You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 10 հմտություն, որ երեխային մրցունակ կդարձնեն վաղը - Ամերիա բլոգ
19Սպտ

10 հմտություն, որ երեխային մրցունակ կդարձնեն վաղը

13 hmtutyuner vor erexayin mrcunak kdarcnen vaxe

«Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս»․ անցյալում, ներկայում ու ապագայում այս հարցի պատասխաններն այնքա~ն տարբեր կարող են լինել: Ավտոմատացումը, արհեստական բանականությունը և թվայնացումը փոխակերպում են բոլոր ոլորտները` պահանջելով տեխնիկական, մտավոր և մարդկային հմտությունների նոր համադրություն։

Այստեղ առանձնացրել ենք, թե որոնք են այդ հմտություններից կարևորագույնները:
 

🧠 Կոգնիտիվ հմտություններ (մտավոր կարողություններ)

1․ Վերլուծական և քննադատական մտածողություն

Երեխաները պետք է սովորեն վերլուծել իրավիճակը, հարցը դիտարկել տարբեր անկյուններից և գտնել արդյունավետ լուծումներ։

2․ Ստեղծարարություն և նորարարություն

Երբ ավտոմատ համակարգերը կատարում են առօրեական առաջադրանքները, մենք ունենում ենք ավելի շատ ժամանակ՝ նոր ու գեղեցիկ գաղափարներ գեներացնելու համար։ Մնալ մրցունակ, նշանակում է ստեղծել նորը, լուծել խնդիրները ոչ ավանդական ձևերով և մտածել «սահմաններից դուրս»։

3․ Կայուն (sustainabe) մտածողություն

Ապագայի մասնագիտությունները սերտորեն կապված են լինելու բնապահպանության և կանաչ էներգիայի հետ։ Երեխաներին պետք է սովորեցնել մտածել ոչ միայն արդյունավետության, այլև շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին։

4․ Անընդհատ սովորելու և վերաորակավորման (Lifelong learning) պատրաստակամություն

Ապագայի աշխատաշուկայում ամենամեծ մրցակցային առավելությունները կունենա նա, ով չի դադարի սովորել, արագ կհարմարվի նոր գործիքներին, ծրագրերին, մասնագիտություններին և կմնա անընդհատ ինքնազարգացման ռեժիմում։ Այս մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր «Վերապատրաստում և որակավորման բարձրացում» բլոգում:

 

🤝 Փափուկ հմտություններ

5․ Էմոցիոնալ ինտելեկտ

Աշխատավայրում արդյունավետ թիմային միջավայրի հիմքը հենց էմոցիոնալ ինտելեկտն է։ Ուստի շատ կարևոր է ամենավաղ տարիքից երեխաների մոտ զարգացնել այն։

Էմոցիոնալ ինտելեկտը ենթադրում է․

  • սեփական հույզերը ճանաչելու և կառավարելու ունակություն,
  • թիմային աշխատանքի և հաղորդակցման բարձր մակարդակ,
  • էմպատիա և վստահելի հարաբերություններ կառուցելու կարողություն։

 

6․ Հաղորդակցման և համագործակցության ունակություն

Աշխատաշուկան աստիճանաբար ավելի լայն ու ընդգրկուն է դառնալու։ Կարևոր է, որ երեխաները սովորեն լսել, արտահայտել իրենց մտքերը, հստակ և արդյունավետ հաղորդակցվել տարբեր մշակույթ ու մտածելակերպ կրող մարդկանց հետ։

7․ Հարմարվողականություն և ճկունություն

Ապագայի մասնագիտություններն ավելի արագ են փոխվելու։ Երեխաներին պետք է սովորեցնել, որ փոփոխությունը վախի պատճառ չէ, այլ նոր բան սովորելու և ավելի ուժեղ դառնալու հնարավորություն։

 

💻 Տեխնիկական հմտություններ

8․ Թվային գրագիտություն

Թվային գրագիտությունն այլևս ընտրություն չէ։ Այն պարտադիր հմտություն է ցանկացած մասնագիտության համար։ Երեխաներին պետք է սովորեցնել․

  • օգտվել թվային միջավայրից` տիրապետելով հիմնական հմտություններին,
  • կիրառել տեխնոլոգիաները ուսումնառության և ստեղծագործելու գործընթացներում,
  • հասկանալ արհեստական բանականության և ավտոմատացման դերը։

9․ Կիբերանվտանգություն և թվային հիգիենա

Թվային աշխարհում պաշտպանված լինելը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական անվտանգությունը։ Երեխաները պետք է իմանան, թե ինչպես պաշտպանել իրենց տվյալները և խուսափել կիբեր ռիսկերից։

10․ Ֆինանսական գրագիտություն

Ֆինանսական գրագիտությունը սկսում է ձևավորվել մանկուց և անհրաժեշտ է կյանքի բոլոր փուլերում: Ի դեպ, երեխաների ֆինանսական կրթության մասին մի շարք բլոգեր ունենք: Օրինակ` այս բլոգում պատմել ենք, թե ինչպես կարելի է երեխային ծանոթացնել փողին, այս մեկում` սովորեցնել, թե ինչպես վերաբերվել դրան, այստեղ առանձնացրել ենք ֆինանսների մասին լավագույն գրքերը, այստեղ` մուլտֆիլմերը, իսկ այստեղ` խաղերը:


Իսկ Ֆինանսական անկախության առաջին քայլերն առավել հարմար է սկսել պարզ ու հասկանալի գործիքներով։
 


Երեխաները պետք է գիտակցեն, որ ի հայտ են գալու նոր մասնագիտություններ, աշխատանքի բնույթը մշտապես փոխվելու է, և փոփոխությունը ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։ Եթե ցանկանում ենք, որ մեր երեխաները հաջողեն ապագայում, պետք է պատրաստենք նրանց ոչ թե կոնկրետ մասնագիտության, այլ սովորելու, մտածելու և ստեղծելու:

 

 

 

Կարդա նաև...

Ինչպե՞ս ավելի արագ ու արդյունավետ սովորել. 4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին

Ինչպե՞ս ավելի արագ ու արդյունավետ սովորել. 4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին

4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին Նոր ուսումնական տարին շատ մոտ է. դասեր, սեմինարներ, քննություններ, մի աշխարհ xerox-ներ ու գրքեր: Ի՞նչ անել, որ հասցնես ամեն ինչ, բայց 2 օ...

Թող բիզնեսդ աշխատի, մինչ դու արևայրուք ես ստանում

Թող բիզնեսդ աշխատի, մինչ դու արևայրուք ես ստանում

Ամառն անցնում է, իսկ դու դեռ երազում ես ծովափի, արևի ու հանգստի մասի՞ն։ Մի կողմից՝ մտքումդ արևն ու պինա-կոլադան են, մյուս կողմից՝ մտքերն այն մասին, թե քո բացակայության ընթացքում ինչ կկատարվի քո բիզնեսի հետ։

Փողի հոգեբանություն

Փողի հոգեբանություն

Պատահել է, չէ՞, որ մեծ ոգևորությամբ գնումներ ես կատարել, հետո որոշ ժամանակ անց հիշել ես գնումներդ, նայել հաշվիդ մնացորդին ու մտածել. «Բայց արժե՞ր այսքան գումար ծախսել»:

  • Recent
  • Popular