You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս խելամիտ ծախսել աշխատավարձը - Ամերիա բլոգ
24Հկտ

Ինչպե՞ս խելամիտ ծախսել աշխատավարձը

inchpes xelamit tsaxsel ashxatavardzy

Աշխատավարձի օրը միշտ էլ սպասված է․ այն մեզ տալիս է ֆինանսական ազատության զգացում ու պլանավորած ծախսերը իրականացնելու հնարավորություն։ Երբեմն այս ամենը վերածվում է նրա, ինչ հոգեբանները կոչում են payday euphoria կամ reward effect` կարճատև ուրախության ալիք, որը մեզ դրդում է անհարկի ծախսերի։ Սակայն եթե չվերահսկես ֆինանսներդ, շաբաթների աշխատանքով վաստակած գումարդ կարող է անհետանալ ընդամենը մի քանի օրում:
 

Ինչպե՞ս հաղթահարել payday euphoria-ն
 

📅 Աշխատավարձը ստանալուց անմիջապես հետո գնահատիր ֆինանսական վիճակդ ու հիշիր անելիքներդ։ Տես՝ ինչ վճարներ, գնումներ ունես կատարելու և ինչ պլաններ ունես առաջիկայում։ Տարբերակիր առաջնային ծախսերը երկրորդայիններից և բաշխիր դրանք ըստ կարևորության։ Այսպես դու կունենաս առաջիկա ամսվա ծախսերի պատկերը և տհաճ անակնկալների չես բախվի։

 

📊 Կիրառիր 50/30/20 սկզբունքը
 

Հիմա ծանոթանանք աշխարհում մեծ տարածում ունեցող 50/30/20 մեթոդին, որը կօգնի քեզ ճիշտ կառավարել եկամուտդ:

  • 💼 50%` անհրաժեշտ ծախսեր (բնակարան, սնունդ, կոմունալներ)
  • 🎉 30%` անձնական կարիքներ և հաճույքներ (ճանապարհորդություն, ժամանց, հագուստ)
  • 💰 20%` խնայողություններ կամ ներդրումներ
     

Այս մեթոդի միջոցով դու միշտ կունենաս հավասարակշռված բյուջե և ժամանակի ընթացքում կազատվես ճնշող ֆինանսական սահմանափակումներից։


Իսկ ամեն ամիս գումարի որոշ մասը խնայողությանը հատկացնելը քեզ համար վստահելի ֆինանսական բարձիկ ստեղծի:

Desktop/Tablet Image
 
 

Բացահայտիր «անտեսանելի» ծախսերդ


Դժվար է նկատել փոքր, բայց կուտակվող ծախսերը` առցանց բաժանորդագրություններ, առավոտյան սուրճ, փոքր գնումներ. այս ամենը միասին հետագայում կարող են զգալի գումար կազմել։

Խորհուրդ․ ամեն ամսվա վերջում ստուգիր քո բանկային հաշիվը և առանձնացրու բոլոր փոքր ծախսերը։ Դա կօգնի քեզ նախ բացահայտել այդ փոքրիկ ծախսերը, իսկ հետագայում նաև օպտիմալացնել դրանք։
 

🎁 Պարգևատրիր ինքդ քեզ՝ առանց «չափն անցնելու»


Չնայած, որ պետք է գիտակից կառավարել ֆինանսները, հիշիր, որ կյանքը չի սահմանափակվում ծախսերով և խնայողություններով։ Դու աշխատել ես և արժանի ես պարգևի։ Կարող ես`

  • Փոխարինել նյութական գնումը հետաքրքիր փորձառությամբ:
  • Գնել դասընթաց կամ գիրք, որից կստանաս նոր գիտելիքներ: Պարտադիր չէ, որ ներդրումը միշտ ֆինանսական լինի։
  • Պլանավորել կարճ արձակուրդ․ հնարավորության դեպքում պլանավորիր կարճաժամկետ ճամփորդություն կամ հանգիստ քաղաքից դուրս, քանի որ պրոդուկտիվ աշխատանքը պահանջում է նաև լիարժեք հանգիստ։

Այսպես դու կստանաս դրական լիցքեր և կհամոզվես, որ աշխատավարձը չի սահմանափակվում պարտադիր ֆինանսական ծախսերով և անվերջ խնայողություններով։
 

Աշխատավարձը նպատակ չէ, այլ գործիք՝ քո ընտրած կյանքը կառուցելու համար։ Սովորիր խելամիտ կառավարել աշխատավարձդ՝ չմոռանալով ինքդ քո մասին։ Եթե այն օգտագործես գիտակցաբար, այն կծառայի քեզ, ոչ թե դու` նրան:

 

Կարդա նաև...

Ի՞նչ է պետք իմանալ Login-ից առաջ: Ապահով ու անվտանգ համացանց

Ի՞նչ է պետք իմանալ Login-ից առաջ: Ապահով ու անվտանգ համացանց

Մեդիագրագիտությունը դարձավ կարևոր ու առաջնային` անձնական ինֆորմացիայի պահպանման, ապատեղեկատվությունից զերծ մնալու ու համացանցից օգտվելու հիգենիայի պահպանման տեսանկյունից։

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 

Ինչպե՞ս սահմանել նպատակներ 2026-ի համար

Ինչպե՞ս սահմանել նպատակներ 2026-ի համար

Տարին ավարտին է մոտենում, և մենք սկսում ենք ամփոփումները` օնլայն, թղթի վրա թե մտքում, էական չէ: Ու անխուսափելի բախվում ենք հարցին` ինչ եմ ես հասցրել անել 12 ամսում:

  • Recent
  • Popular