You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Օնլայն և օֆլայն ապառիկ. ո՞րն ընտրել - Ամերիա բլոգ
10Հլս

Օնլայն և օֆլայն ապառիկ. ո՞րն ընտրել

 online te offline aparik

Ժամանակակից գնումների ամենամեծ առավելություններից մեկը ոչ միայն տեսականու, այլև վճարման տարբերակների ընտրության լայն հնարավորությունն է:

Այսօր ամենաթանկ ռեսուրսներից մեկը ժամանակն է։ Այդ պատճառով մենք ավելի ու ավելի շատ ենք նախընտրություն տալիս այն ծառայություններին, որոնք ավելի հարմար են մեր առօրյային։

Ապառիկը նույնպես բացառություն չէ։ Եթե մի քանի տարի առաջ ապառիկ ձևակերպելու համար պետք էր անպայման գնալ խանութ, այսօր նույնը կարող ես անել նաև հեռախոսով՝ ձևակերպելով օնլայն ապառիկ։ Երկու տարբերակն էլ, իհարկե, կիրառելի են, պարզապես տարբեր իրավիճակներում։

 

Օնլայն ապառիկ

Եթե արդեն որոշել ես, թե ինչ ես ուզում գնել, ապա օնլայն ապառիկը կարող է լինել ամենահարմար լուծումներից մեկը։

  • Կարող ես ձևակերպել ապառիկը ցանկացած վայրից, ցանկացած պահի,
  • գործընթացը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե,
  • պետք չէ վատնել ժամանակ ճանապարհին կամ հերթերում,
  • շատ դեպքերում հասանելի են ավելի շահավետ պայմաններ կամ հատուկ առաջարկներ,
  • պատվերը կարող ես ստանալ անմիջապես քո նախընտրած հասցեով՝ առանց խանութ այցելելու,
  • փաստաթղթեր ներկայացնելու համար կարիք չկա մոտենալ խանութ կամ բանկ․ ամեն ինչ կատարվում է օնլայն:

​​​​​​​Եթե քեզ համար առաջնահերթ են արագությունն ու հարմարավետությունը, սա կարող է լինել լավագույն ընտրությունը։

 

 
 

Օֆլայն ապառիկ

Կան դեպքեր, երբ որոշումը դժվար է կայացնել միայն նկարների կամ տեխնիկական նկարագրության հիման վրա։ Այդ դեպքում մենք նախընտրում ենք ապրանքը տեսնել, համեմատել կամ խորհրդակցել մասնագետի հետ։ Այդ դեպքում օֆլայն գնումը շարունակում է մնալ հարմար տարբերակ։

Ապառիկը խանութ-սրահում ձևակերպելու առավելություններն են.

  • կարող ես տեսնել, փորձել կամ համեմատել տարբեր ապրանքներ,
  • վաճառքի խորհրդատուն կօգնի կողմնորոշվել, եթե դեռ վերջնական ընտրություն չես կատարել,
  • հնարավոր է անմիջապես ստանալ բոլոր հարցերի պատասխանները,
  • ապրանքն ընտրելուց հետո ապառիկը ձևակերպվում է հենց խանութում։

Եթե գնումը բարձր արժեք ունի կամ պարզապես ուզում ես համոզված լինել ընտրությանդ հարցում, այս տարբերակը կարող է ավելի հարմար լինել։

 

Օնլա՞յն, թե՞ օֆլայն. ո՞րն ընտրել

Իրականում այստեղ չկա ճիշտ կամ սխալ տարբերակ։

Եթե արդեն գիտես, թե ինչ ես ուզում գնել, գնահատում ես ժամանակդ և ցանկանում ես հնարավորինս արագ ավարտել գնումը, ընտրիր օնլայն ապառիկը։

Եթե ցանկանում ես համեմատել տարբերակները, խորհրդակցել մասնագետի հետ կամ ապրանքը տեսնել իրականում, ավելի հարմար կլինի ապառիկը ձևակերպել օֆլայն։

Այստեղ կարևորը այն ճկունությունն է, որն ունես այսօր ապառիկի ձևակերպման հարցում:
 

💡 Lifehack

Պատկերացրու՝ արդեն շրջել ես մի քանի խանութով, համեմատել տարբերակները և վերջապես գտել այն ապրանքը, որն ամբողջությամբ համապատասխանում է քո պահանջներին։ Բայց հասկանում ես, որ ժամանակ չունես վերադառնալու խանութ ու տեղում ձևակերպելու ապառիկը։

Եթե տվյալ խանութն առաջարկում է օնլայն ապառիկ, կարող ես այն ձևակերպել հենց այդ պահին՝ քո հեռախոսով, որտեղ էլ որ լինես։ Հաստատումից հետո  ապրանքը կառաքվի քո նշած հասցեով, և կշարունակես օրդ՝ առանց ավելորդ ժամանակ կորցնելու։

Փոքր հնարք է, որը կարող է խնայել թե՛ ժամանակդ, թե՛ ավելորդ տեղաշարժը։

Այսօր ապառիկը դարձել է ավելի ճկուն, քան երբևէ։ Անկախ նրանից՝ նախընտրում ես գնումները կատարել օնլայն, թե սիրում ես ամեն ինչ տեսնել ու ընտրել տեղում, կարող ես ընտրել այն տարբերակը, որն ամենալավն է համապատասխանում քո առօրյային։

 

Կարդա նաև...

5 լայֆհաք, որ այս ամառը լինի և´ հաճելի, և´ օգտակար

5 լայֆհաք, որ այս ամառը լինի և´ հաճելի, և´ օգտակար

Վերջին տարիներին անձնական զարգացման հարթակներում լայն տարածում է ստացել Summer Reset գաղափարը։

Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց

Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց

Մոլորակի մասին հոգ տանելը միայն մեծ ընկերությունների գործը չէ։ Յուրաքանչյուրիս առօրյա որոշումներն ու փոքր սովորությունները մեծ դեր ունեն այդ հարցում։

Ինչպե՞ս ճիշտ պլանավորել հանգիստը: 5 խորհուրդ ճամփորդողներին

Ինչպե՞ս ճիշտ պլանավորել հանգիստը: 5 խորհուրդ ճամփորդողներին

Երբ գալիս է հանգիստը պլանավորելու ժամանակը, մտածում ես` ինչից սկսել. տոմս գնել, հյուրանոց ամրագրել, քաղաքն ուսումնասիրել, այցելության վայրերն ընտրել ...

  • Recent
  • Popular