերահսկում ենք ծախսերը։
Եկամտի աճի դեպքում նույն կարգապահությունը հաճախ թուլանում է, և փոքր ծախսերը կուտակվելով դառնում են զգալի գումար։

3․ Ֆինանսական գրագիտության պակաս

Առանց հստակ պատկերացման, թե ինչպես են աշխատում խնայողությունները և ֆինանսական պլանավորումը, հավելյալ եկամուտը վերածվում է ակնթարթային հաճույքի։ Անպայման հետևիր մեր բլոգին, որ լինես ֆինանսապես ավելի գրագետ:

 

5 նշան, որ դու lifestyle creep-ի զոհ ես դարձել

Ինչպե՞ս հասկանալ, որ քո ծախսերը դուրս են եկել վերահսկողությունից.

1․ Վարկային քարտից օգտվում ես ոչ թե անհրաժեշտությություններ, այլ ցանկություններ ապահովելու համար։

2․ Վերցրել ես երկարաժամկետ պարտքեր, որոնք ծանրաբեռնում են բյուջեդ` «կարգավիճակ» ընդգծելու համար։ Կարևոր է նման խոշոր ծախսերից առաջ վստահ լինել, որ դու իրոք կարող ես դրանք կատարել:

3․ Ծախսում ես իմիջի համար. գնում ես թանկարժեք աքսեսուարներ, որովհետև քո շրջապատում այդպես է ընդունված, այլ ոչ թե դա քեզ անհրաժեշտ է և ֆինանսապես հասանելի:

4․ Եկամուտդ բարձրացել է, բայց խնայողություններդ չեն աճում:

5․ Շքեղությունները դարձել են սովորական. Օրինակ՝ դրսից սնունդ պատվիրելը դարձել է ամենօրյա սովորություն։

 

Ինչպե՞ս է lifestyle creep-ը «գողանում» քո ապագան

Այս երևույթը վտանգավոր է նրանով, որ զրկում է քեզ բարդ տոկոսի (Compound Interest) հնարավորությունից։ Բարդ տոկոսը այն մեխանիզմն է, երբ տոկոսը հաշվարկվում է ոչ միայն քո ներդրած սկզբնական գումարի, այլ նաև արդեն կուտակված տոկոսների վրա։

Պատկերացրու ՝ աշխատավարձդ բարձրացել է 100 000 դրամի չափով։

  • Սցենար Ա (Lifestyle Creep): Դու ավելի հաճախ ես սկսում այցելել ռեստորաններ, նոր հեռախոս ես գնում, սկսում ես ավելի հաճախ ճամփորդել։ Տարեվերջին քո խնայողությունները 0 են, բայց դու արդեն սովոր ես թանկ կյանքին։
  • Սցենար Բ (ներդրում): Դու պահպանում ես քո նախկին ծախսերը, այդ 100,000 դրամն օգտագործում ես խնայելու համար և պայմանականորեն ստանում ես տարեկան 10% հավելյալ եկամուտ։

Արդյունքում` 10 տարի անց «սցենար Բ»-ի դեպքում դու կունենաս 13, 200, 000 դրամ, որից գրեթե 1,200,000-ը միայն կուտակված տոկոսներն են։ «Սցենար Ա»-ի դեպքում այս գումարը որը քո ֆինանսական բարձիկը դառնալու փոխարեն վերածվում է lifestyle creep-ի և խլում քո ապագա ազատությունը ու ապահով կյանքը։

 

Ինչպե՞ս կանխել ծախսերի անվերահսկելի աճը
 

1․ Կիրառիր 50/30/20 կանոնը

Սա բյուջետավորման ամենապարզ և արդյունավետ մեթոդն է, որն օգնում է վերահսկել ծախսերը նույնիսկ եկամտի աճի դեպքում։ Կարդա՛ Ինչպե՞ս խելամիտ ծախսել աշխատավարձը բլոգը. այնտեղ պատմել ենք 50/30/20 կանոնի և աշխատավարձը խելամիտ ծախսելու մասին։

2․ Վճարիր նախ ինքդ քեզ

Աշխատավարձը ստանալուն պես գումարի մի մասը փոխանցիր քո խնայողական կամ ներդրումային հաշվին, նախքան կհասցնես մտածել այն ծախսելու մասին։

3․ Կիրառիր «48 ժամվա կանոնը»

Խոշոր կամ ոչ պլանավորված գնումից առաջ սպասիր 48 ժամ և ինքդ քեզ տուր այս հարցերը.

  • Անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ցանկություն
  • Ի՞նչ խնդիր է լուծում
  • Ի՞նչ կլինի, եթե չգնեմ
  • Համապատասխանու՞մ է իմ ֆինանսական նպատակներին
  • Քանի՞ ժամ պետք է աշխատեմ այս գնումի համար

 

Պահպանիր կյանքիդ որակը՝ առանց բյուջեն վտանգելու

Ավելին ցանկանալը բնական է: Սակայն կյանքի որակը պահպանելու և ապագայի կապիտալը չվտանգելու համար գիտակցաբար մոտեցիր ծախսերին՝ ծախսելով այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է, այլ ոչ թե որովհետև այն հասանելի է դարձել։

  • Սահանիր քո առաջնահերթությունները,
    • ներդրում կատարիր ոչ միայն իրերի, այլ նաև փորձառությունների և հմտությունների մեջ,
    • կառուցիր ապագա, որտեղ փողը աշխատում է քեզ համար, ոչ թե հակառակը։

Lifestyle creep-ը անտեսանելի է, բայց դրա ազդեցությունը երկարաժամկետ է։ Քո այսօրվա ֆինանսական կարգապահությունը կարող է դառնալ վաղվա ազատության հիմքը։

Կարդա նաև...

Ֆինանսական  բառարան - խնայողություններ

Ֆինանսական բառարան - խնայողություններ

Ցանկացած լեզու սովորելու ու հասկանալու համար տարբեր տեսակի բառարաններ ենք օգտագործում՝ ուղղագրական, բացատրական, հոմանիշների, ստուգաբանական, արմատական և այլն։  Իսկ ինչպե՞ս ենք սովորում ֆինանսական տերմիններն ու հասկացությունները:

Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը  վարկավորման գործընթացում

Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը վարկավորման գործընթացում

Այսօր վարկի համար կարելի է դիմել օնլայն ցանկացած պահի ու ցանկացած վայրից։ Հայտի օնլայն դիտարկման հնարավորությունն աննախադեպ հարմարավետություն, մատչելիություն, արագություն և ճկունություն է առաջարկում վարկառուներին։

Կարթ՝ ձկան փոխարեն․ 9 գործիք փոքր բիզնեսի համար

Կարթ՝ ձկան փոխարեն․ 9 գործիք փոքր բիզնեսի համար

Ավտոմատացնել կարելի է գրեթե ամեն ինչ, ընդ որում, բիզնեսը հիմնելու հենց առաջին օրվանից։ Սակայն լինում են դեպքեր, երբ փոքր բիզնեսի ավտոմատացումը ծայրահեղ անհրաժեշտություն է։ 

  • Recent
  • Popular