Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
05Հնվ

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

3D illustration of a movie of investment

Ներդրումների աշխարհը, ինչպես կինոաշխարհը, լի են անկանխատեսելի զարգացումներով, ռիսկով ու ադրենալինով: 

Առաջարկում ենք նոր տարին սկսել նոր բացահայտումներ անելով: Այնպես որ, հարմար տեղավորվի ՛ր ու սկսիր ծանոթանալ. 

Dumb Money (2023, IMDb 6.9/10, Kinopoisk 7.0/10)

Ֆիլմը հիմնված է 2021 թվականի իրական ու ապշեցուցիչ իրադարձությունների վրա: Սա Wall Street-ի պատմության մեջ յուրահատուկ դեպք է, երբ մանրածախ ներդրողները միավորվել էին Reddit պլատֆորմի միջոցով պայքարելու Wall Street-յան ֆոնդերի դեմ: Նրանց նպատակն էր գումար աշխատել GameStop-ի բաժնետոմսերի գնի աճի հաշվին։ Բացի հետաքրքրաշարժ սյուժեից, ֆիլմը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ֆինանսական շուկաների գործունեության և բաժնետոմսերի գների դինամիկայի վրա սոցիալական մեդիայի ազդեցության մասին: Իսկ հումորային ու հետաքրքիր սյուժեն թույլ չի տա էկրանից հեռանալ ֆիլմի ամբողջ ընթացքում։ 

Moneyball (2011, IMDb 7.6/10, Kinopoisk 7.7/10)

Բրեդ Փիթի մասնակցությամբ այս սպորտային դրամայի հիմքում  նույնպես իրական դեպքերն են: Երևի մի պահ մտածեցիր, թե ինչ կապ կա սպորտային դրամայի և ներդրումների աշխարհի միջև: Հիմա ասենք. ֆիլմը պատմում է բեյսբոլի թիմի՝ «Օկլանդ Աթլետիկսի» և նրա գլխավոր մենեջեր Բիլլի Բինի մասին, որի նպատակն էր առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել մրցունակ թիմ։ Բիլլին խաղացողների հավաքագրման համար օգտագործում է վիճակագրական վերլուծության մեթոդները: Ֆիլմն ընդգծում է տվյալների վրա հիմնված որոշումների կայացման և առանց կաղապարների մտածելու կարևորությունը, որոնք կիրառելի են նաև ներդրումների աշխարհում

Wall Street (1987, IMDb 7.3/10, Kinopoisk 7.6/10)

Դե բնականաբար, եթե խոսում ենք ներդրումներից, ապա պետք է խոսենք նաև Wall Street-ից smiley Wall Street ֆիլմի գլխավոր դերակատարը Մայքլ Դուգլասն է։ Դու կտեսնես ֆինանսական աշխարհի բարդությունները գլխավոր կերպարների աչքերով և կիմանաս, թե ինչպես կարող ես ներդրումների միջոցով ունենալ ֆինանսական վերելքներ և վայրէջքներ: Եթե համառոտ, Wall Street ֆիլմը ագահության և ֆինանսական աշխարհում ոչ էթիկական պահվածքը քննադատելու մասին է:  

Margin Call (2011, IMDb 7.1/10, Kinopoisk 6.7/10)

Ֆիլմի իրադարձությունները պտտվում են ներդրումային բանկի շուրջ, որը կանգնած է մոտալուտ փլուզման եզրին`  կապված 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ: Ճանապարհորդելով ֆինանսական շուկայի անկանխատեսելի աշխարհում`  ֆիլմը հնարավորություն է տալիս մի շարք հիմնաքարային բաներ սովորել, օրինակ` շուկայի մշտական մոնիթորինգի ու դրա արդյունքում կարևոր որոշումների կապը, հնարավոր ռիկերին պատրաստվելու և դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Ֆիլմում նաև հստակ երևում են ներդրումների միջոցով ֆինանսական կորուստները մեղմելու և անգամ անկումների ժամանակ եկամուտ ունենալու հնարավորությունները։ 

The Big Short (2015, IMDb 7.8/10, Kinopoisk 7.4/10)

Ահա ևս մեկ ֆիլմ 2008-ի դեպքերի մասին: Երբ սկսվեց 2008թ. ֆինանսական ճգնաժամը, մի խումբ ներդրողներ կանխագուշակեցին անշարժ գույքի շուկայի անկում, բայց չնայած դրան` կարողացան օգտվել ներդրումային շուկայի տատանումներից և գումար աշխատել: Ֆիլմում նկարահանվել են մի շարք աստղեր`  Քրիստիան Բեյլը, Ռայան Գոսլինգը այլն: Այս ֆիլմը ցույց է տալիս, թե որքան բարդություններ կան ֆինանսական շուկաներում, ինչքան կարևոր է սեփական հետազոտություններ կատարելը և թե ինչպես կարելի է շահույթ ստանալ նույնիսկ ճգնաժամի պայմաններում:

The Wolf of Wall Street (2013, IMDb 8.2/10, Kinopoisk 8.0/10)

Եթե չես դիտել, ապա վստահաբար լսել ես այս ֆիլմի մասին: Չնայած ֆիլմի նկատմամբ հակասական տրամադրություններին`  դու, անկասկած, կարող ես ներդրումների մասին մի քանի կարևոր բան սովորել։ Ֆիլմը ցույց է տալիս, թե որքան կարևոր են հետազոտություն կատարելու, ուշադիր լինելու, օրենքի շրջանակում գործելու և աստղաբաշխական եկամուտներ խոստացողներից հեռու մնալու հանգամանքները։ 

Այս ֆիլմերը կապահովեն քո հետաքրքիր և բովանդակալից ժամանցը: Բայց հիշիˊր, որ ինչքան էլ դրանք պատմում են ֆինանսական աշխարհի մասին, ամեն դեպքում գեղարվեստական ֆիլմեր են, և շատ դրվագներ չափազանցված են: Չմոռանաս, որ ներդրումային ոլորտը շատ ընդգրկուն և բազմաշերտ է, ու այն հնարավոր չէ նկարագրել մեկ ֆիլմի սահմաններում։ 

Իսկ եթե արդեն իսկ ոգեշնչվել ես ֆիլմերից, ապա հենց այսօրվանից կարող ես սկսել ներդրումներ կատարել MyInvest-ում
 

Կարդա նաև...

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Տեխնոլոգիաներն ամեն օր զարգանում են լույսի կամ սահում ավազի հատիկների արագությամբ, ու այդ արագությունից հետ մնալ դու պարզապես չես կարող։

Visa VS MasterCard: Որո՞նք են նմանություններն ու տարբերությունները

Visa VS MasterCard: Որո՞նք են նմանություններն ու տարբերությունները

«Mastercard, թե՞ Visa»․ վստահ ենք, որ վճարային քարտ պատվիրելիս սա առաջին հարցն է, որի շուրջ մտածում ես։

Ի՞նչ է պետք իմանալ Login-ից առաջ: Ապահով ու անվտանգ համացանց

Ի՞նչ է պետք իմանալ Login-ից առաջ: Ապահով ու անվտանգ համացանց

Մեդիագրագիտությունը դարձավ կարևոր ու առաջնային` անձնական ինֆորմացիայի պահպանման, ապատեղեկատվությունից զերծ մնալու ու համացանցից օգտվելու հիգենիայի պահպանման տեսանկյունից։

  • Recent
  • Popular