You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Վճարիր փորձառության համար ու արժեք ստեղծիր - Ամերիա բլոգ
11Նյմ

Վճարիր փորձառության համար ու արժեք ստեղծիր

sepakan business

Յուրաքանչյուրս էլ գոնե մի պահ մտածել է` արդյոք փողը կարող է ավելի երջանիկ դարձնել: Այսօր առաջարկում ենք հարցին նայել այլ կողմից․ իսկ եթե խոսքը ոչ թե այն մասին է, թե որքան ես ծախսում, այլ այն, թե ինչպես ես ծախսում:

Այսօր պատմում ենք այն մասին, թե ինչպես ծախսել գումարը՝ կյանքն ավելի գունեղ դարձնելու համար:
 

  • Գնիր փորձառություն

Մի շարք հետազոտություններ փաստում են, որ փորձառության վրա ծախսելը մեզ ավելի երջանիկ է դարձնում, քան նյութական գնումները։ Ինչո՞ւ։ Քանի որ փորձառությունը մնում է մեզ հետ, դառնում փորձ, պատմություն և հիշողություն: Դոկտոր Թոմաս Գիլովիչի թիմը հետազոտության արդյունքում պարզեց, որ փորձառություններից, օրինակ, ճամփորդություններից ստացված զգացողություններն ավելի երկար են տևում` դառնալով իմաստալից հիշողություններ և անձնական ինքնության մաս: Ի հակադրություն նյութական բարիքների, որոնց դեպքում բավարարվածության զգացումն արագորեն մարում է, քանի որ մարդիկ արագ ընտելանում են իրերին:

mytour
 

  • Արժեք ստեղծիր

Էլիզաբեթ Դանն իր հետազոտություններից մեկի շրջանակում խնդրում էր մարդկանց կատարել «սոցիալական ծախսեր», իսկ հետո «չափում»  նրանց երջանկությունը: Արդյունքում պարզ է դարձել, որ մարդիկ ավելի երկարատև երջանկություն են ապրում, երբ բարիք են ստեղծում։


Այս դեպքում ակտիվանում են ուղեղի այն հատվածները, որոնք կապված են պարգևատրման և կարեկցանքի հետ՝ խթանելով սոցիալական կապի, երախտագիտության և ինքնաբավության զգացումը:

  • Առատաձեռն եղիր

Երբևէ նկատե՞լ ես այն փոքրիկ փայլը, որը ստանում ես մտերիմներիդ համար նվեր գնելուց հետո: Նվիրելը բերում է երջանկության մի ալիք։ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլ մարդկանց երջանկացնելիս ակտիվանում են ուղեղի «երջանիկ գոտիները»:
 

  • Նպատակային ծախսեր արա

Համաձայն Բրիտանական սոցիալական հոգեբանության ամսագրում հրապարակված հետազոտության՝ գնումների համապատասխանությունը նպատակներին ևս առանցքային է գումար-երջանկություն փոխհարաբերություններում:

Հետազոտության ընթացքում 452 մասնակցի խնդրել են գրել, թե նրանք ինչ ծախսեր են արել վերջին երեք ամսվա ընթացքում (60-ից մինչև 1200 դոլար)՝ բացառելով ամենօրյա ծախսերը: Հետո խնդրել են նշել, թե որքան է գնումն օգնել նրանց տարբեր նպատակների իրականացմանը, նպաստել երջանկությանը և գոհունակությանը:

Հետազոտության արդյունքում պարզվեց՝ որքան ավելի շատ է գնումն արտացոլում մարդկանց նպատակները, այնքան ավելի է բարելավվում  նրանց կյանքի որակը: Այլ կերպ ասած, ամենամեծ բավարարվածություն բերում են այն ծախսերը, որոնք կապված են նպատակների իրականացման հետ։

Երբ ձեռք ես բերում փորձառություն, հավատարիմ ես քո արժեքներին, իրականացնում ես նպատակներդ և կիսվում ես դիմացինի հետ, կյանքդ ավելի հարուստ, գունեղ և պայծառ ես դարձնում:

Կարդա նաև...

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ սթրեսային իրավիճակներում. 7+ խորհուրդ գործարարներին

Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ սթրեսային իրավիճակներում. 7+ խորհուրդ գործարարներին

Պատկերացրու՝ քո գլխավոր մատակարարը հանկարծ դադարեցնում է համագործակցությունը, և դու ունես ընդամենը 24 ժամ բիզնեսդ փրկելու համար։

Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում բիզնեսի համար

Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում բիզնեսի համար

Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին:

  • Recent
  • Popular